1. Էլիզաբեթ Ադիկյան
Սովորող-սովորեցնող նախագիծ՝ հեքիաթ բեմադրություն։
2. Անահիտ Հովհաննիսյան
Երկուշաբթի 03.04.2021
Մեղու
Աթաբեկ Խնկոյան
Ղազարոս Աղայան
Բզեզն եկավ տըզտզան,
Եկավ – ընկավ թակարդը,
Նրան բռնեց չար սարդը£
Լուսին
Լուսին, լուսին, լուսին,
Լուսերես,
Ինչքան, ինչքան կլոր ես,
Լույս ես տալիս գիշերով,
Քո վառվռուն թշերով£
Ծիտիկ
Ծիտ եմ, ծիտ եմ,
Ծլվլում եմ,
Ճիկ-ճիկ-ճիկ,
Ոստոստում եմ,
Թռչկոտում եմ,
Տիկ-տիկ, տիկ,
Արի, թևիկ,
Արի փետրիկ,
Որ ես դառնամ
Փոքրիկ ծիտիկ,
Փոքրիկ ծիտիկ,
Պիծիկ միծիկ,
Թըռռ…
Սագիկ
Ղա~ արիր, տվի,
Ղու~ արիր, տվի
Ա~յ սիրուն սագիկ£
Գետումը լող տուր,
Գետումը սող տուր,
Գոնե իրիկուն
Կրկին արի տուն
Ա~յ կարմիր տոտիկ£
Շարմաղ ու կոկիկ£
Ճուտիկը
Կը~տ, կը~տ կըտկըտան,
Եկավ ճուտս ճըտճըտան,
Հալածվել է ուրուրից,
Բաժանվել է իր մորից,
Ճըտճըտում է ու լալիս,
Կորած մորն է ման գալիս£
Գիշեր
Իջնում է գիշեր
Սարերի ուսին,
Փայլում է վերից
Կաթնագույն լուսին£ £
Վերից նայում է
Սարերի ուսին,
Երկինքը ուրախ:
Քնած է գյուղը
Անհոգ ու խաղաղ£
Կատու
Կատուն եկավ,
Փիսի¯կ, փիսի¯կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով, .
Մազը սանդրեց
Թանչիկներով£ £
– Կատու, կատու,
Է±ր ես տրտում.
Թե± մկներն են
Հիմա արթուն£
Կատուն ասեց.
_ Միաո~ւ, միաո~ւ.
Այսինքն թեª
_ Այո, այո£
Փիսիկ
Փիսիկ, փիսիկ,
Չալ պոչիկ,
Վանա ճուտիկ,
Խուճուճիկ.
Փիսիկ, փիսիկ ,
Շուտ արի,
Մեր Լուսիկին օրորի£
Կտամ ես քեզ կովի կաթ,
Կարմիր գինի, նռան հատ,
Կապեմ վզիդ թաշկինակ,
ՈՒ հագցնեմ տաք մուշտակ,
Փիսիկ, փիսիկ,
Շուտ արի,
Մեր Լուսիկին օրորի
Գարնան ամենածաղկուն շրջանը Մայիս ամիսն է և առանձնանում է իր ամենամյա հեղինակային կրթական ստեղծագործական ծրագրերով։ Մայիս ամսվա ընթացքում նախատեսված են հետևյալ նախագծերը, որոնց անմիջական մասնակից են դառնալու սաների ընտանիքի անդամները։ Ստորև ներկայացնում եմ նախագծերը։
Համբարձման երգեր, բանաստեղծություններ աղբյուր՝ Մարինե Մկրտչյանի
Անվանումը՝ Նախակրթարանի ներքին բակի նորամուտ։
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Ժամը՝ 11։00-12։00
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ։
Խնդիր՝ Նախակրթարանի ներքին բակը գտնվում էր շատ լավ վիճակում, սակայն աստիճանների հետ կապված ունեինք անհարմարություններ, և մեզ համար կրթահամալիրը ստեղծեց ավելի հարմարավետ, ժամանակակից աստիճան, բակը էլ ավելի գեղեցկացավ։ Սաների հետ կնշենք բակի նորամուտը։
Նպատակ՝ Սաների հետ կսկսենք խնամել, ջրել խաղողի վազերը,ծառերն ու ծաղիկները, կտնկենք նոր ծառեր։ Օրը տոն դարձնելու համար միասին կերգենք, շուրջպար կպարենք, կխաղանք, կհաշվենք աստիճանները, աստիճանը կդառնա մեզ համար մարզական գույք։
Արդյունք՝ Արդյունքում սաները կունենան գեղեցիկ օր, նոր բակով, նոր աստիճանով, որը կդառնա իրենց ամառային պարտեզի լավագույն վայրը և իհարկե բարձր տրամադրություն։
Ամբողջ ընթացքը կնարահանվի, կլինեն ուղիղ եթերներ սոցցանցում, և կլուսաբանվի Հարվային դպրոց-պարտեզի ենթակայքում։
Խաղի միջոցավ երեխաները ավելի շուտ են սովորում բանաստեղծություններ բերանացի ասել, և նպաստում է խոսքի զարգացմանը։ Շատ հաճախ օգտագործում ենք տարբեր շրխկաններ,ծափխաղեր, այսօր էլ օգտագործեցինք փայտյա շերեփներ, որոնք շատ լավ դառնում են շրխկաններ, և սկսեցինք բերանացի ասել աղայանական բանաստեղծություններ։