Հատապտղային դոնդող

Հարավի սաներն այսօր պատրաստեցին հատապտուղներով համեղ դոնդող, ընթացքում էլ դիտարկեցին դոնդողի լուծման և ստացման ընթացքին, ինքնուրույն լցրեցին բաժակների մեջ և դրեցին սառնարան, արդյունքը կարող եք դիտել տեսաֆիլմում։

Ֆոտոշարը և ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի

Բարի լույս, ագարակ

Այց Ուսումնական ագարակ հասցեԱ.Բաբաջանյան 38/1 , ղեկավար Էդմոն Փաշինյան։ Հեռ 094. 12.50.45

Օրը՝ օգոստոսի 5, ժամը ` 9.30֊12.00

Մասնակիցներ Հարավային դպրոց-պարտեզի 2֊5 տարեկաներ, դաստիարակներ

Դաստիարակներ՝ Սոնա Նակաշյան, Սոնա Կարապետյան

Նպատակը ճանաչողական այց ուսումնական ագարակ, որտեղ սաները կտեսնեն կենդանիներին, կխնամեն, կկերակրեն ձիերին, կհեծեն ։ Նաև կծանոթանան մյուս բնակիչների հետ` հավ, սիրամարգ, սագ, շներ , պոնի, իշուկ, և իհարկե մեղվանոցը կտեսնեն։

09։30֊09։30֊ այց դեպի ագարակ

09.30֊10։00֊ Առավոտյան ծես, նախավարժանք

10։00֊10։30 նախաճաշ

10։30_11։00կենդանիների խնամք

11։00֊12։00 կենդանագովք, Ագարակի ուսումնասիրում, ձիավարություն

Երգեր ` Ձիուկ Արևների շարքԳունդ անեմ, Ջան գարուն է, գարուն է, Պզզան մեղու

12։00 վերադարձ

Ճանապարհային քարտեզ— Կուղևորվենք Հարավային դպրոց -պարտեզից երթուղային մեքենայով վերջնագիծը՝ ագարակ։

Անհրաժեշտ իրեր`

  • գնումներ կենդանիների համար
  • ուսապարկ, անհատական ջրաման
  • չոր և խոնավ անձեռեցիկ
  • բուժական արկղիկ
  • աղբի տոպրակ
  • արևապաշտպան գլխարկ։

Մեդիագործիքներ`

  • հեռախոս
  • ձայնագրիչ
  • պլանշետ։

Արդյունքը` սաները իրենց այցի և տպավորությունների մասին կպատմեն , կբլբլան, այդ ամենը ռադիո և տեսանյութերով կհրապարակվի բլոգում և սոցցանցերում։

Օգոստոս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Օգոստոս ամսվա անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։    Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:

Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ջրային, լողափնա խաղեր՝

  • Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։
  • Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։

Բնագիտական գործունեություն՝

  • Ձմերուկի սերմնացան
  • Ծիածան
  • Ավազե հրաբուխ

Տեխնոլոգիա`

  • Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ
  • Կպատրաստենք ֆետրից մեղուներ
  • Սպիտակ թղթերի աշխարհում
  • Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։

Խոհանոցային գործունեություն

  • Կպատրաստենք մրգային դոնդող
  •  Կպատրաստենք մեղվիկի տեսքով շաքարաքլորներ
  • Կպատրաստենք դեղձի չիր

Այլընտրանքային նկարչություն՝

  • Քիթիկանկարչություն
  • Մատիկա֊ոտիկանկարչություն բակում
  • Ստվերանկարչություն

Ռոդարիական մարզախաղեր`

Ճվիկներ`

Ամսվա երգեր՝ «Սար, սար»«Հոպ թռի», «Փայտե ձիուկ»

Հեքիաթ-ներկայացում՝    Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», «Պաղպաղակե դղյակը»

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք,  , Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

Հանելուկներ

Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

2․ Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

Ջրային ասիկ խաղիկներ, ծափ մեղվախաղեր՝

Կլոր պար

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Ծափիկ-ծափիկ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ծ ի՜վ ու ծի՜վ
Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.
Ասե տաղիկ,
Կանչե խաղիկ,
Առնե ափիկ,
Զարկե ծափիկ:

Մատնախաղեր

Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝  որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Ճկութիկն ասաց՝ սոված եմ:
Աման լիզող ցուցամատն ասաց՝ եկեք ուտենք:
Երկար, լոլոզ միջնամատն ասաց՝ ի՞նչ ուտենք:
Մատնեմատն ասաց՝ մեկը կտա:
Ճկութիկն ասաց՝ բա որ չտա:
Բութմատն ասաց՝ գողանանք, ուտենք:
-Ի՜նչ ասեցիր, ի՜նչ ասեցիր:
Վրա տվին, տուր տվեցին,
Բութմատիկին դնգստեցին,
Կարճ ու փոքր թողեցին:

ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ, ՊԱՏԸ ՏԱՐԱՆ
Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մի կով
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝ կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան ողջ տարվա գոմշաձուն,
Խճաքարերի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը…
Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:

Ջրային, մեղվախաղեր՝

«Զիլինա», «Թզուկներ, հսկաներ» «Կլոր պար», «Մեղուներ, ծաղիկներ»

Հունիս-օգոստոս ամիսների ծեսեր ըստ օրացույցի ՝

  • Անձրևաբեր ծես
  • Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Լողավազանի ծես
  • Մեղրաքամի ծես
  • Պամպերսաչիք  ծես
  • Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ։

Հունիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝

  • մարզական (վազք, ցատկապարան, օղակ, գնդակ),
  • լող,
  • քանդակ,
  • առաջին բուժօգնություն,
  • երաժշտաթատերական սեմինար(Վարդավառի ծեսի մշակում),
  •  բլոգավարություն,
  • «Նռանե» պարային համույթ
  • Օգոստոսի 1-ին և 30-ին դաստիարակների առցանց հավաք:

Օգոստոս ամսվա ծննդյան ծեսերը՝

Գործունեություններն ըստ օրերի՝

02.08.2021— Պատրաստելու ենք հատապտուղներով դոնդող։

 03.08.2021- Բակային խաղեր- խաղալու ենք ռեզին, պարան

04.08.2021-Ջրային,մարզական խաղ- Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։

05.08.2021- Քիթիկանկարչություն

06.08.2021-Կպատրաստենք դեղձի չիր

09.08.2021-Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ

10.08.2021- Ծիածան բնագիտական փորձ

11.08.2021- Կպատրաստենք մեղվի փեթակ

12.08.2021 Կպատրաստենք մեղվի տեսքով շաքարմեղուներ

13.08.2021-Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։

 16.08.2021-Երաժշտական ուսուցում, ճվիկ-ասիկների ռադիոձայնագրություն

17.08.2021 Սպիտակ թղթերի աշխարհում, մարզական ռոդարիական խաղեր

18.08.2021- Ստվերանկարչություն, լողափնյա հրճվանք

19.08.2021 Կհամտեսենք մեղրը, կուսումնասիրենք համը, գույը, կխաղանք մեղուներ ծաղիկներ խաղը

20.08.2021- Մեղվածեսին ընդառաջ կպատրաստենք ֆետրից մեղուներ

23.08.2021-Բակային խաղեր՝ կդառնանք մեղուներ, և բզզալով կխաղանք զիլինա, թզուկներ հսկաներ խաղը։

24.08.2021Բնագիտական փորձ- կցանենք ձմերուկի կտեր և կհետևենք նրանց աճին։

25.08.2021-Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։

26.08.2021-Երաժշտական ուսուցում, առավոտյան նախավարժանք, լող և ինքնուրույն սպասքադրում, նախաճաշ բակում։

27.08.2021-Կպատրաստենք դեղձի կտից շրխկաններ

30.08.2021- Երգուսուցում, Քիթիկանկարչություն

31.08.2021-Մեղվածես Հարավային դպրոց-պարտեզում

Հուլիս ամսվա ամփոփում

Հարավային դպրեց-պարտեզի 2-5 տարեկանների առօրյան հուլիս ամսին անցավ ծիսական՝ «Անձրևաբեր ծես» «Վարդավառի ծես» նախագծերով։

Անձրևաբեր ծեսից մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։

«Վարդավառի ծես» նախագծի շրջանակում ազգային պարեր դասավանդող՝ Լաերտ Գրիգորյանը Հարավային դպրոց-պարտեզի սաներին սովորեցրեց «Թամզարա» պարերգը: Սաները սիրով փորձեցին սովորել պարի շարժումները:

Անձրևաբեր ծես

Վարդավառի ծես

Խաչբուռի հյուսք

Ծիսական երգերի ուսուցում

Վարդավառի ծես (փաթեթ)

Մինելիի ուրախ Վարդավառը

Դավիթի ուրախ Վարդավառը

Դավիթի համեղ խոհանոցը

Կոմիտասով նկարչական պլեներ

Մարզվում ենք և լողում

Հերթական չափում և ստուգում

Գունավոր գլաքարեր

Բացօթյա նախաճաշ

Կորիզ կոտրոցի-ուտոցի

Ձմերուկ ուտոցի-հաղթոցի

Խնձոր ուտոցի

Ռոդարիական մարզական խաղեր

Ձմերուկ հետազոտում- համտես

Ձմերուկը ջրում-գլորոց

Մի օր Մեքսիկայում

Համեղ խոհանոց-գունավոր դոնդող

Հուլիս ամսվա ընթացքում 06.07.2021֊20.07.2021- եղել եմ արձակուրդի մեջ, ինձ փոխարինել է՝ Նաիրուհի յանը, 26.07.2021-ից աշխատում եմ Սոնա Կարապետյանի հետ։

Գունավոր գլաքարեր

Սաների ամենասիրելի գործունեություններից է՝ այլընտրանքային նկարչությունը, որի ընթացքում զարգանում է՝ ֆիզիկական, մտավոր, տրամաբանության հմտությունները, սովորում են գույներն ու օգտագործում ըստ ցանկության և համադրության։

Գունավոր գլաքարերի աշխարհում

Ռոդարիական խաղեր

Նախավարժանքից հետո, որոշեցինք մարզական խաղեր խաղալ, դե իհարկե մեզ օգնեցին ռոդարիական մտքերն ու մտահաղացումները, եկան օգնության աթոռներն, գորգերը, շրջանակները, միասին խաղը սկսեցինք ու գլուխկոնծիով էլ ավարտեցինք մեր ռոդարիական մարզական օրը։

Ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի https://youtu.be/QmMDy11NQgY

Անձրևաբեր ծեսը Հարավում

Հարավային դպրոց-պարտեզի լողափում այսօր ծիսական օր էր, նշեցինք «Անձրևաբեր ծես» նախագիծը, նախապես մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։

Պատրաստում ենք Նուրի տիկնիկ

Անձրևաբեր ծեսից մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։

Հուլիս ամսվա նախագիծ

Ամառային պարտեզ

Նախակրթարանի աշխատանքայի 2020-2021 օրացույցի հավելված

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
  • 9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
  • 12:30-13:00Ճաշ
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Նախագծեր

  1. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր
  2. Վառդավարի ծես
  3. Ամառային պարտեզ. ջրային լաբորատորիա
    • Ջրի գույնը
    • Ջրի համը
    • Տաք ու սառը ջուր
    • Ջրի ձայնը. երաժշտություն
    • Ծափխաղեր. ջրի վրա-ջրի տակ
    • Սպունգանկարչություն
    • Փրփրադեզ-պղպջակ
    • Շատախոս գլաքարերը
    • Ջրային թատրոն
    • Գունավոր գլաքարերի քաղաք
    • Ցեխաթերապիա

Տեխնոլոգիա

  • Ծիսական գործունեություն«Նուրի տիկինիկ»պատրաստում.Նուրին անձրևի հովանավոր աստվածուհին էր, ուստի երաշտի ժամանակ գյուղացիները Նուրի տիկնիկի հետ շրջում էին տնետուն, որպեսզի նա անձրև պարգևի մարդկանց: Նուրիի շապիկը լուսակերտ էր ու նկարազարդ, իսկ մեջքի գոտին` ծիածանակերպ:
    Հայոց բոլոր գավառներում աղջիկների ու տղաների խմբերը ցախավելԵրկուշաբթիից կամ փայտից էին պատրաստում Նուրիին: Այն կնոջ կերպարանքով էր, գունավոր գոտիով, լաչակով, դեմքը` սպիտակ լաթով, աչք-ունքով, քիթ-բերանով: Նուրիի գլխին ծաղկեպսակ էին դնում և ամբողջությամբ զարդարում ծաղիկներով: Աղջիկ երեխաները` հին շորեր հագած, երգելով ու պարելով, պտտեցնում էին Նուրին տուն առ տուն և տիկնիկի համար ալյուր, ձու և այլ մթերքներ հավաքում: Պատուհաններից ու դռներից անընդհատ ջուր էին լցնում Նուրիի վրա:
  • Նուրին, Բուկլե Բարանն ու Պուպլատիկինը՝ լողավազանում:
  • Ծիսական գործողություն «կենաց ծառի»պատրաստում:
  • Ծիսական գործողություն «Ցորենահավաք».ցորենի հասկեր ենք հավաքում, սովորում են խաչբուռ հյուսելու տարբերակներ:
  • Ծիսական գործողություն «Խաչբուռ հյուսել». սովորում են պատրաստել Խաչբուռ , որը կարելի է պատրաստել ինչպես ցորենի հասկերից, ( Դանիել Վարուժան, «Խաչբուռ » ), այնպես էլ՝ ծաղիկներից:
  • Ծիսական «Խնդում» պատրաստելու համար նախապատրաստում են վարունգ, խնձոր, վարդ, վարդի թփեր, ծղոտե զամբյուղ:
  • Վարդավառի ծիսական ուտեստներ

Ամսվա բանաստեղծություններ

Հ. Թումանյան

ԱՐՏՈՒՏԻԿ

Արտուտիկ,
Նախշուն տոտիկ
Իջնեն կալեր
Գողտիկ-մողտիկ,

Ընտրեն քարեր,
Ուտեն կուտիկ,
Կըծըլվըլան
Կըլթիկ-կըլթիկ։

01.07.2021

Անձրևաբեր ծեսի իրականացում

Նուրի տիկնիկի պատրաստում

02.07.2021

Ցեխաթերապիա բակում

Ծիսական երգերի ուսուցում

05.07.2021

Սպունգանկարչություն լողափում

06.07.2021

07.07.2021

Ծափխաղեր լողափին, ջրի վրա, ջրի տակ

08.07.2021

Գունավոր գլաքարեր, այլընտրանքային նկարչություն

09.07.2021

Պատրաստելու ենք մրգային աղցան

19.07.2021

Բնագիտական փորձ, ջրի համը, գույնը:

20.07.2021

Խոհանոցային գործունեություն, կպատրաստենք մրգային աղցան

21.07.2021

Աշխատանք կավով

22.07.2021

Միջավայրի խնամք

23.07.2021

Ճստիկ-պստիկ ռադիո

26.07.2021

Սպունգանկարչություն

27.07.2021

Լողափնյա խաղեր

28.07.2021

Ուսումնասիրում ենք ծաղիկները

29.07.2021

Եգիպտացորենի օր

30.07.2021

Խոհանոցային գործունեություն, պատրաստում ենք կարկանդակներ:

Ամսվա բանաստեղծություններ

Ծուղրուղու ժողովածու

ասիկներ, ճվիկներ

Նախագիծ. «Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»

Նախագծի թեման. «Ազգային ծեսեր. Անձրևաբեր և անձրևախափան ծեսեր»

Նպատակը

  • ջրի (անձրևի)կարևորությունը, անհրաժեշտությունը բնության մեջ, մարդու կյանքում,
  • ազգային ծեսերին՝ նոր կյանք:

Ժամանակացույցը

Նախագիծն իրականացվում է հուլիս — օգոստոս ամիսներին (շոգ օրերին), երբ բույսերը չորանում են շոգից:

Ծեսն իրականացնողներ

  • «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ճամբարների տարատարիք սովորողներ,
  • ընտանեկան նախագիծ, որին կարող են մասնակից լինել տարատարիք երեխաներ:

Ընթացքը.

Ուսումնասիրում են ջուրը՝ իր տարբեր դրսևորումներով (ջուր, գոլորշի, սառույց, տաք և սառը վիճակներ), ուսումնասիրում են անձրևաբեր և անձրևախափան ծեսերին նվիրված գրառումները՝

  • Ա. Շահնազարյանի «Երգ ու հաց» գրքից. Նուրի, Նուրի
  • Թամար Հայրապետյան, «Անձրևաբեր և անձրևախափան ծեսերի երկհակադիր ընկալումների շուրջ» , գտնում են այլ գրառումներ (համացանց, գրականություն),
  • շրջապատի մարդկանց, ծանոթների միջոցով իմանալ այլ տեղեկություններ այդ ծեսերի, նրանց իրականացման մասին (Անձրևաբեր ծեսը Շիրակի մարզում) ,
  • սովորում են երգեր, բանաստեղծություններ անձրևի, ամպերի, արևի, ջրի մասին,
  • խաղում են խաղեր ջրի (ջրի հետ, ջրի՝ լողավազանի կամ այլ ջրային միջավայրի մեջ), անձրևի, ամպերի, քամու, արևի հետ կապված, ջրի մեջ մտնելու,  ջրից «վախն առնելու»  մանկական խաղ),
  • ստեղծում են դրանց հետ կապված նոր խաղեր,
  • իմանում են անձրևի կարևորության մասին,
  • պատրաստում են ծիսական տիկնիկը՝ իրենց պատկերացմամբ և որոշում՝ ինչ անունով է կոչվելու (քանի որ տարբեր վայրերում տարբեր անուններով են կոչել)
  • որոշել ծեսն իրականացնելու վայրը, ձևը,
  • եթե ունեն իրենց պատկերացրած այլ ծիսական պարագա (պարագաներ)` պատրաստում են,
  • խաղարկում են ծիսական տեսարաններ, որոնք կարող են լինել ինչպես ժողովրդի կողմից արդեն խաղարկած (որոնք անպայման պետք է համապատասխանեն տվյալ տարիքի երեխաներին), այնպես էլ՝ իրենց կողմից ստեղծված, որի ընթացքում կատարում են անձրևաբեր ծիսական երգեր («Պուպլատիկինն էկեր է» , «Հանիկ նինար» , Անձրևաբեր ծիսական երգեր և այլն)  ասիկ, բանաստեղծություն, խաղերգ և այլն:
  • ծեսերին նոր կյանք տալով՝ ստեղծել նոր կերպարներ, նոր խաղեր, հետաքրքիր գործողություններ:

Ընթացքը նկարվում, տեսագրվում է, ներկայացվում բլոգում:

Արդյունքում մասնակիցը կիմանա

  • ազգային ծեսերը,
  • ազգային սովորույթները,
  • հայկական ժողովրդական և ծիսական երգերը,
  • ծիսական կերպարները,
  • ժողովրդական, մանկական, ծիսական խաղերը,
  • ծիսական պարագաները,
  • անձրևի (ջրի) դերը բնության մեջ,

կկարողանա

  • երգել հայկական ժողովրդական և ծիսական երգեր,
  • պատրաստել ծիսական պարագաներ,
  • խաղալ ժողովրդական, մանկական, ծիսական խաղեր,
  • համացանցից, այլ աղբյուրներից ծեսին վերաբերվող նյութեր գտնել,
  • ծեսին նոր կյանք տալ:

կլինի

  • ծեսը իմացող ակտիվ մասնակից, փոխանցող, տարածող:

Հետևություն

Ի՞նչ տվեց այս աշխատանքը մասնակցին, ի՞նչ նորություն կարողացավ ներմուծել անձրևաբեր և անձրևախափան ծեսերը խաղարկելիս, կցանկանա՞ նորից խաղարկել և ծեսերին նոր կյանք տալ:

Արդյունք

Նկարել, տեսագրել, գրի առնել աշխատանքի ընթացքը, բլոգում ներկայացնել ֆիլմի, ֆոտոպատումի, նկարագրության, այլ տեսքով:

Ազգային երգեր՝ որտեղ շոշափվում է անձրևի, ջրի թեման.

Բոբիկ ջուր մի էրա ,  Ջուր կուգեր ,  Զըպիկ, զըպիկ ,   Անձրև եկավ ,  Երկինքն ամպել է և այլն:

Անձրևաբեր ծիսական երգերի տեքստեր 

Անձրևաբեր ծիսական երգերի տեքստեր

Նուրի տիկնիկը լողավազանում