Օրը՝ 12 Մարտի, 2019
Ջանի Ռոդարի
Հեքիաթներ և պատմություններ մեծերի և փոքրերի համար
Ո՞վ է հրամայում
Մի օր հարցրի մի աղջկա.
– Ձեր տանն ո՞վ է հրամայում:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Դե ինչ, ո՞վ է հրամայում՝ հայրի՞կը, թե՞ մայրիկը:
Նա նայեց ինձ, ոչինչ չասաց:
– Ի՞նչ ես լռում: Ինչ-որ մեկը, հրամայում է, չէ՞:
Նա էլի զարմացած նայեց ինձ ու ոչինչ չասաց:
– Չգիտե՞ս՝ ինչ է նշանակում հրամայել:
Իհարկե գիտի:
– Չե՞ս հասկանում:
Ինձ է նայում ու ոչինչ չի ասում:
Բարկանա՞մ նրա վրա:
Կարող է՝ խուլ է, չի լսում խեղճը:
Իսկ նա հանկարծ փախչում է ինձնից…
Հետո կանգնում է, լեզու հանում և ծիծաղելով կանչում.
– Ոչ ոք չի հրամայում, որովհետև մենք բոլորս սիրում ենք իրար:
Հովհաննես Թումանյան
« Ընտանեկան կրթություն» ծրագիրն սկսում է ընտանեկան ընթերցարանի հրապարակումը
Կարդացեք միասին, խաղացեք միասին, նկարահանեք և ուղարկեք.
Զատկական երգերի ուսուցում
Զնկլիկ օրոճ
Տիկնի պսակ
Զմփիկ, զմփիկ Զարինա