
Այսօր, քանի որ, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնային աշխատանքների օրն էր, մենք որոշեցինք այսպես մեր մասնակցությունը ցուցաբերենք: Պատրաստեցինք Նուրի տիկնիկը ու երգեցինք նրա համար:

Այսօր, քանի որ, քանդակագործության, ճարտարապետության, շրջակա միջավայրի փառատոնային աշխատանքների օրն էր, մենք որոշեցինք այսպես մեր մասնակցությունը ցուցաբերենք: Պատրաստեցինք Նուրի տիկնիկը ու երգեցինք նրա համար:
Ծիսական երգերի ուսուցման միջոցով ,սանը սովորում է իր ազգի և մշակույթի մասին, դառնում է իր ծեսերի կրողն ու շարունակողը:


Փոքրիկ Սեբաստացիները ամիսը մեկնարկեցին ցեխաթերապիայով: Այն երեխայի զարգացման համար մեծ նշանակություն ունի, որը բերում է շարժողական ակտիվության, նյարդային համակարգի,գլխուղեղի զարգացման:

Նախագծեր
Երկուշաբթի 01.07
երեքշաբթի 02.07
Չորեքշաբթի 03.07
Հինգշաբթի 04.07
Դաստիարակների աշխատանքային նախագծեր, գործունեություններ…


Նախագծեր
Տեխնոլոգիա
Ծիսական երգեր,խաղեր, պարերգեր, հաշվերգեր
Երկուշաբթի 01.07
Ցեխաթերապիա բակում
Տաք ու սառը ջուր
երեքշաբթի 02.07
Ծիսական երգերի ուսուցում
Զբոսանք բակում
Չորեքշաբթի 03.07
Սպունգանկարչություն լողափում
Հինգշաբթի 04.07
Հունիս ամիսը սաների համար ամառվա հետաքրքիր ու սպասվածն է: Մեկնարկն տվեցինք՝ ծննդյան ծեսով: Մեր սաները շատ են սիրում երգել,ջրում խաղեր խաղալ: ՈՒնեցանք « Բարև ջուր» նախագիծ: Նաև ներկայացանք «Հակաբացիլ Կոմիտասով »,մեր լողափում պատրաստեցինք կավից հարսանեկան տարոսիկներ, մեր գյուտարարների հետ միասին ստեղծեցինք ինքնաշեն խաղալիք, շտապեցինք լողափ ուրախ դիմավորեցինք առավոտը, մարզվեցինք գործածեցինք խաղալիքը: Սաների սիրելի զբաղմունքներից է նաև այլընտրանքային նկարչությունը, այս անգամ իրականացրեցինք մեր ծովափնյա քարերով: Մշտական բնույթ է դարձել լողափում նախաճաշելը, սաները ախորժակով ու նշեմ՝ հյուրասիրությամբ,հաճույքով են նախաճաշում: Շարունական բնութ է կրում մեզ մոտ նախավարժանքը, առողջ ապրելակերպի գրավականն է,սաները ակտիվ մասնակցում են:
Առավոտյան մասնակցում ենք ընդհանուր պարապունքներին, սաները ոգևորվում են և իրենց մեծ են զգում, բակում խաղացինք ու երգեր երգեցինք:
Խոհանոց-տեխնոլոգիա,միասին, բակում մեր պտղատու ծառերից մրգեր քաղեցինք ու մրգային աղցան պատրաստեցինք:
կատաիեցինք լողափում՝ գունավոր թղթերով և ծովափնյա քարերով,այնուհետև քարերի վրա նստած թղթին փոխանցեցին մտքի եկածը: Վերադարձանք խումբ և պատրաստեցինք հարսանեկան գաթա, մասակցեցինք ծիսակ հարսանիքին, պատրաստեցինք նաև բալի կոմպոտ, և բալի չիր:
Սաների հետ լողափում շուրջպար բռնեցինք « Բուլուլ» պարը պարեցինք, երգեց, կազմակերպեցինք փոքրիկների հետ արտասանության ֆլեշմոբ

Ամառվա այս տապին մեզ է օգնության գալիս մեր լողափը: Սաները մեծ ոգևորությամբ շտապում են մանկապարտեզ, հագնում իրենց լողազգեստը ու վազում լողափ:Լողավազանի մեջ իրենց զգում են ինչպես ձուկը ջրում: Երգում ու պարում, մարզվում ու խաղով ենք անցկացնում մեր առավոտյան ժամերը:







Իմ նոր, փոքրիկ, բայց շատ սիրելի պուրակը: Խնամում ենք ամեն օր, իմ երեխաների՝ Ալենի ու Գայանեի հետ մասնակցեցին նաև Անդրանիկի 76 շենքի բնակիչները, հատկապես՛ փոքրերը: Ջանասիրաբար ջրում ու պահպանում ենքմեր համատեղ կատարած աշխատանքը:https://youtu.be/uR0jmGloZPw
