Սեպտեմբեր

Սեպտեմբեր ամսվա աշխատանքային գործունեություն, նախագծեր և սեմինարներ:

Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30:

Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել,ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի ամառային լողափ՝ գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:

Արտակարգ աշնանային լողավազան-լողափի խնամք
Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին, բացում են լողավազանի ծածկը , ջրից հանում քարերը, ցանցով հավաքում-մաքրում ջրի երեսը, հագնում լողազգեստները:

9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

10:00-10:30—Նախաճաշ

11:00-12:00— Աշնանային լողափ

12:30-13:00—Ճաշ

15:30-16:00- Հետճաշիկ:

Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

Բնագիտական գործունեություն՝ Ջրի գույն-համ, փորձ սոդայով և փուչիկով, տերևի շնչառություն

Տեխնոլոգիա…Աշխատանք մատիտներով, գունավոր թղթերով, պլաստիրինով,

Այլընտրանքային նկարչություն Տերևանկարչություն, թաթիկանկարչութ

Երգեր՝ « Փափուռի»,« Արև, արև, ե՛կ, ե՛կ», «Ջան, ջան, ջան աշուն է» :

Հեքիաթ-ներկայացում.Ջ.Ռոդարի՝ «Շոկոլադե ճանապարհը», Հ. Թումանյանի

Աղայանական շարք՝ «Սագիկ», «Բազեն և ծիտը», «Կռունկներ»:

Ճվիկներ`… «Կլորիկ ու թմբլիկ», «Խխունջ խանում», «Հարի, հարի խնոցի»

Ազգային խաղիկներ`… « Թռի, թռի թռցնեմ»,

Բակային խաղեր`…. Պահմտոցի, աղջիկ փախցնոցի, ցատկապարան, օղակախաղ

Լողափնյա մարզական խաղեր`… Խաղ գունավոր գնդակներով, դույլերով, սրբիչներով

Նախագծեր`

Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր

Սեպտեմբերի 1` ուսումնական տարվա, առաջին շրջանի մեկնարկը.

Սեպտեմբերի 4՝ Կրթական շքերթ-համերգ: Տոնական պլեներ բանգլադեշի կրթական պարտեզում, պուրակներում, լանջերին, քարափներին, լողափերին…

Սեպտեմբերի 14-30` մարզական ստուգատես

Սեպտեմբերի 14-30` Անկախության տոն, բարձունքների ընտանեկան նվաճում

Սեպտեմբերի 14-30` «Կոմիտասյան օրեր»:

Սեպտեմբերի 1- 30`«Նոր սեբաստացիներ »:

Սեպտեմբերի 1-30՝ «Մուտք խաղալիքներով»

Ռադիո

Սեմինար-պարապմունքներ

13:30-14:30—Սեմինար-պարապմունքներ:Երկուշաբթի և հինգշաբթի՝ բլոգավարություն:

Ծնողական առցանց ակումբ.Յուրաքանչյուր ամսվա 3 շաբաթը

Կերակրացանկ 07.09-11.09

Երկուշաբթի
Նախաճաշ
Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, լոլիկ, հավով վերմիշելով ապուր, հաց
Հետճաշիկ
Մածուն, բիսկվիթ, հաց, պանիր
Երեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, պանրիկ, պանիր, հաց
Ճաշ
Լոլիկ, պղպեղ, հավով բանջարեղենով ապուր, հաց, պանիր
Հետճաշիկ
Մածուն, թթվասեր, վարունգ, հնդկաձավարով փլավ, հաց
Չորեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, թխ. զեբռ, հաց, պանիր, կոմպոտ
Ճաշ
Աղցան, կարտոֆիլի պյուրե, հավի կրծքամսով կոտլետ, հաց
Հետճաշիկ
Վարունգ, պղպեղ, բրնձով շիլա, պանիր, հաց
Հինգշաբթի
Նախաճաշ
Միրգ, ձու, կարագ, պանիր, վարունգ, հաց
Ճաշ
Վարունգ, լոլիկ, մսով ոսպով ապուր, պանիր, հաց
Հետճաշիկ
Մածուն, թթվասեր, պղպեղ, վերմիշելով փլավ, հաց
Ուրբաթ
Նախաճաշ
Միրգ, պանիր, ալադի, հաց
Ճաշ
Գազար, վարունգ, կոլոլակով ապուր, պանիր, հաց
Հետճաշիկ
Աղցան, կարտոֆիլի պյուրե, հաց