Սովորաբար Բարեկենդան է կոչվում շաբաթապահքերի և Մեծ պահքի նախընթաց օրը: Բարեկենդանին թույլատրվում են չափավոր վայելքներ, խրախճանքներ, խաղեր եւ ուտեստներ։
Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է ամենաերկար պահքին: Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Բարեկենդանն առաքինությունների արտահայտություն է: Այդ օրը մարդիկ սգից անցնում են ուրախության, չարչարանքից` խաղաղության: Այս ընկալմամբ է, որ յուրաքանչյուր քրիստոնյա հոգու խոնարհումով, ապաշխարությամբ, պահքով և ողորմության հույսով սկսում է Մեծ պահքի ճանապարհը: Այն տևում է 48 օր՝ Բուն Բարեկենդանից մինչև Ս. Հարության՝ Զատիկի տոնը:
Նախատեսված է՝
2֊4 տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝
Հարավային դպրոց ֊պարտեզի սաներ, դաստիարակներ, երաժշտության դաստիարակը
Իրականացման տևողությունը՝
15.02.2021 ժամը՝ 11։00
Ընթացքը՝
Ծրագրում՝
- Ազգային երգեր, պարեր
- ծիսական, առատ սեղան
- Նկարագրություն՝Երգում ենք ծիսական երգերից
- Ազգային խաղերի իրականացում՝ Աքլորակռիվ, Գոմշակռիվ,կարմիր կոճակ
Ծիսական երգեր՝
- Գնացեք, տեսեք
- Կոտ ու կես
- Արև, արև
- Եկանք, եկանք այլիհո
- Պսակ, պսակ
- Խնկի ծառ
Ծեսն ամփոփում ենք ծիսական հյուրասիրությամբ։
գաթա
հալվա
Ամբողջ ծեսը ուղեկցվում է Բարեկենդանի ուղտի ուղեկցությամբ։