Դաստիարակի օրագիր. Թումանյանը մեր կյանքում

20191213_1248196513106617745501116.jpg

-Բարև, Մերի ջան, այսօր կզրուցենք Հ. Թումանյանի մասին: Թե ինչպե՞ս եք առաջին անգամ Թումանյանի որևէ ստեղծագործություն լսել, ի՞նչ կոնտեքստում, ո՞րն էր դա:

— Ողջույն ը. Սոնա ջան, ես Մերին եմ Մակարյան, Գասպարյան Գոռի մայրիկն եմ: Տղաս հաճախում է Հարավային դպրոց-պարտեզ, նախակրթարան:

-Իմ դեպքում Թումանյանի հետ առնչվել եմ դպրոցական տարիներին, շատ վաղ հասակում և առաջին անգամ ութ տարեկան էի, երբ այցելեցի Հ. Թումանյանի տուն-թանգարան՝ Լոռիում, այնտեղ ծնողներս ինձ տարել էին, բոլորս միասին գնացել էինք հանգստանալու: Շատ լավ եմ հիշում Դսեղում եղանք, և մայրիկս զուգահեռաբար ներկայացնում էր Թումանյանի ստեղծագործություներից: Այնուհետև արդեն դպրոցական տարիներին անցանք ստեղծագործություններից և ինձ համար Թումանյանը ինչպես ասում են՝ Ամենայն հայոց բանաստեղծ է եղել, հայ գրականության հիմնասյուներից մեկը, և ես շատ հաճախ, ինքս էլ գուցե ձեռքս վերցնեմ հեքիաթի գիրքը և ընթերցեմ Թումանյանի հեքիաթներից որևէ մեկը կամ քառատողերից, որոնք շատ-շատ հայտնի են:

Երեխաների դեպքում Թումանյանը, որպես էդպիսին, դեռ վառ արտահայտված չէ, բայց հուսով եմ, որ առաջիկա ժամանակներս այդ հարցն էլ կլուծվի:

-Ո՞ր ստեղծագործությամբ է Թումանյանն առաջին անգամ մտնում երեխայի կյանք և ինչպե՞ս:

-Արդյոք կա՞ տարբերություն փոխանցման մեթոդների միջև և ո՞վ է եղել փոխանցողը:

— Շատ հարաբերական հարց է,որովհետև դա կախված է երեխայի նախասիրություններից: Օրինակ՝ Գոռը, հաճախում է Հարավային դպրոց-պարտեզ, նա դեռևս հետաքրքրություն չունի հեքիաթների նկատմամբ, երեք տարեկան դեռ չկա: ԵՎ ես, որքան էլ փորձեմ նրան գունազարդ գրքերով ներկայացնել դա, ես զգում եմ, որ նա բացահայտ չի ուզում, նրան դեռ այլ բաներ են հետաքրքրում: Քանի որ տանը ունենք մեծ տղա՝ Արեգս, որը նույնպես Հարավային դպրոց-պարտեզում է սովորում, այս պահին ձեռքի տակ ունի Թումանյանի մի քանի հետաքրքիր փոքրիկ գրքեր, որը ընթերցում է և Գոռն էլ պարբերաբար գալիս է: Այս պահին ընթերցում ենք՝ «Տերն ու ծառան» և գունազարդում, և հուսով եմ հետո կանցնենք մնացած այլ հեքիաթներին:

— Իհարկե կա, մեր ժամանակ մեզ այլ կերպ էր դա փոխանցվում, զուտ որպես ուսուցիչների կողմից խիստ հանձնարարված հեքիաթ հայ գրականության, մայրենի լեզվի դասընթացի ժամանակ, այսօր մենք ծնողներով, բնականաբար, փորձում ենք և իհարկե մանկապարտեզները մի քիչ ավելի մոտեցումները փոխել են, նրանց դա տրամադրենք ավելի հասկանալի լեզվով: Իմ դեպքում, ցանկացած պարագայում ծնողներս են եղել ինձ փոխանցող, ինչքան էլ, որ առարկան դպրոցում ուսուցանվել է, առաջինը ես դրա մասին իմացել եմ ծնողներիցս, այս պահին էլ ես ինքս փորձում եմ իմ երեխաների փոխանցողը լինել, չգիտեմ՝ առաջինը, թե՞ ոչ: Բնականաբար հեքիաթները փոխանցվում են այս պահին՝ պատմելով, ընթերցանությամբ: Մուլտֆիլմերը, որոնք Թումանյան են ներկայացնում, դրանք ավելի հին են և այսօրվա երեխաներին դրանք այդքան էլ չեն հետաքրքրում ցավոք սրտի, բայց ես ուրախ եմ, որ այսօր Թումանյանի մասին խոսվում է նաև մանկապարտեզում, և երեխան հնարավորություն ունի նաև մանկապարտեզի դաստիարակչուհիներից լսել այդ ամենը:

Փետրվա ամսվա աշխատանքային նախագիծ.03.02-28.02

20191206_1126003128832753563046259.jpg

Կերակրացանկ

Կերակրացակ

Կերակրացանկ

Կերակրացանկ

Նախակրթարանի 2019-2020-ի օրացույցի հավելված

  • Փետրվարի 1՝ Կրթական պարտեզ բնակելի արվարձանում. բնակավայրն առանց ճաղերի:
  • Փետրվարի 7`Մխիթար Սեբաստացու ծննդյան օրը։
  • Փետրվարի 24՝ «Մարզական դաստիարակ ստուգատես»:
  • Փետրվարի 17 -21՝Նախադպրոցական դաստիարակների վերապատրաստում։
  • Փետրվարի 2-20`« Թումանյանի օրեր»:
  • Փետրվարի 23՝ Բուն բարեկենդան
  • 8:45-9:30 —Առավոտյան ծես.
  • Ընդունելություն հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
  • Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
  • 10:00-10:30Նախաճաշ
  • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
  • Երգեր՝ Պսակ֊պսակ, Այ ֆորկա, ֆորկա, Այլի հո
  • Հեքիաթ-ներկայացում. Հ. Թումանյան՝ Շունն ու կատուն, Բարեկենդան
  • Բանաստեղծություններ՝ Փիսիկի գանգատը, Փիսոն

Շաբաթվա երգեր՝

«Այլի հո»,«արևների շարք, «փայտե ձիուկ», «կոտուկես»

Պսակ֊պսակ, Այ ֆորկա, ֆորկա,

Շաբաթվա բանաստողծություններ՝
Սագ
Սագիկ-սագին, իմ սիրունիկ,
Ես քեզ կտամ քաղցր կուտիկ,
Որ դու ուտես , շուտ մեծանաս,
ՈՒրախ ապրես, զվարճանաս:
Երբ մեծանաս, մեծ սագ դառնաս,
Ես կխնդրեմ իմ մայրիկին,
Որ նա ժողվե քո փետուրներ
Եվ ինձ համար շինե բարձեր:
Կատու
Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

Շաբաթվա երգեր, ասիկներ, ճվիկներ

Հեքիաթ՝ «Պոչատ աղվեսը»

Քառյակ՝

Ո՞վ է ձեռքով անում, ո՞վ,
Հեռվից անթիվ ձեռքերով՝
―Ջա՛ն, հայրենի անտառներ,
Դուք եք կանչում ինձ ձեր քով:

Երկուշաբթի 03.02-07.02

Հ. Թումանյան«Պոչատ աղվեսը» ռադիոբլբլան

Երեքշաբթի 04.02

Ծնողական հարցազրույց՝ Թումանյանը երեխայի կյանքում

Չորեքշաբթի 05.02

ՈՒրախ մարմնամարզություն

Ծանոթացում կարի մեքենայի հետ

Կարելու ենք ճակտոցներ

Հինգշաբթի 06.02

Ռադիոբլբլան սաներ

Խաղ բանաստեղծության ուսուցում

Պատրաստվում ենք Տյարնընդառաջին

ՈՒրբաթ 07.02

ՈՒրախ երգուսուցքւմ

Ես Սեբաստացի եմ

նշում ենք Մխիթար Սեբաստացու ծննդյան տարեդարձը:

Երկուշաբթի 10.02

Ծննդյան ծես

Պատրաստում ենք տյառնընդառաջի ծիսական կենաց ծառը

Պատրաստելու ենք տարոսիկներ, պատրաստվում ենք Տյարնընդառաջին

Երեքշաբթի 11.02

Երգուսուցում

Տեխնոլոգիական աշխատանքներ,

Հեքիաթընթերցում Հ. Թումանյանի 《Անտառի տնակը》

Ուրախների հարցազրույց

Չորեքշաբթի 12.02

Տնկում ենք ծաղիկ

Հինգշաբթի 13.02

Մեծ շուքով նշելու ենք Տյարնընդառաջը

ՈՒրբաթ 14.02

Հ՚.Թումանյանի «Ծիտը» հեքիաթի վերլուծություն

Դատիարակի օրագիր

Երկուշաբթի 17.02

Երգուսուցում

Հեքիաթընեերցում Հ. Թումանյան《Բարեկենդանը》

Երեքշաբթի 18.02

Չորեքշաբթի 19.02

Տոնելու ենք Մեծն Հ. Թոյմանյանի ծննդյան ծեսը

Հինգշաբթի 20.02

Պատրաստվում ենք բարեկենդանի ծեսին

Պատրաստելու ենք բարեկենդանի փայտե ուղտը

Ուրբաթ 21.02

Բարեկենդան ծեսի իրականացում

Երկուշաբթի 24.02

Հ.Թումանյանի《Չարի վերջը》

Երեքշաբթի 25.02

Ալյուրանկարչություն

Չորեքշաբթի 26.02

Տեխնոլոգիական աշխատանք, պատրաստում ենք ծաղիկ

Հինգշաբթի 27.02

Դդմի կտրոնների տեղափոխում նոր թաղարի մեջ։

ՈՒրբաթ 28.02

Բակում զբոսանք, բակային աշխատանքներ, գարուն է գալիս