16.11.-20.11.2020 Աշխատանքայի նախագիծ

Ճաշացանկ
Աշնանային արտակարգ պարտեզ
«Արտակարգ Սեբաստացու օրեր»
Աշոտ Բլեյանի սուրհանդակ

Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված ենախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ` ցողող տարայով։ Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում: Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում դեպի աշնանային գունեղ խաղային միջավայր: Ծնողի մուտքն արգելվում է:
  • 9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։Սաների անվտանգության պատասխանատուն դաստիարակն է:
  • Դաստիրակները ապահովում են զարգացնող անվտանգ միջավայր, միջոցներ:
  • Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։
  • Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։
  • Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։
  • Քնի ժամին ախտահանվում է հարթակը:
  • Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։
  • Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։
  • Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։
  • Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։
  • Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։
  • Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։
Սանի ճանապարհում
  • Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։
  • Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։
  • Դաստիարակի բլոգում հրապարակվում են կազմակերպման կարգը և ջերմաչափման մատյանի հղումը։
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…: Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 11:00-12:00— Աշնանային պարտեզ
    • 12:30-13:00Ճաշ
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, տուն ճանապարհել:
Նոյեմբերի օրացույց Հոկտեմբերի 19 -ից նոյեմբերի 6`«Բարի լո՜ւյս, Ագարակ+ Լավաշթխիկ» ուսումնական նախագիծ: Հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3`«Թթուդրիկի ծես»: Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 6` «Խնկոյանական օրեր»: Նոյեմբերի 2-6` «Ռոդարիական օրեր»: Նոյեմբերի 9-16՝ Նախագծային ուսուցման ստուգատես, Սեբաստացու օրեր. կրթահամալիրի տոն։ Երկուշաբթի 16.11
  • Բնագիտական օր- Աշնան ամենագեղեցիկ շրջանն է, արդեն ծառերը հագել են գույնզգույն զգեստներ, ծառերին դեռ կախված են աշնանային մրգեր, և այն սաներին շատ հետաքրքրում է։ Խոշորացույցով կհետազոտենք տերևներ, ծառեր, ինչո՞ւ չէ, նաև մրգեր, որ դեռ ծառից կախված սպասում են արևի շողի։
Երեքշաբթի 17.11
  • Այլընտրանքային նկարչություն- Նախապես պարտեզի բակից կհավաքենք տարբեր գույների, չափսի ու ձևի տերևներ, այնուհետև սպիտակ թղթի վրա կստանանք պատկերներ և սոսինձի օգնությամբ կփակցնենք թղթի վրա, արդյունքում կստանանք այլընտրանքային նկար։ Չորեքշաբթի 18.11
  • Համեղ խոհանոց- Սեբաստացու տոնին ընդառաջ պատրաստելու ենք փոխինդ։
Հկնգշաբթի 19.11
  • Առավոտյան նախավարժանք, զբոսանք բակում, աշնանային տերևախաղ։
Ուրբաթ 20.11
  • Սովորում ենք շյուղերով գործել, կփորձենք գործել գլխարկ։
  • Խաղալու և արտասանելու ենք ճվիկներ։
Շաբաթվա բանաստեղծություն
Ա. Խնկոյան՝ «Խոզն ու ագռավը»
«Խոզն ու ագռավը» Մի դարավոր կաղնու տակ ագահ խոզը այնքան կաղին է ուտում, որ ընկնում ու փռվում է: Զարթնում է քնից ու տակից փորում է ծառի արմատները: -Ի՞նչ ես անում, ա՛յ անգետ,- հարցնում է վերևից ագռավը,- Խա՞ղ ես անում ծառի հետ, կչորանա արմատից: -Չորանում  է՝ չորանա, ինձ ի՞նչ օգուտ՝ զորանա, միայն թե կաղին ունենամ, ուտեմ, պառկեմ, գիրանամ: -Ա՛յ ապերախտ կենդանի, ով քեզ նման վիզ ունի, կույր աչքերով չի կարող տեսնել, որ հյութալի կաղինը միայն ծառն է տալիս,- ասաց ագռավը։
Շաբաթվա հեքիաթ՝ Հ. Թումանյան
ՃԱՄՓՈՐԴՆԵՐԸ
Աքլորը մի օր կտուրը բարձրացավ, որ աշխարհ տեսնի։ Վիզը ձգեց, երկարացրեց, բայց բան չտեսավ․ դիմացի սարը խանգարում էր։
― Քուչի՛ ախպեր, կարելի է դու գիտենաս, էն սարի ետևն ի՞նչ կա,
― հարցրեց վերևից բակում պառկած շանը։
― Ես էլ չգիտեմ,
― պատասխանեց Քուչին։
― Հապա մինչև ե՞րբ պետք է այսպես մնանք․ արի՛ գնանք մի տեսնենք՝ աշխարհումս ինչ կա, ինչ չկա։ Շունն էլ համաձայնեց։ Խոսքը մին արին ու փախան։ Գնացին, գնացին, իրիկունը հասան մի անտառ։ Գիշերը մնացին էնտեղ։ Շունը պառկեց մի թփի տակ, իսկ աքլորը բարձրացավ մոտիկ ծառին, քնեցին։ Լուսադեմին աքլորը կանչեց՝ ծուղրուղո՜ւ։ Մի աղվես լսեց աքլորի ձայնը։
― Վա՜հ, սա որտեղի՞ց դուրս եկավ, ա՜յ լավ նախաճաշիկ,
― մտածեց աղվեսը ու վազեց։
― Բարի՛ լուս, սանահեր աքլոր։ Ի՞նչ ես շինում էս կողմերը։
― Գնում ենք աշխարհ տեսնելու,― պատասխանեց աքլորը։
― Օ՜, ինչ լավ բան եք մտածել,
― խոսեց աղվեսը։
― Քանի ժամանակ է ես էլ կարգին ընկերի եմ ման գալի։ Ինչ լավ էր՝ պատահեցինք։ Դե՜, ցած արի, որ չուշանանք։
― Ես համաձայն եմ,
― ասավ աքլորը.
― տես, թե ընկերս էլ համաձա՞յն է, ցած գամ՝ գնանք։
― Որտե՞ղ է ընկերդ։
― Էն թփի տակին։ «Սրա ընկերն էլ երևի իր նման մի աքլոր կլինի․ էս էլ իմ ճաշը»,
― մտածեց աղվեսը ու վազեց թփի կողմը։ Հանկարծ որ շունը դուրս եկավ, աղվեսը, պո՜ւկ, փախավ, ո՜նց փախավ։ ― Կա՛ց, աղվե՛ս ախպեր, մի վռազի, մենք էլ ենք գալի, էդպես ընկեր չի՛ լինի,
― ծառի գլխից ձայն էր տալիս աքլորը։
Շաբաթվա երգեր՝
«Եկեք ծեծենք սոխ ու սխտոր»
«Արև, արև, եկ՛, եկ՛»
«Զմփիկ,զմփիկ զարինա»
«Ջան, ջան, ջան աշուն է»
«Փայտե ձիուկ»
Ճվիկներ

Երեք լոբի
Հյուր գնացինք
երեք հոգով,
Երեք հոգով,
Երեք հոգով:
Սեղան բացին երեք լոբով,
Երեք լոբով, Երեք լոբով:
Երեք ուտող մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան, Մեծ-մեծ բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք, Հո չկերանք…
Ինչ համով էր և ինչ մսեղ, Եվ ինչ մսեղ, Եվ ինչ մսեղ, Նման լոբի ո՞վ էր տեսել, Ո՞վ էր տեսել Ո՞վ էր տեսել…
Երեք ուտող մեծ-մեծ բերան,
Մեծ-մեծ բերան, Մեծ-մեծ բերան,
Վրա պրծանք՝ հո չկերանք,
Հո չկերանք, Հո չկերանք…
Երբ վերկացանք մենք երեքով,
Մենք երեքով,
Մենք երեքով, Անց էր կացել ճիշտ երեք օր, Ճիշտ երեք օր, Ճիշտ երեք օր…
Երեք օրում երեք հոգի, Երեք հոգի, Երեք հոգի,
Հազիվ կերանք երեք լոբին,
Երեք լոբին, Երեք լոբին: