Այց Ուսումնական ագարակ հասցեԱ.Բաբաջանյան 38/1 , ղեկավար Էդմոն Փաշինյան։ Հեռ 094. 12.50.45
Օրը՝ օգոստոսի 5, ժամը ` 9.30֊12.00
Մասնակիցներ Հարավային դպրոց-պարտեզի 2֊5 տարեկաներ, դաստիարակներ
Դաստիարակներ՝ Սոնա Նակաշյան, Սոնա Կարապետյան
Նպատակը ճանաչողական այց ուսումնական ագարակ, որտեղ սաները կտեսնեն կենդանիներին, կխնամեն, կկերակրեն ձիերին, կհեծեն ։ Նաև կծանոթանան մյուս բնակիչների հետ` հավ, սիրամարգ, սագ, շներ , պոնի, իշուկ, և իհարկե մեղվանոցը կտեսնեն։
Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:
Ջրային, լողափնա խաղեր՝
Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։
Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։
02.08.2021— Պատրաստելու ենք հատապտուղներով դոնդող։
03.08.2021- Բակային խաղեր- խաղալու ենք ռեզին, պարան
04.08.2021-Ջրային,մարզական խաղ- Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։
05.08.2021- Քիթիկանկարչություն
06.08.2021-Կպատրաստենք դեղձի չիր
09.08.2021-Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ
10.08.2021- Ծիածան բնագիտական փորձ
11.08.2021- Կպատրաստենք մեղվի փեթակ
12.08.2021 Կպատրաստենք մեղվի տեսքով շաքարմեղուներ
13.08.2021-Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։
Անձրևաբեր ծեսից մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։
«Վարդավառի ծես» նախագծի շրջանակում ազգային պարեր դասավանդող՝ Լաերտ Գրիգորյանը Հարավային դպրոց-պարտեզի սաներին սովորեցրեց «Թամզարա» պարերգը: Սաները սիրով փորձեցին սովորել պարի շարժումները:
Այսօր այնպես էր ստացվել, որ մեր զարդարանքով կարծես թե հայտված լինեինք հեռավոր Մեքսիկայում։ Օրը դեղին երանգով սկսեցինք։ Սաները իրենց հետ բերել էին եգիպտացորեն, այնքան գեղեցիկ էին ու տրամադրող, դե մենք էլ բաց չթողեցինք այն ու անցանք գործի, զարդարեցինք մեր բակը տարբեր դեկորներով ու սկսվեց ուրախ եգիպտացորենի ֆոտոշարքը, այն ավարտելուց հետո մաքրեցինք պատյաններն ու դրեցինք կրակին, որ եփվի, համտեսեցինք ու մի լավ եգիպտացորենի դեղին օր վայելեցինք։
Սաների ամենասիրելի գործունեություններից է՝ այլընտրանքային նկարչությունը, որի ընթացքում զարգանում է՝ ֆիզիկական, մտավոր, տրամաբանության հմտությունները, սովորում են գույներն ու օգտագործում ըստ ցանկության և համադրության։
Նախավարժանքից հետո, որոշեցինք մարզական խաղեր խաղալ, դե իհարկե մեզ օգնեցին ռոդարիական մտքերն ու մտահաղացումները, եկան օգնության աթոռներն, գորգերը, շրջանակները, միասին խաղը սկսեցինք ու գլուխկոնծիով էլ ավարտեցինք մեր ռոդարիական մարզական օրը։
Առավոտյան նախավարժանքից հետո, բակը կարգի բերեցինք ու սեղան գցեցինք։ Հաճելի է, երբ բաց երկնքի տակ, ծիտիկների ծլվլոցի և Կոմիտասյան երգերի ներքո նախաճաշում ու վայելում ենք բնությունը։ Շարունակել կարդալ →