https://m.soundcloud.com/gohar-smbatyan-799874676/b5iwl0bvj5cb?ref=clipboard&p=i&c=1
Օրը՝ 13 Հունվարի, 2021
Ձմեռային ազգագրական փառատոն. Պարերգերի ուսուցում

Ձմեռային ազգագրական փառատոնի շրջանակներում իրականացրեցինք ազգային «Փափուռի», «Զարկ բոլոճիկ» պարերգերի ուսուցում, երաժշտության ուսուցչուհի՝ Մարինե Մնացականյանի հետ։
https://youtu.be/dMOIKP2VW4U
Սեբաստացի Գևորգի ատամհատիկի ծեսը
Սեբաստացիական ընտանեկան ատամհատիկի տոն քոլեջում
Ակռահատիկ կամ ատամհատիկի ծես նշում են, երբ ծնվելուց մի քանի ամիս հետո ծկթում է առաջին ճերմակ ատամիկը, որը շատ հաճախ զգացվում է ջուր խմելիս, կամ գդալից օգտվելիս։ Հայկական ընտանիքներում ընդունված է ծեսը անցկացնել ավանդական ձևով՝ մանկանը նստեցնում են ազատ, հարթ վայրում (սեղան, հատակ) և նախապես խաշած քաղցր, լոբի, սիսեռ, գարու հատիկ, և շաքար, գլխավերևում պահում սպիտակ կտոր և լցնում վրան, իսկ մանկան դիմաց դնում՝ սանր, հայելի, դանակ և ամեն բան խորհրդանշական է։ Սանրը՝ ատամները հավասար լինելու, հայելին՝առատության և պտղաբերության, իսկ դանակն ուժի համար։ Դե՛ իսկ մեր օրերում շատ փոփոխված, նորարարություններ կան, այժմ դնում են պարագաներ, որոնք մասնագիտությունների է հիշեցնում, կամ թղթերի վրա գրում և դնում են երեխայի դիմաց, երբ մանչուկը ձեռքը մեկնում և վերցնում է առաջին պատահածը, այն դառնում է իր ընտրածը ատամհատիկի ծեսի ժամանակ և այսօր մեր սեբաստացի Գևորգը իր խորհրդանշական թուղթն է վերցրել, դառնալու է՝ դեպուտատ։
Նկարը՝ Արմինե Աբրահամյանի
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը այսօր հերթական ատամհատիկի ծեսն իրականացրեց՝ տիար Գևորգ Հակոբյանի թոռնիկ սեբաստացի փոքրիկ Գևորգ Հակոբյանի ատամհատկի ծեսը։
Միասնական շուրջպար բռնեցինք, երգ ու պարով, գովերգելով անցկացրեցինք ծեսը։