Uncategorized
Կոջոյան Սառա. Մայրիկի օրագիր

Աննա Մանվելյանը դեռ 3 տարեկան չի դարձել ու ամեն խոսում է իր ծննդյան մասին։
Կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված արտակարգ դրության ու տանը մնալու շնորհիվ ես` նրա մայրիկը, այնպես, ինչպես եւ մեր ընտանիքի բոլոր մյուս անդամները Աննայի ու միմյանց հետ անցկացնելու ավելի շատ ժամանակ ունենք։
Ուզում եմ պատմել, որ Աննան այս ընթացքում ամեն օր նկարում է։ Թղթի վրա ու փակցնում պահարաններին։ Պատերին է նկարում։ Նաեւ իր ու մայրիկի, այսինքն` իմ ձեռքերին է նկարում։
Ձեռքիս նկարելուց երկու օր հետո Աննան ստուգեց ձեռք ու զարմացած ասաց.
-Հըըը, ինչի՞ ես մաքյեյ ձեյքիդ նկայը։
-Ափսեները լվանալուց մաքրվել է, — ասեցի ես։
-Ոնչինչ, նոյը կնկայեմ, — բարկացած ձայնով ու պսպղացող աչքերով ասաց նա։
Այսօր այքանը` հեռավար ուսուցման ժամանակ Աննայի արկածների մասին դեռ էլի կպատմեմ, այլ պատումներով։
Սիրով,
Աննայի մայրիկ, Սառա
Հեռավար ուսուցում.Միջինքի գաթա. Սարգսյան Մարիամ

Հեռավար ուսուցում. Իմ օրը. Օր 5-րդ
Այսօր մեր աշխատանքային շաբաթվա վերջին օրն է։ Սաները արդեն նկարահանել իրենց առօրյայից և ուղարկել տեսաֆիլմերը։ Ամեն մեկը ներկայացնում է իր օրը, թե ինչո՞վ են զբաղվում տանը։
Մեկը ճամփորդում է, մեկը տանը խոհանոցային աշխատանքներ է կատարում իր մայրիկի հետ, և էդպես շարունակ։ Նաև Հարավի սաները օրինակ են ծառայում այն երեխաների համար, որոնք տանը ձանձրանում են ու չգիտեն ինչո՞վ զբաղվեն այս օրերին։
Հեռավար ուսուցում.Միջինքի գաթա. Սարգսյան Մարիամ
Հեռավար ուսուցում. Թոմասի Սոֆի
Հայրապետյան Մերի. Մայրիկի օրագիր
Մի անգամ Սիլվին նստած պանիր էր ուտում և այդ ընթացքում տատիկը հարցրեց. —Սիլվի ջան տատիկին ես սիրում թե՞ պապիկին։ Սիլվին որպեսզի այդ բարդ հարցից խուսափի պատասխանում է. — Պանիր եմ ուտում։ Այսուհետ Սիլվին այդ տեսակ հարցին միայն պատասխանում է՝ պանիր եմ ուտում։Մի անգամ էլ՝Մամա- Սիլվի ջան, այսօր ընկեր Սոնան եկե՞լ էր մանկապարտեզ։Սիլվի- Չ՛է մամա, էսօր ընկեր Սոնան գնացել էր գործի փող աշխատեր…
Հեռավար ուսուցում. Հիգիենայի ստուգատես. Օր 4-րդ

Հարավային դպրոց-պարտեզի սաները, հեռավար-առցանց ուսուցուման շրջանակներում հանդես եկան հիգիենայի ստուգատես նախագծով։
Շատ կարևոր է, երբ վաղ հասակից հասկանում ու պահպանում են հիգիենայի կանոնները։ Ընտանեկան միջավայրում, տեսաֆիլմերի տեսքով կիսվում են իրենց իմացած գիտելիքներով։
Ալեն և Գայանե Նակաշյանները, ցույց տվեցին, թե՛ ինչպե՞ս պայքարել և զերծ մնալ տարբեր վարակներից հատկապես՝ Կորոնավիրուսի վարակից։
Թոմասի Սոֆին իր քույրիկին ցույց է տալիս, թե՛ ինչպե՞ս է պետք լվանալ ձեռքերը, ի՞նչ սննդակարգով է պետք սնվեն, որ չհիվանդանան։
Մկրտչյան Էլենը և Մանվելյան Աննան, ցույց են տալիս ձեռքերի և ատամների լվացման և նրանց կաևորության մասին։
Արեգ և Գոռ Գասպարյան եղբայրները, որպես առողջ ապրելակերպ, կոփում են իրենց մարմինը, ամրացնում իմունիտետը։
Հեռավար ուսուցում. Հիգիենայի ստուգատես

Հեռավար ուսուցում.Հիգիենայի ստուգատես. Մանվելյան Աննա


