Ախատանքային նախագիծեր

 

 

 

Մարտ ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն
  • Տեխնոլոգիա
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝ « Խնոցի»,
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.Ռոդարի՝ …
  • Աղայանական շարք`…
  • Ճվիկներ`…
  • Ազգային խաղիկներ`«Աքլորակռի~վ. գոմշակռի~վ»,«Քարկտիկ», «Խաղողը հասել ա, հասմսել ա»
  • Բառախաղ`«Հանիպեցին բառն ու բառը» (Ես իմ չսիրած կամ սիրած բառն եմ ասում, դու՝ քոնը: Արի՛ միացնենք: Օրինակ` մուկ, հաչալ, սխտոր, ուտել. Սխտոր ուտող մուկը հաչում էր)
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Գարնանային պարտեզի նախագծեր`

  • Բարեկենդանի խաղեր(տանը, նախակրթարանում, բակում, տանիքում…)
  • Ռոդարիական մարզատոն (մարզական ծնողներ,դաստիարակներ,սաներ)
  • Հեքիաթասաց Ռոդարի հայրիկներ. (Ինչ կլիներ, եթե…, hեքիաթների շիլափլավ)
  • Ռոդարի -Աղայան խառնաշփոթ (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում,մրմին,ծափ )
  • Ձոն մայրիկների
  • Կոմիտասյան 150
  • Դաստիարակի օրագիր
  • Ջերմոց լաբորատորիա. «Թաղար» նախագիծ
  • Տեխնոլոգիական ստուգատես
  • օր նախակրթարանում
  • Ռադիո Ռոդարի
  • Ռոդարիական թատրոն, խոհանոց
  • «Ես» նախագիծ

Սեմինար-պարապմունքներ

  1. Շվիահար դաստիարակներ
  2. Մարզական դաստիարակներ
  3. Տեխնոլոգ դաստիարակներ

53314543_401750573949884_7233569720761319424_n.jpg

 

  • Ապրիլ ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

Ծառզարդարը հայոց հնագույն տոներից է՝ գուցե ամենաուրախը, զվարճանքով, կատակներով, ծիսական հարուստ արարողություններով և հավատալիքներով: Ծառզարդարի պատարագին եկեղեցում երգել են կարկաչաներ շրխկացրել, բակերում, այգիներում, անտառում շա՜տ խաղացել են, ճոճքեր են կապել ու ճոճվել, խնոցի են հարել:

Ծես է եղել՝ Ծաղկազարդ, Ծառզարդար կամ Ծառազարդ: Ծառզարդարը կապված է գարնան գալու, բնության վերակենդանանալու հետ: Ծառզարդարի ծառի ճյուղերին պտուղներ են կախել, որը գարնան գալուստի հետ է կապված. «Զի ահա ձմեռն անց, անձրեւք անցին եւ գնացեալ մեկնեցան, ծաղիկք երեւեցան յերկրի մերում…»:

Ծաղկազարդը նաև երիտասարդության տոն է: Աղջիկներն ու տղաները հագնում էին իրենց ամենագեղեցիկ զգեստները, աղջիկները եղունգները հինա էին դնում: Ծաղկազարդի օրերին եկեղեցում օրհնված ծառի ոստերը տուն էին բերում, խնամքով պահում որպես հմայություն։ Այդ ավանդույթը ժողովրդի մոտ պահվել է մինչև մեր օրերը։ Այն մինչև օրս էլ Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Զատիկին (Սուրբ Հարությանը) նախորդող կիրակի օրը: Տոնը խորհրդանշում է Քրիստոսի մուտքը Երուսաղեմ:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, որը փակվել էր Մեծ պասին:

Հյաջորդ օրը` ժամերգությունից հետո բաց վարագույրով Սուրբ Պատարագ է մատուցվում:Այդ օրը նաև մանուկօրհնեքի օր է եղել: Չխոսող երեխաներին այդ օրն անպայման եկեղեցի են տարել՝ հավատալով, որ այդ օրը կբացվի նաև երեխայի լեզուն:

Այս տարի Ծառզարդարը ապրիլ 14-ին է: Դրան հաջորդում է Զատիկը:

Շաբաթվա ամեն օրն իր անունն ու խորհուրդն ունի:

Ծառզարդարը ուսումնական նախագիծ՝

Բնագիտական գործունեություն՝

  • Առավոտյան 8:45-9:00 սաների դիմավորում
  • 9:00-9:30 Տոնի բոլոր օրերին բակն են մաքրում, ծառերի տակ փոսեր են փորում, մեծերի հետ ծառերն են էտում, ծաղիկ տնկում, եթե ծառ տնկելը դեռ վաղ է լինում, փոսեր են փորում, նախապատրաստվում են ծառատունկի, դդումների և մյուս սածիլների տեղն են նախապատրաստում:
  • Խոշորացույցով, մանրադիտակով ուսումնասիրում են ծառերի կեղևը, բողղբոջները, համեմատում են, նկարագրում, պատմում են իրենց տեսածի, իմացածի մասին:
  • Բնագիտական հետաքրքիր տեղեկություններ են հավաքում ծառերի, անտառների մասին:
  • Բնագիտական փորձեր են կատարում, նկարագրում են փորձը:
  • Թաղարներ են ստեղծում:
  • Ածիկացան. Զատիկից 20-25 օր առաջ ափսեների կամ սկուտեղների մեջ բամբակ են փռում, լավ թրջում են, վրան ցորեն, գարի, ոսպ կամ այլ հատիկ են ցանում: Բամբակը միշտ թաց պիտի լինի: Մինչև Զատիկ ածիկը ծլում է: Երեխաները հետևում են ածիկի աճին:Ցանում են նաև եփած ցորեն, քարեր: Դիտարկելով համոզվում են, որ եփած ցորենն ու քարերը չեն ծլում: Քննարկում են, թե ինչու դրանք չծլեցին, պատկերացում են կազմում անկենդան և մեռած բնության մասին:
  • Ձվի հետ կապված փորձեր:

Տեխնոլոգիա

  • Շրխկաններ, աղմկող` զնգզնգացող, շրխկացող խաղալիք-գործիքներ են պատրաստում` շշերի, մետաղյա փոքրիկ տարաների մեջ ավազ, կոճակներ, ուլունքներ, քարեր և «աղմկող» այլ մանրուք լցնելով :
  • Նուրի, Ակլատիզ, Ուտիս սատի տիկնիկներ ենք պատրաստում:
  • Ծիսական ծառն ենք զարդարում չրերով, քաղցրավենիքով…:
  • Զատկածառ. Տոնից 15-20 օր առաջ ծառի էտած ճյուղ են բերում խմբասենյակ, զարդարում իրենց նախշած ձվերով, պատրաստած կերպարներով:
  • Ձուդատարկոցի.գնումներից հետո դատարկում ենք ձվերը և գունավոր թելերով զարդարում դատարկված ձվերը. պատասխանատու`ծնող
  • Զատկական օրացույց

Ռադիո Բլբլան

  • Նկարներ, լուսանկարներ, տեղեկություններ, մեկնաբանություններ, ռադիոլուրեր, հարցումներ, ուսումնասիրություններ՝ ինչ գիտեն վերապատրաստվողները Ծաղկազարդի-Զատիկի մասին, նշե՞լ են, ինչպես են նշել:
  • Ռադիո. Զրույցներ Ակլատիզ պապիկի հետ
  • Ռադիո. Զատկական ասիկներ -հանելուկներ

Ծիսական օրեր, ծիսական եռուզեռ

Ծեսին նախորդող կիրակի օրը :Ծնողներից մի քանիսը դաստիարակի և երեխաների հետ կազմակերպում են նախորդ երկու շաբաթվա ընթացքում երեխաների ստեղծած գործերի ցուցահանդեսը, գնում են եկեղեցի` ուռենու ճյուղերն օրհնելու:

Ծառզարդարի և Զատկական կերակուրների բաղադրատոմսեր

  1. Առավոտյան խումբ են բերում ուռենու ճյուղերը, մոմեր, ձվեր, սիսեռ, չամիչ, շաքարի մանրուք, հալվա, փոխինդով պատրաստած հետաքրքիր ուտեստներ:
  2. Խոհանոցում պատրաստում են հատիկը: Լցնում են մեծ թասի մեջ և դնում սեղանին: Սովորաբար 7 տեսակի հատիկ են եփել, որի ուտելը պարտադիր է. դա հաջողության, բերքի, պտղաբերության հատիկ է:
  3. Ծաղկազարդի նախօրեին աղջիկները դաշտ ու անտառ էին գնում կանաչի հավաքելու: Տոնին անպայման պետք է նոր դուրս եկած կանաչեղեն ուտեին:(Բանջարեղենի կրպակից գնումներ անելուց հետո կհամտեսենք)

Ծեսի ասիկներ և ոտանավորներ .Պատրաստում ենք զատկական տաղավար-բեմ

  • Բարի լույսի զանգեր զարկին,

Զնգզնգալեն անուշ-անուշ,

Լույսը բացվեց մեր աշխարհքին:

Ճղճղալեն անուշ-անուշ:

  • Վերցնում են ուռենու ճյուղերն ու միմյանց մեջքին թեթև խփելով` ասում.

Մեջքը տեղը, կամքը տեղը,

Քամու տեղ, սրտի դեղ:

  • Ծաղկազարդը եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրին եկե՜լ է:

Եկե~լ է, եկե~լ է:

Նուրի-նուրի, ի՞նչ կուզես:

Կթան կովից եղ կուզեմ,

Չալ հավից հավկիթ կուզեմ,

Երկնքից ամպեր կուզեմ,

Ամպերից անձրև կուզեմ:

Որ մեր ուզած տա մեզի,

Անձրև իջնի վեր ձեզի:

  • Հուռին գնաց բանջարի

Բանջար չեղավ, խոտ եղավ,

Խոտի տակին ծիտ եղավ,

Ծլվլալեն դուրս թռավ,

Ծիտը թռավ գերանին,

Կանաչ խոտը բերանին:

  • Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:
  • Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Մարիամ խաթուն

  • Մարիամ խաթուն, Մարիամ խաթուն,
  • Իջի մեր տուն, իջի մեր տուն,
  • Ես քեզ կտամ նուշի կթուն:
  • — Զատիկ, զատիկ, նավակատիկ, արի նստի մեր տան մոտիկ

Ակլատիզ

  • Տի~զ- տի~զ, Ակլատիզ,
  • Մազդ բիզ-բիզ, Ակլատիզ,
  • Պասը գնաց, Զատիկն եկավ,
  • Այծն էլ խոտը կերել է
  • _Ակլատիզը փետելով
  • Զատիկը շուտ չես բերի:

Ծիսական երգեր և պարեր

Խաղեր

  1. .Բակային – զատկական խաղերի շարք
  2. Աքլորակռի~վ. գոմշակռի~վ:
  3. Քարկտիկ
  4. Ուսումնական նյութ Զատկական ասույթներ, շուտասելուկներ, հանելուկներ
  5. Զատկական ձվախաղեր
  6. Խաղողը հասել ա, հասմսել ա

Զատկական հանելուկներ

Ուլուլիկ, պուլուլիկ,

Մեջը դեղին ուլունք:

Տուն ունեմ, դուռ չունի,

Դուրսն արծաթ, մեջը ոսկի:

Այսօր կլոր մարմար քար,

Վաղը թռչի վեր ու վար:

Զատկեզատի~կ է, նավակատի~կ է, չամչեհատի~կ է:

Ունեցողի համար ամեն օր Զատիկ է:

Կարմիր ձու տուր, կարմիր օր տամ:

Զատիկն առանց ձվի չի լինի:

Հավը կուտե հատիկ-հատիկ, ծով ձմեռեն կելնի Զատիկ:

Ակլատիզը փետելով զատիկը շուտ չես բերի:

 

Մայիս ամսվա աշխատանքային գործունեություն

Մայիս ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

  • 8:45-9:30 -Առավոտյան ծեսԸնդունելություն
  • 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ: Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի
  • սեղանը:
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 10:40-11:20`
  • Բնագիտական գործունեություն,
  • Համբարձման տոնի խոհանոց Պատրաստում ենք քաղցրավենիքներ ու երբ նախակրթարանի մյուս սաները «Ծաղկամոր» տիկնիկով ու գովքի երգեր երգելով այցելն՝ հյուրասիրում ենք։
  • Տեխնոլոգիա ֊ Պատրաստում են Ծաղկամոր տիկնիկը, զարդարում ծաղկեպսակով, վզին գցում սաների նախօրոք պատրաստած ուլունքները: Կարելի է սաներից մեկին դարձնել Ծաղկամոր կերպար՝ զարդարելով նախօրոք պատրաստած ծաղկեպսակով, ծաղկեգոտիով, ծաղկեվզնոցով, ուլունքներով, ծաղկե թևկապով և այլն:
  • Այլընտրանքային նկարչություն
  • Երգեր՝Համբարձման երգեր «Ձայնադարանից», «Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն»
  • Հեքիաթ-ներկայացում. Ջ.ՌոդարիԹափանցիկ Ջակոմո
  • Թումանյան֊
  • Աղայանական շարք`…Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:
  • Համբարձման խաղիկներ`…
  • Բակային խաղեր
  • Համբարձման խաղ. «Ծաղիկներ,մեղուներ, բզեզներ, թիթեռներ» Անհրաժեշտ պարագաներ. ճեռեր, կարկաչաներ, զանգակներ, պզզացող մանկական խաղալիքներ:Երեխաները դառնում են ծաղիկներ, մեղուներ, բզեզներ, թիթեռներ և բաժանվում 4 խմբի: Մեղուները պզզում են, բզեզները` բզզում, ճռռում, թիթեռները` թափահարում թևերը, ծաղիկները` ծափծփում, շրշկում: Ծաղիկները տարածվում են ու կանգնում: Նրանցից յուրաքանչյուրի ձեռքին զանգակ կա, որը երբեմն — երբեմն զնգացնում են: Զանգի ձայնը լսելով, մեղուները պզզալով գալիս են, մոտենում ծաղկին և պտտվում նրա շուրջ: Ծաղիկը կքանստում է, մեղուն կռանում է նրա գլխի վրա, «նեկտար վերցնում» ու գնում հաջորդ ծաղկի մոտ: Այսպես, հերթով «թռնում» են ծաղիկից ծաղիկ: Բզեզները` բզզալով ու ճռռալով, խաղալով գալիս են ու, բռնելով ծաղկի ձեռքերից, նրա հետ շրջանաձև պտտվում` տարուբերելով ձեռքերը: Թիթեռները, ծաղիկների կողքով «թռնելով», գտնում են իրար, թևերը թափահարում, հերթով իրար բոլոր պտտվում, կազմում զույգեր, որոնք հերթով միանում են իրար և բռնում փոքրիկ շրջան յուրաքանչյուր ծաղկի շուրջ: Այդ պահին նրանք նմանվում են ծաղկի, որի թերթերը թիթեռներն են, իսկ միջին մասը` ծաղիկը: Խաղի վերջում բոլորը հավաքվում են իրար բոլոր և կազմում ծաղկեփունջ: Խաղը կարելի է խաղալ ազգային թեթև պարային երաժշտության ուղեկցությամբ:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-15:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել

Գարնանային պարտեզի նախագիծ

  • Համբարձման տոն
  • Ռոդարի -Աղայան խառնաշփոթ (շրխկան, երգ, ոտանավոր,խաղ, շարժում,մրմին,ծափ )
  • Իմ ընկերը (ընտանի կենդանի)
  • Ընտանեկան ծաղկահավաք
  • Կոմիտասյան 150
  • Դաստիարակի օրագիր
  • Բույն֊կերաման թռչունների համար
  • Ռադիո Ռոդարի
  • Ինքնաշեն խաղալիք

Սեմինար-պարապմունքներ

  1. Շվիահար դաստիարակներ
  2. Մարզական դաստիարակներ

Համբարձման տոնի խաղիկներ և երգեր

Տեսեք վիճակն ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Սրտի ուզածըն ինչ ի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն

Սարերով ցորեն կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Արտերով գարի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Մեր վիճակը ինչ կուզի,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Օսկի մատանի կուզի,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ բարի բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Էս ինչ սիրուն բախտ ելավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Վիճակ, վիճակ դուս էլավ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Վիճկի վրեն լուս էլավ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

  • Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Հաթայ մինթանի գուզի, գյուլում ջան,
    Մեր վիճակը ինչ գուզի, գյուլում ջան,
    Օսկե մատանի գուզի, գյուլում ջան:

(Մանիներն ընդհատվում են բացականչությունով.

  • Հարս, հան վիճակն ի բարին:)

Վիճակի երգ

Մանի ասեմ ու շարեմ,
Ջա՜ն, ծաղիկ, ջա՜ն, ջա՜ն,
Լցնեմ տոպրակն ու կարեմ,
Ջա՜ն, վիճակ, ջա՜ն, ջա՜ն:

Ծաղիկ ունեմ նարընջի,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Տըղա, վեր արի փընջի,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ես աղջիկ եմ, ալ կուզեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ոսկին ծալեծալ կուզեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Ծաղիկ ունեմ` ալա յա,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Ալա չի, ալվալա յա,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Արևը կամար-կամար,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Կապել ես ոսկե քամար,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Սարեն կըգա ձիավոր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Մեր տունը չարդախավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հըրես եկավ իմ աղբեր,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Երեք օրվա թագավոր,
Ջան, վիճակ, ջան, ջան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Լուսնի լուսնակը ես եմ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծովի ձըկնակը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Գիշերով փախչող աղջիկ,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Հետիդ ընկերը ես եմ,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Արտի միջակը խոտ է,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Ծաղիկը խընկահոտ է,|
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան.

Էրթանք ծաղիկ քաղելու,
Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Քանի Համբարձում մոտ է,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հե՜յ, իմ Նազան, իմ Նազան,
Չէ՜, իմ Նազան, իմ Նազան:

Հո՜յ Մայրամ

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, արի էս պարը,
Հոյ Մայրամ, Մայրամա,
Մեզ համար կասեմ խաղը,
Հոյ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ծաղիկ ունիմ, ալա յա,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ալա չի, ալվալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամ, Մայրամ քուր ունիմ,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Նռան հատիկ, լալա յա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Լուսնակը բոլորել է,
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Ամպի մեջ մոլորել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Մայրամի պարի համար
Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Զուռնաչուց խըռովել է,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Հո՜յ Մայրամ, Մայրամա,
Հո՜յ Մայրամա, Մայրամա:

Ա՜յ, արևը, արևը

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Հենց որ ծագի արևը,
Ա՜յ, արևը, արևը,
Քեզի ղրկեմ բարևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Խնձոր ես ծառի վրա,
Ա՜յ, արևը, արևը,
Ծաղիկ ես սարի վրա,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը:

Արև ելավ էն սարեն,
Ա՜յ, արևը, արևը,
Կաքավ կանչեց էն քարեն,
Ում տամ՝ տանի բարևը:

Ա՜յ, արևը, արևը,
Ում տամ՝ տանի բարևը: