Տյառնընդառաջի ծիսական ծառը

https://youtu.be/QNJGEre0QUQ
Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն չեն իմանում կերպարները և ահա ես դրա վրա եմ աշխատում: Տվյալ դեպքում Տյառընդառաջի չար ուժը եղել է շվոտը»: Ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այս տոնը ունի իրեն բնորոշ ծիսական ծառը: «Ծառն իր մեջ տոնը խորհրդանշող տարրեր է պարունակում, որտեղ եգիպտացորենը նշանակում է սիրո սկիզբը, կարմիր գույնը խորհրդանշել է կնոջը, իսկ կանաչը` տղամարդուն: Եվ անպայման պետք է լինի ցորենի գաղափարը: Յուրաքանչյուր կին կարող է տոնի կապակցությամբ տանը պատրաստել ծիսական ծառը, որը ամբողջական կդարձնի տոնի գաղափարը»: Նկարչուհին արտաբերեց Քրիստոսի խոսքը, որը համարում է տոնի խորհուրդը. «Քրիստոսի խոսքն է. «Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն: Եվ սա է տոնի խորհուրդը»,-ասում է նա: Նկարչուհին կարծում է, որ նորապսակները, երբ պտտվում են կրակի շուրջը, պետք է արտաբերեն Քրիստոսի այս խոսքը: Դրանում մեծ դժվարություն չի տեսնում, պարզապես գտնում է, որ երիտասարդներին, սաներին սովորեցնել է հարկավոր:

Տյառնընդառաջի ծեսը Հարավի նախակրթարանում

Տյառնընդառաջի ծես

Փետրվարի 13

ժամը՝ 12։00

Մասնակիցներ՝

նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը՝

Հարավային դպրոց-պարտեզ

Ծրագրում՝

  • Ազգային երգեր, պարեր
  • Խարույկ
  • Այրում ենք ճյուղ /մեր վատ մտքերով, որ գնան կորչեն/
  • Ծիսական հյուրասիրություն

Նպատակը՝

Սաներին ուսուցանել, թե ի՞նչ է ազգային երգն ու պարը, ծեսի իմաստն ու բովանդակությունը։

Երգերն են՝

  • Պսակ-պսակ
  • Այլի հո
  • Հոպ թռի
  • Զնգլիկ օրոճ

Տոնական հյուրասիրություն

  • Գաթա
  • Հալվա
  • Փոխինձ
  • Աղանձ
  • Ադի բուդի

Դաստիարակի օրագիր

Գիտե՞ս Արփի, որ Ձմեռ պապիկի նամակում գրված բոլոր իմ խնդրած նվերները բերել է այսօր։

Հա՞,- պատասխանեց Արփին։

-Իսկ իմը, անցյալ շաբաթ։

ՈՒ այդ ժամանակ բոլորը եկան մոտ ու սկսեցին իրենց նվերների մասին պատմել։ Թե ե՞րբ ու ինչպե՞ս է եկել Ձմեռ պապը և բերել նվերները։

Մի պահ ինձ թվաց, թե՛ դեռ ժամը՝ 23։55 է ու ամանորը նոր պետք գալա։

-Ես շատ ուրախ եմ, որ մեր սաները հավատում ու հավատքով սպասում են իրենց նվերներին, անկախ ժամանակից, կարևորը նրանց երազանքը կատարվել է, երբեք մի կորցրեք ձեր հույսը, քանի որ երբ ամենաքիչն ես սպսում, այդ պահին էլ ստանում ես քո իրական նվերը։

ՈՒսումնական նախագծի կառուցվածք

Անվանումը՝ խաղում ենք Թումանյան

Հ. Թումանյան« Արտուտիկ»

Նախատեսված է՝ նախակրթարանի սաների համար

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի 2-4 տարեկաններ, դասիարակներ

Իրականացման տևողությունը՝ Թումանյանական օրեր 03.02-20.02

Նպատակը՝

  • ՈՒսուցանում, վերլուծում, ծանոթանում են Հ. Թումանյանի ստեղծագործություններին
  • Ծափխաղերի, տարբեր խաղային գործողությունների և առարկաների և միջոցով ստեղծագործությունների յուրացնում

Խնդիրներ՝

  • Ստեղծագործության ուսուցում
  • Ղաղերի, ինքնաշեն շրխկանների, խաղերի կիրառում
  • ՈՒսման գործնթացի տեսգրում և լուսաբանում

Մասնակիցների նախնական կարողություններկարողություններ ու հմտություններ՝

  • Տիրապետում են ձեռքի հմտություններ, օգտագործելով շրխկաններ, տիրապետում են ծափխաղեր
  • Գիտեն Հ. Թուանյանի ստեղծագործություններից
  • Ցուցադրում են խաղներկայացումներ

Նախագծի ընթացքում նախատեսվում է՝

  • Խաղի և ստեղծագոևծության յուրացում
  • Շրխկաններով ստեղծագործությունը նվագակցելու հմտությունների տիրապետում
  • Ռիթմիկան զգալու և վերարտադրելու հմտության տիրապետում

Միջավայրը՝

Հարավային դպրոց-պարտեզ. Նախակրթարան

Անհրաժեշտ գործիքները՝

  • Ինքնաշեն շրխկաններ
  • Բնական շրխկաններ
  • Երաժշտական գործիքներ

Կիրառվող մեթոդներ՝

  • Խաղեր
  • Ծափեր
  • Երգեր

ՈՒսումնական գրականություն՝

  • Ծուղրուղու ձեռնարկ

Երաժշտական ստեղծագործությունների ցանկ՝

  • Կաքավիկ ձեռնարկ

Նախագծի իրականացման ընթացքը՝

  • Ստեղծագործության ուսուցում
  • Խաղուսուցում
  • տեսանկարահանում
  • լուսաբանում

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն՝

  • Ճամփորդություն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թանգարան

Արդյունքներ՝

  • Կտիրապետեն խաղերգերի
  • Կյուրացեն ստեղծագործություններ
  • Կկարողանան միարժամանակ երգել, արտասանել, խաղալ, ստեղծագործել

նախագծի, արդյունքների հրապարակում, տարածում՝

  • Բլոգներու
  • Ենթակայքերում
  • Սոցցանցերում

Անվանումը Հ. Թումանյան` Արտուտիկը

Նախատեսված է (նշել տարիքային խումբը, դասարանը)՝

Մասնակիցներ՝

Իրականացման տևողությունը ՝

Նպատակը ՝

Խնդիրները `

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝

Նախագծի ընթացքում նախատեսվում է (ակնկալիքներ, արդյունքներ)`

Միջավայրը (նշել իրականացման վայրերը)`

Անհրաժեշտ գործիքները՝

Կիրառվող մեթոդները՝

Նշել համագործակցային, խմբային , հետազոտական-որոնողական գործունեության տեսակները, դրանց նկարագրությունը

Ուսումնական գրականության, այլ ռեսուրսների ցանկ (տեղադրել հղումները)

  • գրական ստեղծագործությունների ցանկ (թվարկել)
  • երաժշտական (պարային) ստեղծագործությունների ցանկ
  • այլ (ուսումնական ֆիլմ, մուլտֆիլմ, տեսանյութ, տեսադաս…)

Նախագծի իրականացման ընթացքը (ընդհանուր նկարագրություն)՝

Նախագծի ընթացքում նախատեսվող ուսումնական ճամփորդություն(ներ)ը, համագործակցությունները, կրթական փոխանակումները

Նշել նախագծի հնարավոր հեռանկարային զարգացումները

Նշել նախագծի ուսումնա-հասարակական բաղադրիչը (եթե կա)

Նախագծի ամփոփում , գնահատում (լրացվում է նախագծի ավարտից հետո)

  • արդյունքներ (ստեղծված ուսումնական նյութեր…….)
  • գնահատում (ձեռք բերած կարողություններ, հմտություններ, արդյունավետություն, արձանագրված հաջողություններ, ձախողումներ………)

Նախագծի, նախագծծի արդյունքների հրապարակում, տարածում