Ամիսը՝ Սեպտեմբերի 2020
Քնի ծես

Շրջակա միջավայրի խնամք

Սեպտեմբեր ամսվա հաշվետվություն
Բարի երթ նոր ուսումնական տարի: Ուսումնական տարին սկսեցինք խինդ ու ծիծաղով, երգ ու պարով, նոր ուսումնական տարվա մեկնարկը տվեցինք նոր ասելիքներով, նոր մտքերով։
Մեծ շուքով նշեցինք տիար, սիրելի՛ տնօրեն՝ Աշոտ Բլեյանի ծննդյան ծեսը, և այդ նույն ուրախ ու դրական լիցքերով էլ շարունակեցինք ամբողջ ամիս։
Ամսվա ընթացքում իրականացրեցինք՝ տեխնոլոգիական, բնագիտական, այլընտրանքային, քանդակագործական աշխատանքներ, ունեցանք՝ Կոմիտասյան օրեր, երգեցինք Կոմիտասյան երգեր, սովորեցինք նոր բանաստեղծություններ, հեքիաթներ։
Ներկայացնում եմ սեպտեմբեր ամսվա կատարված աշխատանքները՝
Այլընտրանքային նկարչություն
Ես սեբաստացի եմ
Իրենց առօրյայից պատմում և ներկայանում են նորաթուխ սեբաստացիները։
Ճաշացանկ 28.09-03.10
Երկուշաբթի
Նախաճաշ
Միրգ, պանիր, ձու, կարագ, հաց
Ճաշ
Վարունգ, հավով բրնձով ապուր, պանիր, հաց
Հետճաշիկ
Աղցան, կարտոֆիլե պյուրե, հաց
Երեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, կոմպոտ, բիսկվիտ, պանիր, հաց
Ճաշ
Թթվասեր, լոլիկ, մսով բորշչ, հաց, պանիր
Հետճաշիկ
Աղցան, հնդկաձավարով փլավ, հաց, պանիի
Չորեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, պանիր, բրնձով շիլա, հաց
Ճաշ
Աղցան, վերմիշելով փլավ, թթվասեր, մածուն, պանիր, հաց
Հետճաշիկ
Պանիր, սպաս, հաց, վարունգ
Հինգշաբթի
Նախաճաշ
Միրգ, կոմպոտ, բիսկվիտ, ջեմ, հաց
Ճաշ
Կ. պզպեղ,, վարուկգ, ոսպով մսով ապուր, հաց
Հետճաշիկ
Լոլիկ, մակարոնով փլավ, հաց, պանիր
Ուրբաթ
Նախաճաշ
Միրգ, կաթնով, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, պղպեղ, կարտոփիլով մսով սոուզ, հաց
Հետճաշիկ
Մածուն, թխ. զեբր, մածուն, հաց, պանիր
Հոկտեմբերի օրացույց Աշնանային պարտեզ
Հոկտեմբերի օրացույց
Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
Սեպտեմբերի 25 -հոկտեմբերի 9՝ «Կոմիտասյան օրեր»:
Սեպտեմբերի 1- հոկտեմբերի 31`«Նոր սեբաստացիներ »:
Հոկտեմբերի 3-4՝ ուսուցչի տոնը բարձունքին
Հոկտեմբերի 12-31` մարզական ստուգատես
Հոկտեմբերի 1-31`«Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագի:
Հոկտեմբերի 17` Բաղը քաղինք խաղողը տարանք
Հոկտեմբերի 26`« Թթուդրիկի ծես»:
Հոկտեմբերի 12-31 «Խնկոյանական օրեր»:
Մարզական օր-Ծնողական վարպետության դասեր
Հեղինակային կրթական ծրագրի բաց ցանցի սեպտեմբերյան ամենամյա ստեղծագործական հավաք
Օր՝ Հոկտեմբերի 1
Ժամ՝ 11:00-12:00
Վայր՝ Հարավային դպրոց-պարտեզի բակ
Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկանների խումբ, դաստիարակներ, ծնող
Վարպետության դասը կվարի՝ Սահակյան Հայկի մայրիկ՝ Եղյազարյան Անուշը:
Ծրագրում՝
մարմնակրթություն
առողջ ապրելակերպ
29.09-03.10 աշխատանքային նախագիծ

8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր 10:00-10:30—Նախաճաշ
10:30-10:40-Զբոսանք
12:30-13:00—Ճաշ
13:00-15:00- Քուն, օրորոցային՝ Աստղափայլ օրորներ
15:30-16:00- Հետճաշիկ
ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում, ճանապարհում տուն։
Երկուշաբթի 29.09
Այլընտրանքային նկարչություն- սպիտակ թղթի վրա սոցինձով նկարելու ենք ծառ, տերև, աշնանային մրգեր, այնուհետև ստացված պատկերը գունավորելու ենք, արդեն իսկ գունավորված աղով, որը մենք կստանանք գուաշի և աղի խառնուրդից:
Երեքշաբթի 30.09
Տեխնելոգիական աշխատանք- Պատրաստելու ենք համեղ բլիթներ:
Չորեքշաբթի 01.10
Մարզական օր- Վարպետության դասեր, որը կվարի ծնողը:
Երգուսուցում- երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ
Հինգշաբթի 02.10
Բակային խաղեր- խաղալու ենք գնդակ, ռեզին, պարան թռնոցիներ:
Հեքիաթընթերցում՝ Հ. Թումանյան Կացին աղպեր
ՈՒրբաթ 03.10
Սովորում ենք՝ Ա. Խնկոյանի բանաստեղծություններ:
Շաբաթվա երգեր՝
Գունդ անեմ,
Շաբաթվա բանաստեղծություններ
Ա. Խնկոյան՝
Բկլիկ ձկնիկ
Ձկնի՛կ, լո՛ղ տուր, լո՛ղ արա,
Դրսի որսը թո՛ղ արա,
Իջի՛ր ջրի հատակը,
Մինչև անցնի վտանգը։
Տե՛ս փորձանք կա քո գլխին,
Մի լավ մտիկ երեխին՝
Որդ է խփել իր կարթին,
Չմոտենաս էդ որդին։
Ինձ չլսեց ձկնիկը, Ինձ չլսեց բկլիկը,
Հո՛պ, կուլ տվեց նա որդը,
Կարթը մնաց կոկորդը։
Լուսին
Լուսին, լուսին, լուսերես,
Ինչքա՜ն սիրուն, կլոր ես։
Լույս ես տալիս գիշերով
Քո վառվռուն թշերով
Շաբաթվա հեքիաթ
Հ. Թումանյան ՝
ԿԱՑԻՆ ԱԽՊԵՐ
Մի մարդ գնաց հեռու երկիր աշխատանք անելու։ Ընկավ մի գյուղ։ Տեսավ այս գյուղի մարդիկ ձեռով են փայտ կոտրատում։- Ախպե՛ր,- ասավ,- ինչո՞ւ եք ձեռով փայտ անում, մի՞թե կացին չունեք։- Կացինն ի՞նչ բան է,- հարցրեցին գյուղացիք։Մարդը իր կացինը գոտկից հանեց, փայտը ջարդեց, մանրեց, դարսեց մյուս կողմը։ Գյուղացիք այս որ տեսան, վազեցին գյուղամեջ, ձայն տվին իրար․- Տո՛, եկե՛ք, տեսե՛ք կացին ախպերը ինչ արավ։Գյուղացիք հավաքվեցին կացնի տիրոջ գլխին, խնդրեցին, աղաչեցին, շատ ապրանք տվին ու կացինը ձեռքիցն առան։Կացինն առան, որ հերթով կոտորեն իրանց փայտը։Առաջին օրը տանուտերը տարավ։ Կացինը վրա բերավ թե չէ՝ ոտը կտրեց։ Գոռալով ընկավ գյուղամեջ։- Տո՛, եկե՛ք, եկե՛ք, կացին ախպերը կատաղել է, ոտս կծեց։Գյուղացիք եկան, հավաքվեցին, փայտերն առան, սկսեցին կացնին ծեծել։ Ծեծեցին, տեսան՝ բան չդառավ, փայտերը կիտեցին վրան, կրակեցին։Բոցը բարձրացավ, չորս կողմը բռնեց։ Երբ կրակն իջավ, եկան բաց արին, տեսան՝ կացինը կարմրել է։- Վա՜յ, տղե՛ք, կացին ախպերը բարկացել է, տեսե՛ք՝ ոնց է կարմրել, որտեղ որ է, մեր գլխին մի փորձանք կբերի։ Ի՞նչ անենք։ Մտածեցին, մտածեցին ու վճռեցին՝ տանեն բանտը գցեն։Տարան գցեցին տանուտերի մարագը։ Մարագը լիքը դարման էր․ գցեցին թե չէ՝ կրակն առավ, բոցը երկինքը բարձրացավ։Գյուղացիք սարսափած վազեցին տիրոջ ետևից․ «Ե՛կ, աստծու սիրուն, կացին ախպորը բա՛ն հասկացրու»։Аа
Ծնողական սեմինար-հավաք
Այսօր Հարավային դպրոց-պարտեզում կայացավ ծնողական սեմինար-հավաք:
Ծնողներին ժամը 11։00-ին դիմավորեցինք բակում և սեմինարն անցկացրինք բացօթյա միջավայրում։ Սեմինարն սկսեցինք ըստ օրակարգի և պատասխանեցինք ծնողների հուզող հարցերին:
Կոմիտասյան օրերին ընդառաջ ծնողներին սովորեցրեցինք «Կոտ ու կես» և «Հինգ էծ ունեմ» երգերը: Այնուհետև սիրով և ոգևորված խնամեցինք նախակրթարանի այգին՝ մաքրեցինք չոր ճյուղերից, չորացած տերևներից, փխրեցրինք ծառի բները և այգում լցրեցինք փափուկ սևահող, որպեսզի կանաչ խոտ աճի։
Սեմինարը համարում եմ ստացված: Սեբաստացի ծնողները երջանիկ, գոհ ու շնորհակալ էին, որ իրենց փոքրիկները ապրում են են հենց այսպիսի, իրենց ձեռքով խնամված նախակրթարանում: