Այսօր Հարավային դպրոց-պարտեզում իրականացրեցինք ախտահանման, մաքրման աշխատանքներ, պահպանելով արտակարգ դրության բոլոր սահմանված նորմերը։
Uncategorized
18.05.-22.05.2020թ. «Համբարձման ծես» աշխատանքային նախագիծ
Ծուղրուղու ժողովածու
Նակաշյան Գայանե. այլընտրանքային նկարչություն

Ք՝
Ալիսայի մայր՝ Սուսաննա Բաղդասարյան. մայրիկի օրագիր
Խմբագրված է մայրիկի կողմից։
Ալիսան ասում է.
-մայրիկ ե՞րբ պետք է կորոնավիրուսը ավարտվի ,որ գնանք մանկապարտեզ ես իմ ընկերներին շատ եմ կարոտել,ու ընկեր Լիլիթին ու ընկեր Սոնային։
Մամ կլինի ընկեր Սոնային ընկեր Լիլիթին,Մոնոյին,Գայուշին,Նորայրին,Գոռին,մեծ Սառային,փոքր Սառային,Այդային,Սիլվիկին,պուճուր Նատուշիկին հարավիրենք տատիկիս տուն թութ ուտելու։Մենք շորը կբռնենք դու թափ կտաս։Հետո կնստենք նստարանին հավեսով կուտենք,համել ցոգոլ կուտենք։

Լիլիթ Ասատրյան. մայրիկի օրագիր
Առցանց ընտանեկան ջերմոց- լաբորատորիա, զբոսանք բակում, Բնագիտական փորձեր
Սաները ներկայացնում են ընտանեկան ջերմոց-լաբորատոր աշխատանքներ, որտեղ ջերմոցային մշակումներ են իրականացնում, ջրում, խնամում շրջակա միջավայրը, և բնագիտական փորձեր:
Մայիսյան 15-րդ հավաք
Այսօր Microsoft teams հարթակում մասնակցեցի մայիսյան հավաքի կրթահամալիրային կլոր սեղան-քննարկումներին, որի համակարգողներն էին՝ Նելի Արղունթյանը, Լիլիթ Սահակյանը և Էլյա Գրիգորյանը:
Նակաշյան Գայանե. ընտանեկան նախագիծ
Շատ կարոր է, որ դեռ վաղ հասակից երեխաները սովորեն պահպանեն, և գնահատեն Աստծո տված բարիքները, և դառնան նրա պահպանողն ու փոխանցողը հաջորդ սերունդներին։ Այսօր Նակաշյան Գայանեն խնամեց իր բակի ծաղիկները, մաքրեց ավելորդ խոտերիս, փխրեցրեց հողը, օրինակ ծառայելով իրենից փոքր երեխաների համար։

04.05.-07.05.2020թ աշխատանքային ամփոփում

«Մայիսյան ամենամյա 15-րդ հավաք» աշխատանքային ամփոփում:
Նոր աշխատանքային շաբաթ՝ ոգեշնչված նոր մտքերով։ Իրականացնելով հեռավար ուսուցում՝ սաները գտնվում են մշտական ուսուցողական, խաղային գործընթացի մեջ։ Սովորում են կազմակերպել իրենց առօրյան, դառնում են ինքնուրույն և ներկայանում են որպես ընտանեկան նախագծերի հեղինակներ։
Շարունակել կարդալ