Կրթահամալիրի ցուցահանդես-փառատոն

Անվանումը ՝«Գեղարվեստը նախակրթարանում- տոնական ցուցահանդես` հրավեր» ուսումնական նախագիծ։

Նախատեսված է՝2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։

Մասնակիցներ՝Հարավային դպրոց-պարտեզի սաներ, դաստիարակներ, ծնողներ, մանկավարժական աշխատողներ։

Իրականացման վայրը`

Հարավային դպրոց-պարտեզի`բակ։

Օր՝ 25.11.2020թ, ժամը՝ 11։00- ից մինչև 12։00։

Նպատակը՝

«Գեղարվեստը նախակրթարանում- տոնական ցուցահանդես» ուսումնական նախագծի նպատակն է՝ ներկայացնել սաների ձեռքով, ինքնուրույն պատրաստված աշխատանքները։ Ցուցահանդեսի ժամանակ կներկայացնենք՝ անուշահամ գինի, համեղ թթու, խաղողի մուրաբա,և քաղցր կարմրաթուշ չամիչ, որը երեխաների ձեռքով զարդարված կլկնի ու պիտակավերված։

Խնդիրներ՝

Հարավային դպրոց-պարտեզի բակում կստեղծենք տոնական ջերմ միջավայր, բարձր տրամադրություն, որը այս օրերին շատ կարևոր է, և պահպանելով հիգիենայի բոլոր կանոնները, կհրավիրենք ծնողների, բարեկամների, ինչո՞ւ չէ, նաև հարևանների, որպեսզի նրանք էլ մասնակից դառնան մեր տոնախմբությանը, գնեն ցուցադրված տեսականիից ինչ-որ տեսակ, և վերջում ստացված ողջ հասույթը կտրամադրենք Համահայկական հիմնադրամին։

Ընթացք՝

Տոնական ցուցահանդես վաճառքի ընթացքի նկարահանում, ֆիլմի տեսքով հրապարակում բլոգում, ենթակայքում և սոցցանցերում։