Սեբաստացու օրեր. Կրթահամալիրի տոն .Նոյեմբերի 4-15 Տոնը՝ որպես ստուգատես

Մխիթար Սեբաստացու օրեր

Մասնակիցներ-2-4 տարեկաններ, ծնողներ

Ժամանակահատվածը՝նոյեմբերի 4-15

Դաստիարակ՝ Սոնա Նակաշյան, Լիլիթ Հովհաննիսյան

Խնդիրներ

  • Խոսքի և մտքի զարգացում
  • Ինքնուրույնութան և սեփական կարծիքի արտահայտում
  • Հաշվենք ընտանիքում քանի Սեբաստացիներեր ունենք
  • Այլընտրանքային նկարչության հմտություններ, կարողություներ
  • Սեբաստացիների ռադիո
  • բլբլանները

Նախագծի ընթացքը

  • Ո՞վ է Մխիթար Սեբաստացին
  • Իմ կրթահամալիրը
  • Քանի՞ Սեբաստացի կա իմ ընտանիքում:
  • Ինչպիսի՞ն է սեբաստացի դաստիարակը
  • Դպրոց-պարտեզի լուսանկարների հավաքածու
  • Հաշվել, թե յուրաքանչյուր ընտանիքում քանի սեբաստացի կա:
  • Կրթահամալիրի տոնին մենք ունենք շատ համեղ ու հետաքրքիր ծես՝ թթուդրիկ։

    • Այցելելու ենք ագարակ լավաշ թխելու և համտեսելու
  • Այցելելու ենք ագարակ լավաշ թխելու և համտեսելու

Թթուդրիկ

Թթուդրիկը այն ծեսերից է , որտեղ կարելի է ներառել բոլոր առարկաները թե՛ մայրենի, թե՛ մաթեմատիկա,թե՛ բնագիտություն,թե՛ թատրոն, թե՛ տեխնոլոգիա և օտար լեզու:Բանջարեղենի մասին հանելուկներ, շուտասելուկներ են հորինում։

Նկարում են բանջարեղեն ,
Նախօրոք կազմում ենք բանջարեղենների ցուցակ որով և կգնանք գնումներ, կհարցնենք կիլոգրամի արժեքը։
Բանջարեղենից տարբեր կերպարներ ենք պատրաստելու, անուններ դնելու պատմություններ հորինելու։
Անգլերեն, ռուսերեն սովորում են բանջարեղենային անուններ։

Թթու ենք դնում
Անհրաժեշտ մթերքներ` կաղամբ, ծաղկակաղամբ, լոլիկ, գազար, վարունգ, նեխուր/քարաուզ/, սև հատիկ պղպեղ, դափնու տերև, սխտոր, աղ:

Տանը` մայրիկի, տատիկի հետ թթու դնել և նկարահանել ընթացքը։
Վերջում վերը նշված աշխատանքները ֆիլմի, ձայնագրության տեսքով կտեղադրեմ բլոգում և ենթակայքում:

Լավաշթխիկ

Այցելելու ենք ագարակ, որտեղ Սեբաստացիները կտեսնեն՝ ինչպես՞ են թխում լավալը, կտեսնեն թոնիր վառելու, փայտ գցելու և նաև կփորձեն իրենց ձեռքով պատրաստել լավաշ, կհամտեսեն։

Հետաքրքիր ու ուրախ դարձնելու համար կերգենք Կոմիտասյան երգեր։

Կոմիտասյան օրեր նախակրթարանում

72457419_488515935036610_3810306801019125760_n

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզը ապրում ու շնչում էր Կոմիտասյան երգերով:Սեպտեմբերի 27-ին կլրանար Մեծն Կոմիտաս վարդապետի 150 ամյակը : Շաբաթվա ամեն օրն ու ամեն ժամն Կոմիտասյան երգերով էինք պարուրված: Սաները մեծ սիրով լսում ու բավականություն էին ստանում: ՈՒնեցանք ֆեյսբուքյան սոցիալական կայքում աշխատանքային գործունեության ուղիղ եթերներ:

Կոմիտասյան օրերի նախապատրաստում

Դաստիարակի օրագիր

Ցանած սերմերի արդյունքներ

Բեմահարթակը որպես մարզահրապարակ

Մարզվում ենք Կոմիտասի երգի ներքո

Նկարում ենք կաքավիկ

Այլընտրանքային նկարչություն

Սաների տորթ նվերը Մեծն Կոմիտասին

ՈՒսումնական ճամփորդություն

Հարավային դպրոց նախակրթարան։

Մասնակիցներ՝ -2 –4 տարեկաններ
Դաստիարակ՝ Սոնա Նակաշյան

Օգնական՝ Լիլիթ Հովհաննիսյան
Ճամփորդության վայր՝- Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոն
Ճամփորդության օրը ՝ Հոկտեմբերի 10-ին
Նպատակ և խնդիր
Ճանաչողական, ուսումնական, հմտությունների զարգացում ուսումնական ճամփորդության միջոցով:
Որևէ գործունեության նախապատրաստվելու հմտության զարգացում
նախապատրաստվել և ձևակերպել որոշակի կանոններ՝ ինչպես հագնվել, ինչ վերցնել, օգնել ընկերոջը։
Խմբով աշխատելու կարողությունների զարգացում
նախապատրաստվել և քննարկման արդյունքում ձևակերպել ճամփորդության կանոններ՝ պատրաստ լինել դժվարությունների և փորձել դրանք հաղթահարել:
Նախագծի իրականացման նկարագրություն
Զրուցել ենք ինչպիսի հագուստ պետք է հագնենք /սպորտային, հարմար հագուստ ու կոշիկներ, գլխարկ/։
Վերցնելու ենք չփչացող ուտելիք և ջուր

Արդյունքը թվային ֆոտոխցիկով կնկարահանենք և կտեղադրենք բլոգում և ենթակայքում:

Դաստիարակի օրագիր

Սաների հետ նսել էինք սեղանի շուրջ երգում, ասմունքում էինք։Հանկարծ Նորայրը տեղից արագ վազեց իմ շվիի մոտ, վերցրեց ու սկսեց ուժեղ փչել երեխաներին այնքան ծիծաղեցրեց, սաները հասկանում էին թե ինչ է փչում, սկսեցին արև, արևը երգել, խինդ,ծիծաղ և ուրախություն բերեց մեր չարաճճի Նորայրը այդ իր փոքրիկ կատարմամբ։