Անվանումը՝ Նախակրթարանի ներքին բակի նորամուտ։
Վայրը՝ Հարավային դպրոց-պարտեզ
Ժամը՝ 11։00-12։00
Մասնակիցներ՝ 2-5 տարեկաններ, դաստիարակներ, ծնողներ։
Խնդիր՝ Նախակրթարանի ներքին բակը գտնվում էր շատ լավ վիճակում, սակայն աստիճանների հետ կապված ունեինք անհարմարություններ, և մեզ համար կրթահամալիրը ստեղծեց ավելի հարմարավետ, ժամանակակից աստիճան, բակը էլ ավելի գեղեցկացավ։ Սաների հետ կնշենք բակի նորամուտը։
Նպատակ՝ Սաների հետ կսկսենք խնամել, ջրել խաղողի վազերը,ծառերն ու ծաղիկները, կտնկենք նոր ծառեր։ Օրը տոն դարձնելու համար միասին կերգենք, շուրջպար կպարենք, կխաղանք, կհաշվենք աստիճանները, աստիճանը կդառնա մեզ համար մարզական գույք։
Արդյունք՝ Արդյունքում սաները կունենան գեղեցիկ օր, նոր բակով, նոր աստիճանով, որը կդառնա իրենց ամառային պարտեզի լավագույն վայրը և իհարկե բարձր տրամադրություն։
Ամբողջ ընթացքը կնարահանվի, կլինեն ուղիղ եթերներ սոցցանցում, և կլուսաբանվի Հարվային դպրոց-պարտեզի ենթակայքում։