Ամիսը՝ Մայիսի 2019
Ամառային լողավազանի մեկնարկ
Ընտանեկան նախագիծ
Սիլվիի հանգստյան օրը ընտանիքում
Ոչ աշխատանքային օրը՝ մայիսի 28_ին Սառան իր օրը անցկացրեց ընտանիքի հետ միասին։
Դաստիարակի օրագիր
Ամեն օր, մեր թութակ Նինիի կերամանը լվանում, կերակրում ու ջուր են տալիս մեր փոքրիկ չարաճճիները, դնում արևի տակ, որ տաքանա, թմբլիկանա: Եվ խմբի ամենափոքրիկ չարաճճին՝ Նորայրս, եկավ, ձեռքը վերցրեց վանդակը ու մի լավ թափահարեց, խեղճ Նինին մի լավ ցնցվեց, այդ պահին դռնակը բացվեց ու Նինին փախավ: Երեխաները այնպես ուրախացան, ծափահարեցին և ուզում էին բռել, թողեցինք լավ թռչեց այս ու այն կողմ, հետո սաների հետ միասին բռնեցինք ու իր բույնը տարանք:
Հանգստյան օրը ընտանիքում
Աշխատանքային շաբաթվա նախագիծ՝ 27.05-07.06
- 8:45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք
- 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
Մայիս ամսվա հավետվություն
Եվս մեկ ամիս ամփոփեցինք, հագեցած աշխատանքային գործունեությամբ: Մայիս ամիսն առանձնահատուկ էր ՝ « Համբարձման ծես » նախագծով: Մայիսյան հավաքի շրջանակներում ունեցանք նաև կլոր սեղանի քննարկումներ,որի ժամանակ մասնակցություն ունեցանք վերապատրաստվողներ՝ քաղաք Աշտարակի « Արևիկ » մանկապարտեզի դաստիարակներ, ներկայացան տարբեր թեմաներով պրեզենտացիա:
Հարավի վիճակի տիկնիկը
Ամառային լողափ
Լողափի կազմակերպման և շահագործման կարգ
Ամառային պարտեզը փչովի կամ հավաքովի լողավազանով (լողավազաններ) կազմակերպված լողափ է, հիգիենիկ միջավայր, որտեղ իրականացվում է սաների ամառային գործունեությունը:
Լողավազանից օգտվում են նախակրթարանի սաներն ու դաստիարակները: Այլ երեխաներ և խմբեր կարող են օգտվել լողավազանից միայն դպրոցի ղեկավարի թույլտվությամբ: Կողմնակի անձանց լողավազանից օգտվելը խստորեն արգելվում է:
Նախակրթարանի աշխատանքի ավարտից հետո լողավազանի պահպանության պատասխանատուն դպրոցի պահակն է: