Հարավայինի զատիկները պատրաստվում են Ծառզարզար -զատիկին։Մեր համովիկները իրենց ձեռքով հավկիթից կախազարդեր պատրաստեցին,որ կախեն զատկական ծառից։Մեզ պետք եկան՝ ջրաներկ,գունավոր թելեր,սոսինձ։

Հարավայինի զատիկները պատրաստվում են Ծառզարզար -զատիկին։Մեր համովիկները իրենց ձեռքով հավկիթից կախազարդեր պատրաստեցին,որ կախեն զատկական ծառից։Մեզ պետք եկան՝ ջրաներկ,գունավոր թելեր,սոսինձ։

Ապրիլի 10-ին կրդահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում <<Ձոն>>ստուգատեսի արդյունքների ցուցահանդես վաճառք էր,որին մասնակից եղան նաև մեր փոքրիկները։

Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանները պատրաստվում են զատիկին։Իրենց փոքրիկ թաթիկներով պատրաստեցին գունագեղ կախազարդեր։


Նախակրդարանի 1-ին խմբի փոքրիկ զատիկների մոտ զատկական նախապատրաստություններ են։ Իրենց թաթիկով ածիկ պատրաստեցին և անհամբեր սպասում են ծիլերին։

Նախակրդարանի 1-ին խմբի զատիկները անհամբեր սպասում էին իրենց մայրիկների գալուն,որ շնորհավորեն, իրոնց պատրաստած աշխատանքը նվիրեն ու մաղթանքներ հղեն:https://youtu.be/5fcpI8W9q4g
Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել ու ճոճվել, խնոցի են հարել:
Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ: Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ: Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:
Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է: Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ զգեստները, աղջիկները եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել էր Մեծ պասին:
Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:
Այս տարի Ծառզարդարը ապրիլ 14-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:
Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:
Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝
Բնագիտական գործունեություն՝
Տեխնոլոգիա
Ռադիո Բլբլան
Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ
Ծեսին նախորդող կիրակի օրը :Ծնողներից մի քանիսը դաստիարակի և երեխաների հետ կազմակերպում են նախորդ երկու շաբաթվա ընթացքում երեխաների ստեղծած գործերի ցուցահանդեսը, գնում են եկեղեցի` ուռենու ճյուղերն օրհնելու:
Ծառզարդարի և Զատկական կերակուրների բաղադրատոմսեր
Ծեսի ասիկներ և ոտանավորներ .Պատրաստում ենք զատկական տաղավար-բեմ
Զնգզնգալեն անուշ-անուշ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին:
Ճղճղալեն անուշ-անուշ:
Մեջքը տեղը, կամքը տեղը,
Քամու տեղ, սրտի դեղ:
Եկե~լ է, եկե~լ է:
Նուրի-նուրին եկե՜լ է:
Եկե~լ է, եկե~լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:
Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:
Մարիամ խաթուն
Ակլատիզ
Ծիսական երգեր և պարեր
Խաղեր
Զատկական հանելուկներ
Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:
Մեր սաները մայրության և գողեցկության տոնի կապակցությամբ իրենց թաթիկով պատրաստեցին՝ցաղիկներ շրջանակի մեջ: Մեզ պետք եկան՝գունավոր ձողիկներ,գունավոր թելեր,փայտիկներ և սիլիկոնե սոսինձ:Եվ անակնկալը ստացվեց: