Դաստիարակի օրագիր

Որպես դաստիարակ, որպես ծնող իմ մոտեցումը յուրովի է։

Ամեն պահ ու իրավիճակ պետք է դատես այնպես, ինչպես երեխան։

Չեմ կարծում, որ լացող, չքնող, կամակոր, չուտող սաներին հեշտ կլինի միանգամից, առանց հմտությունների կիրառման հակառակը համոզել։ Քանի որ, սաները նոր միջավայրում կարող են անել այն ինչը երբևէ չէին էլ արել, կամ հակառակը՝ պարփակվում են, չեն շփվում և դժվար են նոր միջավայրին հարմարվում։

Այս հարցերն այն հարցերն են, որոնց պետք է պատասխանես փորձից ելնելով։ Ասեմ որ, ամեն երեխա մի հեքիաթային գիրք է, մինջև առաջին մի քանի թերթը չես կարդում։

Երբ նոր սան է իր առաջին քայլերն անում մեր խմբասենյակ, ես միանգամից չեմ մոտենում, սկզբում մայրիկի հետ զրուցում եմ, տեղեկանում եմ նրա նախասիրություններին, իսկ ընթացքում երեխան պտտվում է խմբասենյակում կամ ինձ է հետազոտում, իմ արտաքին տեսքը, լսում է իմ ձայնը, իսկ երբ իր հետ սկսում եմ խոսել, նայում է իմ աչքերի մեջ։ Այդտեղից սկսվում է մեր առաջին կոնտակտը։

Ամեն օրս անցկացնում եմ պրպտումներով, սաները ամեն րոպե փոխում են իրենց տրամադրությունը, փոխում են խաղալիքի, նստարանի, իր ընկերոջ և այլնի համար և ամեն անգամ ես նոր լուծումներ, կարողություններ եմ փնտրում, որ երեխայի հոգեբանությունը հասկանամ։ Դառնում եմ իր նման, իր պես երեխա, մտածում եմ ինչպես երեխա և փորձում եմ մտնել այդ հոգեբանական իրավիճակի մեջ, պահն է թելադրում՝ ինչպես վարվես։

Լավագույն արդյունքին հասնելու համար պետք է՝

  • դառնալ և մտածել ինչպես երեխա
  • Կոպիտ և բղավելով չխոսել, որովհետև նա դրանից չարանում և հակառակն է անում։
  • Խաղալ նրա պես, մտնել խաղի մեջ, դառնալ իրեն համար խաղի ընկեր։
  • Եթե չի ուզում քնել, չեմ ստիպում, որովհետև նա հետո ինքնակամ կքնի։
  • իսկ եթե անքնություն ունի կամ չի սիրում քնել, պառկում եմ կողքին, կամ նստում շուրջը, երգում եմ, շոյում, այս իմ մեթոդը դեռ հուսախափ չի արել։
  • Իսկ չուտող երեխաներին ամեն անգամ մի պատմությամբ, խաղի ձևով եմ կերակրում։

Ամանորի ծեսը նախակրթարանում

20191202_1236014184616473703906874.jpg

Օր՝ դեկտեմբերի 19

Ժամը՝ 11:00

Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզ

Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, սատիարակներ, ծնողներ,հյուրեր

Ծրագիր՝

  • Միասնական շրջան սաների և ծնողների հետ։ Տատիկներից մեկը մեղրով ձողիկներ կբաժանի երեխաներին տարին քաղցրով սկսելու համար:

Միասնական պարերգ Բասեն բարի

Բասեն բարի, բասեն բարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի, Նուբարի:

Բասեն բարի, բասեն բարի,

Հայ նուբարի, ջան նուբարի,

Աղջի արի, բռնե պարի,

Հայ Նուբարի, ջան Նուբարի, Նուբարի:

Երկու գնա, երեք արի,

Հայ դոմբարի, ջան դոմբարի,

Տղա, արի, բռնե, պարի,

Հայ դոմբարի, ջան դոմբարի, դոմբարի:

Արի՝ խաղանք էս դոմբարին,

Բասեն բարի, Բասեն բարի,

Ինչքան ուրախ է էս տարին,

Հայ դոմբարի, ջան դոմբարի, դոմբարի:

  • Ա. Խնկոյան «Եղևնի»

Գունատ աշուն է,
Էլ չկա թռչուն,
Քամու թևերին
Տերևն է թռչում։

Միայն եղևին
Այնտեղ՝ խոր հովտում,
Կանաչ է հագել,
Աշնան դեմ ժպտում։

Տոնածառ ջան, տոնածառ

Ի՜նչ սիրուն ես ու պայծառ,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

Կարմիր աստղ գագաթին,
Ծառի տակ՝ Ձմեռ պապին,

Էս ի՜նչ լավն է, էս ի՜նչ լավն է,

Չորս կողմը լույս ու փայլ է:

  • Հ.Թումանյան

«Ամպն ու սարը»

Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.

Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ

Վերմակի տակ։

-Վա՜յ մայրի՜կ ջան, տե՜ս,
Բակն ու դուռը լի
Ինչքան սպիտակ
Թիթեռ է գալի…
Էսքան շատ թիթեռ
Չեմ տեսել ես դեռ:
-Չէ՛,իմ անուշիկ,
Թիթեռներ չեն էտ.
Թիթեռներն անցան
Ծաղիկների հետ:
Էտ ձյուն է գալի,
Փաթիլն է ձյունի,
Որ կարծես սպիտակ
Թիթեռնիկ լինի:

Կրկներգ. Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:

Քաղցր չամիչ, համեղ նուշ,
Տանձ ու խնձոր քաղցրանուշ,
Չրեր մրգեր, դեղձ ու նուռ ,
Ու մի կոկոս անչափ լուռ:

Կրկներգ.

Գաթա ու տորթ ենք բերել,
Փայլուն խաղող ենք շարել,
Երգեր հազար, հազար միրգ,
Քեզ ականջօղ ենք արել:

Կրկներգ.

Այ քեզ, այ քեզ տոնածառ,
Համով, հոտով տոնածառ,
Զարդարել ենք տոնածառ,
Քաղցրահամ ու շատ պայծառ:
Մրգով, գաթով, շատ համեղ,
Տանածառ ես, թե սկուտեղ:

  • Ա.Խնկոյան «Ձմեռ պապի»
  • Ձմեռ պապիկի մուտք «Դինգ- դոնգ»
    «Զար-զնգը»

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,
Պարենք գիշեր լուսընկա:

Էս գիշեր, լուսնյակ գիշեր,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Ձյունն էկել, գետին նախշել,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:

Էլի պարը բոլորավ,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Յարս միջին մոլորավ:
Պարենք գիշեր լուսընկա:

Զար զընգը, զար զընգը, թող զնգա,
Զար զընգը, զար զընգը, թող զնգա:
Պարենք գիշեր լուսընկա,

  • /պարում ենք ձմեռ պապիկի հետ/
    «Պատրաստել ենք մենք նոր տարվա հանդես»
    Ճվիկների շարք
    Խաղեր ծնողների և սաների հետ։

Ուրախ երգ ու պար։

Ծնողների հետ միասին գնացք ենք կազմում և վերադառնում ենք խմբասենյակ, սաների հետ կատարում գլուխկոնծիների շքերթ և խաղում Ռոդարիական խաղեր:

Հյուրասիրություն

Հյուրասիրության ժամանակ կմատուցենք մեր պատրաստած՝ տարեգաթան, որը պատրաստելու ենք ծնողների հետ, սաների ձեռքով պատրաստած փոխինդ, հյութ,կոնֆետ,Ասիլ-վասիլ