Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին։
Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում իրականացրեցինք ազգային «Փափուռի», «Զարկ բոլոճիկ» պարերգերի ուսուցում, երաժշտության ուսուցչուհի՝ Մարինե Մնացականյանի հետ։ https://youtu.be/dMOIKP2VW4U
Ակռահատիկ կամ ատամհատիկի ծես նշում են, երբ ծնվելուց մի քանի ամիս հետո ծկթում է առաջին ճերմակ ատամիկը, որը շատ հաճախ զգացվում է ջուր խմելիս, կամ գդալից օգտվելիս։ Հայկական ընտանիքներում ընդունված է ծեսը անցկացնել ավանդական ձևով՝ մանկանը նստեցնում են ազատ, հարթ վայրում (սեղան, հատակ) և նախապես խաշած քաղցր, լոբի, սիսեռ, գարու հատիկ, և շաքար, գլխավերևում պահում սպիտակ կտոր և լցնում վրան, իսկ մանկան դիմաց դնում՝ սանր, հայելի, դանակ և ամեն բան խորհրդանշական է։ Սանրը՝ ատամները հավասար լինելու, հայելին՝առատության և պտղաբերության, իսկ դանակն ուժի համար։ Դե՛ իսկ մեր օրերում շատ փոփոխված, նորարարություններ կան, այժմ դնում են պարագաներ, որոնք մասնագիտությունների է հիշեցնում, կամ թղթերի վրա գրում և դնում են երեխայի դիմաց, երբ մանչուկը ձեռքը մեկնում և վերցնում է առաջին պատահածը, այն դառնում է իր ընտրածը ատամհատիկի ծեսի ժամանակ և այսօր մեր սեբաստացի Գևորգը իր խորհրդանշական թուղթն է վերցրել, դառնալու է՝ դեպուտատ։
Նկարը՝ Արմինե Աբրահամյանի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այսօր հերթական ատամհատիկի ծեսն իրականացրեց՝ տիար Գևորգ Հակոբյանի թոռնիկ սեբաստացի փոքրիկ Գևորգ Հակոբյանի ատամհատկի ծեսը։
Միասնական շուրջպար բռնեցինք, երգ ու պարով, գովերգելով անցկացրեցինք ծեսը։
Նախադպրոցական կրթության ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր) կրթահամալիրում իրականացվող «Ստեղծողի մոբիլ դպրոց» պետական այլընտրանքային կրթական ծրագրի բաղկացուցիչն է:
Օրը աշխատանքային էր, ես և իմ գործընկեր՝ Լիլիթ Հովհաննիսյանը առավոտյան 09։00-ից սկսեցինք կարգի բերել խմբասենյակը, ախտահանեցինք բոլոր մակերեսներն, աշխատանքներն ավարտեցինք 13։30։ Տաք, մաքուր, օդափոխված խմբասենյակը պատրաստ է իր հյուընկալ դռները բացել իր սիրելի սաների համար։
«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»: