
Այսօր էլ եսպես քնեցինք։

Այսօր էլ եսպես քնեցինք։
Մեր փոքրիկները այսօր բաժանվել էին երկու խմբի։Մի խումբը նախընտրեց խաղալ կինետիկ ավազով, պատրաստեցին տարբեր ֆորմաներ։Մյուս խումն էլ նախընտրեց խաղալ լեգոներով, պատրաստեցին՝ աշտարակներ,ավտոտնակներ։
Առավոտը մենք մեր խմբի մաքրության և ծաղիկների խնամքով ենք զբաղվում։
Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել ու ճոճվել, խնոցի են հարել:
Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ: Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ: Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:
Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է: Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ զգեստները, աղջիկները եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:
Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել էր Մեծ պասին:
Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:
Այս տարի Ծառզարդարը ապրիլ 14-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:
Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:
Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝
Բնագիտական գործունեություն՝
Տեխնոլոգիա
Ռադիո Բլբլան
Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ
Ծեսին նախորդող կիրակի օրը :Ծնողներից մի քանիսը դաստիարակի և երեխաների հետ կազմակերպում են նախորդ երկու շաբաթվա ընթացքում երեխաների ստեղծած գործերի ցուցահանդեսը, գնում են եկեղեցի` ուռենու ճյուղերն օրհնելու:
Ծառզարդարի և Զատկական կերակուրների բաղադրատոմսեր
Ծեսի ասիկներ և ոտանավորներ .Պատրաստում ենք զատկական տաղավար-բեմ
Զնգզնգալեն անուշ-անուշ,
Լույսը բացվեց մեր աշխարհքին:
Ճղճղալեն անուշ-անուշ:
Մեջքը տեղը, կամքը տեղը,
Քամու տեղ, սրտի դեղ:
Եկե~լ է, եկե~լ է:
Նուրի-նուրին եկե՜լ է:
Եկե~լ է, եկե~լ է:
Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:
Կթան կովից եղ կուզեմ,
Չալ հավից հավկիթ կուզեմ,
Երկնքից ամպեր կուզեմ,
Ամպերից անձրև կուզեմ:
Որ մեր ուզած տա մեզի,
Անձրև իջնի վեր ձեզի:
Բանջար չեղավ, խոտ եղավ,
Խոտի տակին ծիտ եղավ,
Ծլվլալեն դուրս թռավ,
Ծիտը թռավ գերանին,
Կանաչ խոտը բերանին:
Մարիամ խաթուն
Ակլատիզ
Ծիսական երգեր և պարեր
Խաղեր
Զատկական հանելուկներ
Ուլուլիկ, պուլուլիկ,
Մեջը դեղին ուլունք:
Տուն ունեմ, դուռ չունի,
Դուրսն արծաթ, մեջը ոսկի:
Այսօր կլոր մարմար քար,
Վաղը թռչի վեր ու վար:
Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:
Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:
Զատիկն առանց ձվի չի լինի:
Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:
Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

Մի փոքր էլ մենք ստեցինք։
Հարութը,Սառան և Մոնիկան