Օրը՝ 28 Մայիսի, 2019
Սիլվիի հանգստյան օրը ընտանիքում
Ոչ աշխատանքային օրը՝ մայիսի 28_ին Սառան իր օրը անցկացրեց ընտանիքի հետ միասին։
Դաստիարակի օրագիր
Ամեն օր, մեր թութակ Նինիի կերամանը լվանում, կերակրում ու ջուր են տալիս մեր փոքրիկ չարաճճիները, դնում արևի տակ, որ տաքանա, թմբլիկանա: Եվ խմբի ամենափոքրիկ չարաճճին՝ Նորայրս, եկավ, ձեռքը վերցրեց վանդակը ու մի լավ թափահարեց, խեղճ Նինին մի լավ ցնցվեց, այդ պահին դռնակը բացվեց ու Նինին փախավ: Երեխաները այնպես ուրախացան, ծափահարեցին և ուզում էին բռել, թողեցինք լավ թռչեց այս ու այն կողմ, հետո սաների հետ միասին բռնեցինք ու իր բույնը տարանք: