Հեռավար ուսուցում. Ծնողի կարծիք. Եղյան Արմինե

Բազմիցս անգամ լսել եմ հեռավար ուսուցման մասին, սակայն երբևիցե չեմ պատկերացրել, որ կգա մի ժամանակ ու մենք կօգտվենք այս միջոցից։ Հայտնվելով նման համաճարակային իրավիճակում, երբ երեխայիդ հետ գտնվում ես սահմանափակ պայմաններում, հասկանում ես որ հեռավար ուսուցումը իսկապես լավ տարբերակ է առաջ գնալու, անցածը կրկնելու, միմյանց հետ շփվելու և իրար ավելի լավ ճանաչելու համար։ Կատարելով հանձնարարությունները ես ամեն օր ինչ֊որ նոր բան եմ բացահայտում իմ երեխայի մոտ, ավելի լավ եմ նրան ճանաչում և ավելի շատ հիանում իմ փոքրիկով։ Այնպես որ երկու ձեռքով կողմ եմ այս մեթոդին և շատ ուրախ եմ, որ մեր կրթահամալիրը կիրառում է այն ։

Մի անգամ Արփիի քիթիկից արյուն էր եկել, երբ պապիկը տեսավ հարցրեց.
_Արփի ջան ինչու՞ է քիթիկից արյուն եկել։
Արփին պատասխանեց.
_Որովհետև քիթս ամեն տեղ խոթում եմ։

Հեռավար ուսուցում. Մարզական ընտանիք. Օր 3-րդ

20200318_151838701206951517664491.jpg

Այսօր հեռավար ուսուցման 3-րդ օրն է։ Սաները նախընտրել են մարզական ընտանիք նախագիծը։ Բարձր տրամադրությամբ, ոգևորված կատարեցին տարբեր վարժություններ, գլուխկոնծիներ, օղակով պտույտներ, խաղերի ձևով մարմնամարզումներ, մարզական սարքերով պարապունքներ, և ահա մարզական ընտանիք փաթեթը պատրաստ է։ Սիրով ներկայացնում ենք կատարած աշխատանքները։

Բաղդասարյան Ալիսա

Թոմասի Սոֆի

Էվոյան Արփի

Մկրտչյան Էլեն

Քոչարյան Նատալի