12.07-16.07 առկա և առցանց շաբաթվա նախագիծ

  • Սանի ընդունման կարգ
  • Ջերմաչափում
  • Ճաշացանկ
9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
    • 12:30-13:00Ճաշ
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
  • Երկուշաբթի — Պատրաստում ենք Նուրի տիկնիկ
  • Երեքշաբթի — Պատրաստում ենք Նուրի տիկնիկի ապարաջան։
  • Չորեքշաբթի-Ամառային լողափ, ուրախ ջրային խաղեր գնդակներով։
  • Հինգշաբթի- Առավոտյան մաիմնամարզություններ, շնչառական վարժություններ։
  • ՈԻրբաթ- Արտասնում ենք բանաստեղծություններ, ծափ-խաղերով
  • Շաբաթվա երգեր՝
Անձրևաբեր ծիսական երգերԶըպիկ, զըպիկԱնձրև եկավՎարդավառի խաղերից՝ Կլոր պարՎարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ .Վարդավառ էՍոնա յարՊուպլատիկինն էկեր էԱզգային պարերգեր. «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգերՎարդավառի ծիսական ուտեստներ
Շաբաթվա բանաստեղծություն՝
Կատու Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

06.07-10.07 աշխատանքային շաբաթվա ամփոփում

Ներկայացնում եմ ըստ շաբաթվա նախագծի իրականացված աշխատանքները

  • Շաբաթը մեկնարկեցինք ծիրանահավաքով, որից էլ պատրաստեցինք շատ համեղ ու անուշաբույր ծիրանի ջեմ, և երբ քնից արթնացան հետճաշիկին համտեսեցին։
  • Առավոտյան զբոսանքից հետո վերադարձանք խմբասենյակ, պահպանելով բոլոր հիգիենայի կանոնները, համադրելով գեղեցիկն ու համեղը, և պատրաստեցինք կեքսեր։
  • Արտակարգ դրությունը դեռ շարունակվում է, ամեն օր մենք կրում ենք դիմակներ, որպեսզի պաշտպանենք մեզ, և շրջանցենք վիրուսներին, մենք էլ փորձեցինք մեր կարի արհեստանոցում կարել ինքնատիպ, հարմար և կարևորը գեղեցիկ դիմակներ։
  • Շաբաթը բազմաբովանդակ էր։ Քանի որ մեր առօրյան անցնում է բակում, բացօթյա միջավայրում, իսկ խմբասենյակ մտնում ենք անհրաժեշտության դեպքում, որոշեցինք որ մեր խմբասենյակին նվիրենք և ևս մեկ թաղարով ծաղիկ։
  • Բացօթյա պարտեզում, մաքուր օդին, հովին շատ հաճելի է նախաճաշել, և մենք ո՛չ միայն նախաճաշում ենք բակում, այլ նաև ճաշում, հետճաշիկն ենք ուտում, ասեմ որ սաները ավելի հաճույքով ու ախորժակով են ուտում։

Առցանց ուսուցման շաբաթվա աշխատանքային ամփոփում

Սիլվիի ճերմակ նապաստակները

Ճամփորդություն դեպի Գեղարդ

Կարի արհեստանոց. Կարում ենք դիմակ

Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանը այսօր վերածվել էր կարի արհեստանոցի, միասին կտրեցինք, ձևեցինք ստացանք երկու տարբեր և գունավոր դիմակներ, վերջում էլ դիմակի վրա նկարեցինք ուրախ պատկերներ։ Սաներն արդեն ծանոթ էին կարի մեքենային, աշխատելու ձևին, նրանց  հետաքրքիր էր ամեն բան։ https://youtu.be/mSfX26NRiss

Համեղ ծիրանի ջեմ

Ծիրանը համարվում է շատ առողջարար, վիտամիններով հարուստ միրգ, նրանից  կարողանում ենք ստանալ՝ չիր, հյութ, ջեմ, և մենք  պատրաստեցինք անուշաբույր ու համեղ ջեմ։ Իսկ մանրամասները դիտեք տեսանյութում։

Շարունակել կարդալ

6.07-10.07 Առցանց և առկա շաբաթվա աշխատանքային նախագիծ

Սանի ընդունման կարգ
Ճաշացանկ
Ջերմաչափում
Նախագծի անվանում՝ Ամառային պարտեզ
Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Շարունակել կարդալ

29.06-03.07 շաբաթվա աշխատանքային ամփոփում

Հարավի ամառային-բացօթյա պարտեզում, ամեն օրը անցնում է խենթություններով, լի ուրախ ջրային խաղերով։Այս շաբաթ էլ այսպիսի հետաքրքիր աշխատանքներ իրականացրեցինք 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբում։Սիրով ներկայացնում եմ այս շաբաթվա կատարված աշխատանքները:Երկուշաբթի —ՓուչիկանկարչությունԵրեքշաբթի- Բնագիտական փորձՉորեքշաբթի — ԼողափումՀինգշաբթի- Շրխկան համույթՈՒրբաթ- Ամառային լողափԱռցանց-ընտանեկան ուսուցման շաբաթվա իրականացված աշխատանքներՆատալի ՔոչարյանԻմ առօրյանՄկրտչյան ԷլենՀարավի տաք լողափումՄկրտչյան էլեն Առավոտյան քայլք. Կերակրում ենք բակի թռչուններին

Ամառային լողափ

Ամառային-բացօթյա պարտեզ։ Սաները ամեն օր առավոտյան, նախաճաշից հետո, վազում են լողափ, որտեղ և՛ խաղում են, և՛ մարզվում, և՛ զվարճանում, սովորում են ինքնուրույն լողավազանից օգտվել, քայլում, սուզվում, ու փորձում են շնչառությունը  պահել ջրի տակ։
https://youtu.be/dO3Cg6zxn8s