- Մարտ ամսվա հաշվետվություն

Մեր շատ սիրելի Աննա Հովհաննիսյանը եկել էր մեզ հյուր նաև ծանոթացրեց ազգային գործիքը, նվագեց սաների համար, երգեցինք մեծ բավականություն ստացանք և անհամբեր սպասում ենք հաջորդ այցինhttps://youtu.be/dSMW2BpsMpc


Քանի որ մեզ մոտ մայիսյան հավաքի օրեր էին, վերապատրաստման էին եկել Աշտարակի Արևիկ մանկապարտեզի դաստիարակներ, նրանց հետ միասին Համբարձման ծեսին ընդառաջ պատրաստեցինք ծաղկեպսակ: Նախօրոք մեր պարտեզից հավաքեցինք ծաղիկներ, պսակ հյուսեցինք,երգեցինք:
Օր երկրորդ՝սաները մեծ ոգևորությամբ ծաղիկ հավաքեցին, պատրաստեցինք ծաղկամոր տիկնիկ, կուժի մեջ ջուր լցրեցին և ծաղկամոր տիկնիկին դրեցին կուժի մեջ:Համբարձման տոնի երգեր երգեցինք՝ «Վիճակի երգ» , «Հեյ իմ նազան,իմ նազան»:
::



Խոշորացույցով սաները ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, հավաքում են բակը, ջրում խոտ ու ծաղիկ, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:

Այսօր մայիսյան ամենամյա 14-րդ հավաքի առաջին օրն էր: Կլոր սեղանի քննարկումը տեղի ունեցավ Արևելյան դպրոց-պարտեզում: Խոսվեց և քննարկվեց բնագիտության, ջերմոցային աշխատանքների և պարտեզ-ընտանիք համագործակցության մասին: