Կերակրացանկ 31.08-04.09

Երկուշաբթի
Նախաճաշ
Միրգ, պանիր, ձու, կարագ, հաց
Ճաշ
Վարունգ, պղպեղ, հավով բրնձով ապուր, պանիր հաց
Հետճաշիկ
Լոլիկ, վերմիշելով փլավ, մածուն, թթվասեր, հաց
Երեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, ձմերուկ, բիսկվիթ, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, լոլիկ, մսով կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց
Հետճաշիկ
Աղցան, հնդկաձավարով փլավ, մածուն, հացՉորեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, մսով բորշչ, թթվասեր, պանիր, հաց
Հետճաշիկ
Մածուն, կաթնաշոռով գաթա, հաց
Հինգշաբթի
Նախաճաշ
Միրգ, թթվասեր, կարագ, պանիր, կոմպոտ, հաց
Ճաշ
Աղցան, մակարոնով փլավ, մածուն, շոգեխաշած հավի կրծքամիս, պանիր, հաց
Հետճաշիկ
Վարունգ, սպաս, պանիր, հացՈւրբաթ
Նախաճաշ
Միրգ, կոմպոտ, ալադի, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, լոլիկ, մսով կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց
Հետճաշիկ
Բրնձով ոսպով փլավ, աղցան, հաց

31.08-04.09 աշխատանքային նախագիծ

Սանի ընդունման կարգ

Աշնանային պարտեզ

Սեպտեմբերի օրացույց

Կերակրացանկ

Մայիսի 18-ից երկրի պարետի որոշմամբ կգործեն նախակրթարանները։
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։

Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։

Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։

Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։

Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից Սոնա Նակաշյանը և Լիլիթ Առաքելյանը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, գրանցել չափումները, , ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։

Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։

Խմբում հանում են կոշիկները, հագնում մաքուր հողաթաձեր, լվանում ձեռքերը:

Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։

Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։

Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։

Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։

Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։

Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։

Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։

Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։

Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։

Սաների առօրյան հիմանակում կազմակերպվում է բակում:

Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակներ Սոնա Նակաշյանը, Լիլիթ Առաքելյանը ջերմաչափում են սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։

Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։

Դաստիարակի բլոգում հրապարակվում է կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը

8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր 10:00-10:30—Նախաճաշ
10:30-10:40-Զբոսանք
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն, օրորոցային՝ Աստղափայլ օրորներ
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհում տուն։
Երկուշաբթի 31.08

  • Մուտք նախակրթարան նոր խաղալիքով։

Երեքշաբթի 01.09

  • Սաները պատմելու են ամառային արձակուրդների մասին, թե ինչպես են անցկացրել իրենց առօրյան։

Չորեքշաբթի 02.09

  • Ես սեբաստացի եմ բլբլան ռադիո
  • Ռոդարիական մարզատոն՝ ջրով լի դույլերը փորձելու են իրար փոխանցել գլխի վրայով։

Հինգշաբթի 03.09

  • Պատրաստելու ենք հոբելյանական համեղ փքաբլիթներ
  • ՈՒրախ պտպտան եգիպտացորեն

ՈՒրբաթ 04.09

  • Ջա՜ն, տոն է այսօր, վաղ առավոտից նշելու ենք մեր սիրելի տնօրեն՝ Աշոտ Բլեյանի հոբելյանական 65 ամյակը, փչելու ենք փուչիկներ, զարդարելու ենք խմբասենյակը, երգով պարով գովերգելու ենք մեր շատ սիրելի տնօրենին։

Շաբաթվա երգեր՝

«Զըմփիկ, զըմփիկ»«Հոպ թռի»

«Արև, արև, ե՛կ, ե՛կ»

  • Շաբաթվա հեքիաթ՝

Հ. Թումանյան «Ճամփորդները»

Շաբաթվա բանաստեղծություն՝

Հ. Թումանյան՝ «Կռունկներ»

Կը՜ռ կը՛ռ, կըռկըռան.
Կռունկները հա՛ թռան.
Կռունկների թևի տակ
Եկավ գարուն մեր դռան։

Տոտիկանկարչություն

Երեխայի կյանքում մեծ դեր ու կարևորություն ունի այլընտրանքային նկարչությունը, որը երեխային տալիս է՝ տրամաբանելու, ճաշակը և երևակայությունը զարգացնելու կարողություններ։ Մենք էլ այս անգամ փորձեցինք ոտքերով նկարել, նախ ստացանք մեր ոտնահետքերը, հետո էլ տարբեր ծիծաղելի պատկերներ։ Սաները մեծ հրճվանք ապրեցին, չէ որ իրենց դուր է գալից, թե՛ ձեռքերը և թե՛ ոտքերը թաթախել թաց, գունավոր բաների մեջ։

Հեքիաթընթերցում. Հ.Թումանյան «Ծիտը»

Հովհաննես Թումանյանի հեքիաթները սիրում են բոլորը, անկախ տարիքից։ Սաները այսօր, առավոտյան բակում ինքնուրույն տեղավորվեցին Հարավային դպրոցի չնաշխարիկ, հեքիթային, կանաչ ու ծաղկուն բակում, և լսեցին Հ. Թումանյանի «Ծիտը» հեքիաթը։

Ճաշացանկ 24.08-28.08

  • Երկուշաբթի

Միրգ, ձմերուկ, բիսկվիթ, պանիր, հացՎարունգ, լոլիկ, հավով բրնձով ապուր, հաց, պանիրԱղցան, հաց, կարտոֆիլի պյուրե

  • Երեքշաբթի
  • Միրգ, բրնձով շիլա, պանիր, հացԱղցան, կրծքամսով կոտլետ, վերմիշելով փլավ, մածունՊանիր, հաց, ձմերուկ, բիսկվիթ
  • Չորեքշաբթի

Միրգ, բիսկվիթ, պանիր, հացԱղցան, տոլմա, պանիր, հացՎարունգ, պղպեղ, ջեռոցի կարտոֆիլ, հաց

  • Հինգշաբթի

Միրգ, ձու, կարագ, պանիր, վարունգ, հացԱղցան, կոլոլակով ապուր, հացԲիսկվիթ, կոմպոտ, պանիր, հաց

  • Ուրբաթ

Միրգ, կոմպոտ, պանիր, հաց, ալլադիկԳազար, վարունգ, վերմիշելով ապուր, հաց, պանիրՄածուն, թթվասեր, հնդկաձավարով փլավ, հաց, վարունգ