ԱՇՆԱՆԱՅԻՆ ԱՐՏԱԿԱՐԳ ՊԱՐՏԵԶ ԿԳՄՍ Նախարար՝ Արայիկ Հարությունյանի հրաման
Uncategorized
Հոկտեմբեր ամսվա ամփոփում

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը գործում է անխափան, առանց խոչնդոտի և մեծ ոգևորվածությամբ, անկախ ամեն ինչից և երկրում ստեղծված իրավիճակից։ Յուրաքանչյուր երեխա պետք է մեծանա խաղաղ, ուրախ, անհոգ ու ապահով պայմաններում։
Յուրաքանչյուր եղանակ ունի իրեն բնորոշ գեղեցկություն, և իր հերթին տալիս է քեզ ստեղծագործելու հնարավորություն, դե՛, իսկ մեր կրթահամալիրը հանդիսանում է այդ ստեղծագործական մտքերի իրագործողը։
Նախագիծ
Հոկտեմբեր ամիսը առատ էր իր ծեսերով՝
Ամսվա ընթացքում իրականացրել ենք տարբեր աշխատանքներ՝
- Մարզական օր. Վարպետության դասեր
- Ալյուրանկարչություն
- Նախակրթարանի հյուրերը. Կոմիտասյան օրեր
- Նկարում ենք աշնանային մրգեր
- Ընտանեկան նախագիծ. Խաղողից չամիչ
- Ընտանեկան նախագիծ. Սիլվին արտասանում է
- Աղանկարչություն
- Երգուսուցում
- Դաստիարակի օրագիր
- Խաղաղ, անհոգ մանկություն
- Ընտանեկան նախագիծ.նկարում ենք աշնանային մրգեր
- Խաղ-թռնոցիներ
Խաղողածեսին ընդառաջ իրականացրեցինք՝
Թթուդրիկի ծեսին ընդառաջ՝
Էլ ինչ առավոտ առանց ուրախ նախավարժանքի, մարզումների
Լավաշթխիկի ծեսին ընդառաջ
Ամսվա ընթացքում ունեցանք՝ մարզական և պարի սեմինար պարապունքներ, որին ցավոք երկու անգամ եմ մասնակցել, խմբում աշխատում եմ փոխարինող դաստիարակի հետ, և խմբասենյակը չեմ կարող լքել, հուսով եմ, որ նոյեմբեր ամսվա սեմինարներին կկարողանամ մասնակցել, քանի որ սեմինարների միջոցով կոփվում, մարզվում, դառնում ենք էլ ավելի ճկուն և այն հետո խաղերի , առավոտյան մարզումների տեսքով փոխանցում ենք սաներին։
Օնլայն հարթակում դաստիարակների լաբորատորիայի ղեկավար՝ Նելի Արղունթյանի հետ ամեն շաբաթվա աշխատանքային նախագիծ կազմելիս, միասին քննարկել, տեղադրել ենք բլոգում, և արդեն քննարկում, միասին մշակում ենք նոյեմբեր ամսվա աշխատանքային նախագծեր։
Թթուդրիկի ուրախ Ֆոտոշարք
Թթվի պարագաներից կերպարներ
Թթուդրիկի ծեսը Հարավում
Այսօր Հարավային դպրոց-պարտեզում իրականացրեցինք՝ «Թթուդրիկի» ծեսը, որին սիրով մասնակից դարձան մեր շատ սիրելի մայրիկները։Այն անցկացրեցինք բակում, պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները։

Նաև պատրաստեցինք թթվի պարագաներից ուրախ ու գունավոր պատկերներ։https://youtu.be/-60vdT5bUcA
Թթուդրիկի ուրախ ֆոտոշարքhttps://youtu.be/xc5x1JrEP3I
Առողջ, խաղաղ մանկություն

Էլ ի՞նչ է պետք երեխայի առողջ զարգացման համեն, եթե կա՝ խաղաղությունը, և անհոգ մանկությունը: Այսօր առավոտյան սաներին ընդունեցինք բակում, միասին պտտվեցինք Հարավի չնաշխարհիկ, կանաչ լանջերով, այնուկհետև ուրախ նախավարժանքից հետո վերադսրձանք խմբասենյակ ու խաղացինք զարգացնող խաղ:
Խաղողագովք
«Խաղաղության համար բաժակ բարձրացնենք»

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարաններում, այսօր մեծ ոգևորությամբ նշվեց՝ «Խաղողածես» նախագիծը։ Հարավային դպրոց-պարտեզի սաները խաղողը գովերգելուց հետո միասին սկսեցին գինի պատրաստելու արարողությունը, ճզմելու գործնթացը։
Հավեսի ալրախաղ
Դաստիարակի օրագիր
Ամեն առավոտ, յուրաքանչյուր երեխա մուտք է գործում խմբասենյակ իրեն բնորոշ տրամադրությամբ, մեկը վազքով ու ժպիտով, մյուսը դանդաղ, քնաթաթախ, իսկ ոմանք էլ լացակումաց։
Խմբում ունենք նոր սեբաստացի սան, անունը՝ Դավիթ։ Երբ նա առաջին անգամ մտավ խմբասենյակ, մայրիկին հայացքով ճանապարհեց, ձեռքով ցտեսություն ասաց, և արցուքից աչքերը փայլելով, ինձ ասաց՝ ես ուժեղ տղա եմ, չեմ լացում։ Այդ փոքրիկ, բայց միևնույն ժամանակ մեծ խոսքից հասկացա, որ խիզախ ու անվախ են ծնում հայ զավակները, ու դեռ փոքր տարիքից կարողանում են անկոտրուն մնալ։


