
8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
10:00-10:30—Նախաճաշ
10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
15:30-16:00- Հետճաշիկ:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Շաբաթվա երգեր՝
Կաքավիկ
արևների շարք
հինգ էծ ունեմ
Բզան, բզան, բզբզան
Շաբաթվա բանաստեղծություններ՝
Մոծակի մահը
Ամպից խփեց հուր-կայծակ,
Կաղնուց ընկավ մի մոծակ:
Մոծակն ընկավ կաղնու մոտ`
Թև ու թիկունք արյունոտ:
Ճանճերն եկան պըզզալով,
Տըզտըզալով, բըզզալով,
Եղբոր վրա շատ լացին,
Աղի արցունք մաղեցին.
— Ազիզ ախպեր, քաջ մոծակ,
Էլ չես թռչի թևարձակ,
Ախ, խավարի մեր լույսը,
Կոտրվել է քո ուսը,
Դու տանջվում ես չարաչար,
Ափսոս, չունենք ոչ մի ճար:
ԱՄՊՆ ՈՒ ՍԱՐԸ
Ամպը եկավ նստեց սարին,
Նստեց սարի սուր կատարին։
— Լըսի՛, պապի՛, ասավ նրան,
Լավ օրերըդ անցան, կորան.
Խիստ սոսկալի
Ցուրտ է գալի։
Ասավ, գնաց։
Սարը կամաց
Մտավ սիպտակ
Վերմակի տակ։
Շաբաթվա հեքիաթներ՝
Հասած երկինքը
Երեխաներ, իմ խորհուրդը ձեզ՝ սիրեք ածականները: Մի՛ պահեք ձեզ էս անտանելի երկվորյակների՝ Մարկոյի և Միրկոյի պես, որ ծիծաղում են դրանց վրա: Երեկ, օրինակ, նրանք պետք է ածականներ ընտրեին մի քանի գոյականների համար:
Այս ավազակները գրել էին. «Կապույտ սերմ, կանաչ ձյուն, սպիտակ խոտ, քաղցր գայլ, չար շաքարավազ, հասած երկինք…»:
Ու մեկ էլ հանկարծ անտանելի որոտ լսվեց. «Գը՜մփ-գը՜մփ»: Էս ի՞նչ էր: Ոչինչ. էս երկինքը լսեց, որ ինքն արդեն հասել է, որոշեց, որ տանձ ու խնձորի նման գետնին պիտի թափվի: Վերևից հո չընկա՜վ: Տունը փլվեց, փոշու ամպ բարձրացավ: Հրշեջներն եկան, շատ չարչարվեցին, հազիվ էս անտանելի երկվորյակներին փլատակների տակից հանեցին: Բա նրանց կարել-կարկատելն ինչ դժվար էր, ախր նրանք մասերի էին բաժանվել: Երկինքն էլ մի կերպ իր տեղը դրեցին, որ ծիծեռնակներն ու ինքնաթիռները կարողանան այնտեղ թռչել:
Այ քեզ շաբաթ
Արթնացա երկուշաբթի,
Հորանջեցի երեքշաբթի,
Չորեքշաբթի անուշ-անուշ ձգվեցի,
Հինգշաբթի կրկին քնեցի:
Քնեցի ուրբաթ, շաբաթ,
Ու գործի չգնացի:
_ Կորչի գործը,-ասացի:
Լավ էր՝ արդեն կիրակի
Ամբողջ օրը քնեցի:
Անտակ պարկը
_Հին շո՜ր, հին կոշի՜կ…
_Ա՛յ ծերուկ, ճերմա՛կ ծերուկ,
Ի՞նչ կա-չկա քո պարկում:
_ Կա մի կոշիկ՝ անկրունկ,
Մի թև ունեմ՝ անկոստյում:
_ Հետո՞…
_ Շան վզակապ,
Ունեմ աղեղ՝ անջութակ:
_ Հետո՞…
_Անքիթ թեյնիկ ու սրճեփ,
Թավա ունեմ չուգունե,
Էս թավան հատակ չունի,
Նախարար էլ ունեմ պարկում,
Որ կռիվ է մեզ տանում։
Շաբաթվա խաղեր՝
Թզուկ և հսկա, հաշվում ենք թվերը խաղի ձևով։
Սեմինար դասեր ագարակում
Ծանոթանալու ենք՝ արևադարձային մրգերի հետ, միասին փորձելու ենք ցանել կիվիի սերմ,ստանանք ջերմոցային միջավայր
Նախապատրասվում ենք կոմիտասյան օրերին
Իմ խաղալիքը
մարզական սեմինար դասեր
Ռոդարիական մարզական հինգշաբթի, որտեղ լինելու է ոտքերով խաղ, բերանով խաղ մարզատոն։
Ռադիո բլբլան օր խոսում է Միլանան