Այսօր էլ երգուսուցման օր էր։ Սաները Հարավի լանջերը դարձրել էին բեմահարթակ, և շրխկանների նվագակցությամբ երգեցին Կոմիտասյան երգեր։
https://youtu.be/_vY-scJ9NLo
Uncategorized
Բնագիտական փորձ
Սաները այսօր բնագիտական փորձ իրականացրեցին՝ ջրով, բուսայուղով և գունավոր գուաշով։https://youtu.be/eliqdpLqtMg29.06-03.07 շաբաթվա աշխատանքային նախագիծ
Առկա և ընտանեկան-հեռավար ուսուցման շաբաթվա աշխատանքային նախագիծ- Ճաշացանկ
- Ջերմաչափում
- Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։
- Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։
- Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։
- Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…
- 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։
- Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։
- Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
- Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
- Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
- Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։
- Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
- Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
- Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
- Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
- Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
- Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։
- Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
- Սանի ճանապարհում
- Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
- Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
Նախագծի անվանում՝ Ամառային պարտեզ Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։ Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Իրականացման տևողությունը՝ 29.06-03.07.2020թ.
Նպատակ՝ Իրականացնել պարտեզում՝ նախագծային գործունեություններ, օրը դարձնելով հետաքրքիր և բազմաբովանդակ, առցանց ուսուցման շրջանակներում իրականացնել ընտանեկան նախագծեր, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
- Կազմակերպել առցանց և առկա ուսուցում,
Սանի առօրյան դարձնել՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, զարգացնող, ուսուցանող,
- Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
- Մասնակից դարձնել ընտանիքիքի անդամների:
Ընթացք՝ Շաբաթվա ընթացքում իրականացնելով նախագծային աշխատանքներ։Սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում, և գործընթացը նկարահանելուց հետո, արդյունքները լուսաբանվում են՝ բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցերում:
Միջավայր՝ Հարավային դպրոց-պարտեզ, տուն, շրջակա միջավայր
9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
- 12:30-13:00—Ճաշ
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
- Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
— Բնագիտական փորձ, այն իրականացնելու համար մեզ պետք կգան՝ ջուր, բուսայուղ, և ավելի գունեղ դարձնելու համար գուաշներ։ Երեքշաբթի 30.06 — Առավոտյան լողափնյա մարզումներ, շնչառական վարժություններ
Չորեքշաբթի 01.07
—Շրխկան համույթ- Երգելու ենք Կոմիտասյան երգեր շրխկաններով։
Հինգշաբթի 02.07- ՈՒրախ լողափնյա խաղեր, չփչփոցներ, ծափ խաղեր ջրի վրա, ջրի տակ։
ՈՒրբաթ 03.07
Փուչիկանկարչություն- Պատին ամրացնելու ենք սպիտակ թղթեր, փչած փուչիկները թաթախելու ենք գուաշների մեջ, այնուհետև իրականացնելու ենք փուչիկանկարչություն
Հունիս ամսվա հաշվետվություն

Հունիս ամիս, տաք ու արևոտ ամիս։
Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները, այս արտակարգ դրության օրերին վայելում են մաքուր օդը, ջուրը, հակաբացիլ միջավայրը, որտեղ միայն շրջապատված են դրական ու ուրախ լիցքերով։
Ամառային-բացօթյա պարտեզը լի է հետաքրքիր և ուսուցողական աշխատանքներով, որին մասնակից են դառնում, նաև մեր չհաճախող սաները, պարտաճանաչ ու ոգևորված իրականացնում են ընտանեկան-հեռավար ուսուցման շրջանակներում նախագծեր, դարձնելով իրենց առօրյան բովանդակալից, հագեցած, ու չեն դադարում մեզ զարմացնել նոր մտահաղացումներով, մասնակից դարձնելով ընտանիքի անդամներին։
Ձեզ եմ ներկայացնում հունիս ամսվա առկա և ընտանեկան-առցանց իրականացված աշխատանքները։
- Սանի ընդունման կարգ
- Ջերմաչափում
- Ճաշացանկ՝
- 01.06-05.06
- 08.06-12.06
- 15.06-19.06
- 22.06-26.06
- 29.06-03.07
01.06-05.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
08.06.-12.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
15.06-19.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
22.06-26.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
29.06 -03.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
Դաստիարակներ՝
Սոնա Նակաշյան
Լիլիթ Հովհաննիսյան
22.06-26.06.2020 շաբաթվա աշխատանքային ամփոփում

Առկա և ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա աշխատանքային ամփոփում։Առկա ուսուցման նախագիծ
- Բացօթյա պարտեզ-ամառային լողափ
- Հովհաննես Թումանյան Ճամփորդները
- Գորգ լվանալու օր
- Ծիրանահավաք
- Խաղողի վազերի խնամքը նախակրթարանումԾիրանահավաք
Ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
Օր առաջին- Իմ ճամռորդությունըՕր երկրորդ- Այց նախակրթարանՕր երրորդ-ՓուչիկանկարչությունՕր չորրորդ- Իմ այգու բալըՕր հինգերորդ- Այցելություն քոլեջ
Նատալի Քոչարյան. Իմ այգու բերքը
Այսօր Նատալի Քոչարյանը այցելել էր իր պապիկի այգին, որտեղ շատ պտղատու ծառեր կային, և քանի որ Նատալին մրգերից ամենից շատը բալն է սիրում, իրականացրեց բալահավաք, համտեսեց, խաղաց ու հաշվեց։
Գորգ լվանալու օր
Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները, երաժշտության ուսուցչուհի՝ Ջուլի Ղազարյանի հետ իրականացրեցին
«Գորգ լվանալու ծես» նախագիծ։https://youtu.be/MabxBW2x8ds
Ծիրանահավաք
Ջա՜ն, ծիրանը հասել է։ Այսօր Հարավի սաների օրը սկսվեց բերքահավաքով, միասին երգելով ու գովերգելով, համտեսելով իրականացրեցինք ծիրանահավաք։
https://youtu.be/DXv4RTGAz_UՀ.Թումանյան《Ճամփորդները》
Երեխաների զարգացման, և երևակայության մեջ մեծ դեր ունի հեքիաթը։ Այսօր սաները լսեցին Հ. Թումանյանի 《Ճամփորդները》հեքիաթը, և վելուծեցինք։
