Տյառնընդառաջի ծիսական ծառը

https://youtu.be/QNJGEre0QUQ
Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն չեն իմանում կերպարները և ահա ես դրա վրա եմ աշխատում: Տվյալ դեպքում Տյառընդառաջի չար ուժը եղել է շվոտը»: Ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այս տոնը ունի իրեն բնորոշ ծիսական ծառը: «Ծառն իր մեջ տոնը խորհրդանշող տարրեր է պարունակում, որտեղ եգիպտացորենը նշանակում է սիրո սկիզբը, կարմիր գույնը խորհրդանշել է կնոջը, իսկ կանաչը` տղամարդուն: Եվ անպայման պետք է լինի ցորենի գաղափարը: Յուրաքանչյուր կին կարող է տոնի կապակցությամբ տանը պատրաստել ծիսական ծառը, որը ամբողջական կդարձնի տոնի գաղափարը»: Նկարչուհին արտաբերեց Քրիստոսի խոսքը, որը համարում է տոնի խորհուրդը. «Քրիստոսի խոսքն է. «Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն: Եվ սա է տոնի խորհուրդը»,-ասում է նա: Նկարչուհին կարծում է, որ նորապսակները, երբ պտտվում են կրակի շուրջը, պետք է արտաբերեն Քրիստոսի այս խոսքը: Դրանում մեծ դժվարություն չի տեսնում, պարզապես գտնում է, որ երիտասարդներին, սաներին սովորեցնել է հարկավոր:

Տյառնընդառաջի ծեսը Հարավի նախակրթարանում

Տյառնընդառաջի ծես

Փետրվարի 13

ժամը՝ 12։00

Մասնակիցներ՝

նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը՝

Հարավային դպրոց-պարտեզ

Ծրագրում՝

  • Ազգային երգեր, պարեր
  • Խարույկ
  • Այրում ենք ճյուղ /մեր վատ մտքերով, որ գնան կորչեն/
  • Ծիսական հյուրասիրություն

Նպատակը՝

Սաներին ուսուցանել, թե ի՞նչ է ազգային երգն ու պարը, ծեսի իմաստն ու բովանդակությունը։

Երգերն են՝

  • Պսակ-պսակ
  • Այլի հո
  • Հոպ թռի
  • Զնգլիկ օրոճ

Տոնական հյուրասիրություն

  • Գաթա
  • Հալվա
  • Փոխինձ
  • Աղանձ
  • Ադի բուդի