Հեռավար-առցանց ուսուցման հաշվետու պատում (30.03.2020-03.04.2020)

91954381_207667757317565_2814679681830223872_n

Զատիկին նախորդող շաբաթը կոչվում է՝ ավագ կամ մեծ շաբաթ, որտեղ ամփոփված է Հիսուս Քրիստոսի երկրային ամենակարևոր շրջանը՝ ուսուցումները, չարչարանքները, մահն ու հարությունը: Հոգևոր կյանքին զուգահեռ, հասարակ ժողովուրդն ուներ իր արարողոությունների կարգը: Ավագ շաբաթվա յուրաքանչյուր օր ուներ իր անունը և ըստ այդմ իրեն բնորոշ դեպքը: Հուշիկ-հուշիկ երկուշաբթի, երեքշաբթի՝ քարքաշիկ, չիկ չորեքշաբթի, ավագ հինգշաբթի, հուդայի ուրբաթ, Զատկի շաբաթ, ախ արի կիրակի, երկոշաբթի մեռելոց, կանաչ, կարմիր կիրակի:

Շարունակել կարդալ

Հեռավար-առցանց ուսուցման 5-րդ օր

91954381_207667757317565_2814679681830223872_n

Հուդայի ուրբաթ

Ընտանեկան-հեռավար-առցանց ուսուցում: Զատկական ծեսի եռուզեռը շարունակվում է: Սաները Ծաղկազարդի ծեսի համար ամենատարբեր պարագաներով {խմորից, թղթերից, պլաստիլինից, գունավոր թղթերից, ծառի ճյուղերից}, պատրաստում են հետաքրքիր զատկական ծիսական,  խաղալիքներ, խաղում են հետաքրքիր ազգային զատկական, նաև ռոդարիական խաղեր, երգում են ու բնագիտական փորձեր կատարում:

Շարունակել կարդալ

Հեռավար-առցանց ուուցման 4-րդ օր

Ավագ հինգշաբթի

Ծաղկազարդի ծեսի համար, Սեբաստացիները այսօր կատարել են մի շարք աշխատանքներ, բոլորը տարբեր ու մեկը մեկից հետաքրքիր: Մեկը ՈՒտիս տատ է դարձել իր քույրիկի օգնությամբ , մեկը այլընտրանքային, զատկական ինքնաշեն խաղալիք է պատրաստել, մեկը բնագիտական փորձ է կատարել ու մի շարք հետաքրքիր աշխատանքներ, և բոլորն համեմված զատկական երգերով, բլբլոցներով: Դե՛, իսկ ընտանիքի անդամների մասնակցությունը ավելի է ոգևորում սաների ու դաստիարակների հեռավար-առցանց նախագծերի իրականացման հարցում: Այ սա՛ է հաջողության գրավականը:

Շարունակել կարդալ

Հեռավար-առցանց ուսուցման երրորդ օր

92018367_2261945564112655_87492903340867584_n

Շնորհավոր ապրիլի մեկ: Ապրիլի մեկը երգիծանքի և ծիծաղի օրն է, որը նշվում է ամբողջ աշխարում: Այդ օրը ընդունված է կատակներ անել ընտանիքի անդամների ու մտերիմների հետ: ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ին հատուկ որոշմամբ ապրիլի մեկը պետականորեն ճանաչվել է որպես Հումորի և երգիծանքի պաշտոնական օր:

Շարունակել կարդալ