Օգոստոս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Օգոստոս ամսվա անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։    Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:

Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ջրային, լողափնա խաղեր՝

  • Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։
  • Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։

Բնագիտական գործունեություն՝

  • Ձմերուկի սերմնացան
  • Ծիածան
  • Ավազե հրաբուխ

Տեխնոլոգիա`

  • Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ
  • Կպատրաստենք ֆետրից մեղուներ
  • Սպիտակ թղթերի աշխարհում
  • Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։

Խոհանոցային գործունեություն

  • Կպատրաստենք մրգային դոնդող
  •  Կպատրաստենք մեղվիկի տեսքով շաքարաքլորներ
  • Կպատրաստենք դեղձի չիր

Այլընտրանքային նկարչություն՝

  • Քիթիկանկարչություն
  • Մատիկա֊ոտիկանկարչություն բակում
  • Ստվերանկարչություն

Ռոդարիական մարզախաղեր`

Ճվիկներ`

Ամսվա երգեր՝ «Սար, սար»«Հոպ թռի», «Փայտե ձիուկ»

Հեքիաթ-ներկայացում՝    Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», «Պաղպաղակե դղյակը»

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք,  , Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

Հանելուկներ

Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

2․ Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

Ջրային ասիկ խաղիկներ, ծափ մեղվախաղեր՝

Կլոր պար

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Ծափիկ-ծափիկ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ծ ի՜վ ու ծի՜վ
Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.
Ասե տաղիկ,
Կանչե խաղիկ,
Առնե ափիկ,
Զարկե ծափիկ:

Մատնախաղեր

Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝  որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Ճկութիկն ասաց՝ սոված եմ:
Աման լիզող ցուցամատն ասաց՝ եկեք ուտենք:
Երկար, լոլոզ միջնամատն ասաց՝ ի՞նչ ուտենք:
Մատնեմատն ասաց՝ մեկը կտա:
Ճկութիկն ասաց՝ բա որ չտա:
Բութմատն ասաց՝ գողանանք, ուտենք:
-Ի՜նչ ասեցիր, ի՜նչ ասեցիր:
Վրա տվին, տուր տվեցին,
Բութմատիկին դնգստեցին,
Կարճ ու փոքր թողեցին:

ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ, ՊԱՏԸ ՏԱՐԱՆ
Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մի կով
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝ կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան ողջ տարվա գոմշաձուն,
Խճաքարերի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը…
Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:

Ջրային, մեղվախաղեր՝

«Զիլինա», «Թզուկներ, հսկաներ» «Կլոր պար», «Մեղուներ, ծաղիկներ»

Հունիս-օգոստոս ամիսների ծեսեր ըստ օրացույցի ՝

  • Անձրևաբեր ծես
  • Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Լողավազանի ծես
  • Մեղրաքամի ծես
  • Պամպերսաչիք  ծես
  • Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ։

Հունիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝

  • մարզական (վազք, ցատկապարան, օղակ, գնդակ),
  • լող,
  • քանդակ,
  • առաջին բուժօգնություն,
  • երաժշտաթատերական սեմինար(Վարդավառի ծեսի մշակում),
  •  բլոգավարություն,
  • «Նռանե» պարային համույթ
  • Օգոստոսի 1-ին և 30-ին դաստիարակների առցանց հավաք:

Օգոստոս ամսվա ծննդյան ծեսերը՝

Գործունեություններն ըստ օրերի՝

02.08.2021— Պատրաստելու ենք հատապտուղներով դոնդող։

 03.08.2021- Բակային խաղեր- խաղալու ենք ռեզին, պարան

04.08.2021-Ջրային,մարզական խաղ- Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։

05.08.2021- Քիթիկանկարչություն

06.08.2021-Կպատրաստենք դեղձի չիր

09.08.2021-Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ

10.08.2021- Ծիածան բնագիտական փորձ

11.08.2021- Կպատրաստենք մեղվի փեթակ

12.08.2021 Կպատրաստենք մեղվի տեսքով շաքարմեղուներ

13.08.2021-Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։

 16.08.2021-Երաժշտական ուսուցում, ճվիկ-ասիկների ռադիոձայնագրություն

17.08.2021 Սպիտակ թղթերի աշխարհում, մարզական ռոդարիական խաղեր

18.08.2021- Ստվերանկարչություն, լողափնյա հրճվանք

19.08.2021 Կհամտեսենք մեղրը, կուսումնասիրենք համը, գույը, կխաղանք մեղուներ ծաղիկներ խաղը

20.08.2021- Մեղվածեսին ընդառաջ կպատրաստենք ֆետրից մեղուներ

23.08.2021-Բակային խաղեր՝ կդառնանք մեղուներ, և բզզալով կխաղանք զիլինա, թզուկներ հսկաներ խաղը։

24.08.2021Բնագիտական փորձ- կցանենք ձմերուկի կտեր և կհետևենք նրանց աճին։

25.08.2021-Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։

26.08.2021-Երաժշտական ուսուցում, առավոտյան նախավարժանք, լող և ինքնուրույն սպասքադրում, նախաճաշ բակում։

27.08.2021-Կպատրաստենք դեղձի կտից շրխկաններ

30.08.2021- Երգուսուցում, Քիթիկանկարչություն

31.08.2021-Մեղվածես Հարավային դպրոց-պարտեզում

Հուլիս ամսվա ամփոփում

Հարավային դպրեց-պարտեզի 2-5 տարեկանների առօրյան հուլիս ամսին անցավ ծիսական՝ «Անձրևաբեր ծես» «Վարդավառի ծես» նախագծերով։

Անձրևաբեր ծեսից մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։

«Վարդավառի ծես» նախագծի շրջանակում ազգային պարեր դասավանդող՝ Լաերտ Գրիգորյանը Հարավային դպրոց-պարտեզի սաներին սովորեցրեց «Թամզարա» պարերգը: Սաները սիրով փորձեցին սովորել պարի շարժումները:

Անձրևաբեր ծես

Վարդավառի ծես

Խաչբուռի հյուսք

Ծիսական երգերի ուսուցում

Վարդավառի ծես (փաթեթ)

Մինելիի ուրախ Վարդավառը

Դավիթի ուրախ Վարդավառը

Դավիթի համեղ խոհանոցը

Կոմիտասով նկարչական պլեներ

Մարզվում ենք և լողում

Հերթական չափում և ստուգում

Գունավոր գլաքարեր

Բացօթյա նախաճաշ

Կորիզ կոտրոցի-ուտոցի

Ձմերուկ ուտոցի-հաղթոցի

Խնձոր ուտոցի

Ռոդարիական մարզական խաղեր

Ձմերուկ հետազոտում- համտես

Ձմերուկը ջրում-գլորոց

Մի օր Մեքսիկայում

Համեղ խոհանոց-գունավոր դոնդող

Հուլիս ամսվա ընթացքում 06.07.2021֊20.07.2021- եղել եմ արձակուրդի մեջ, ինձ փոխարինել է՝ Նաիրուհի յանը, 26.07.2021-ից աշխատում եմ Սոնա Կարապետյանի հետ։

Մի օր Մեքսիկայում

Այսօր այնպես էր ստացվել, որ մեր զարդարանքով կարծես թե հայտված լինեինք հեռավոր Մեքսիկայում։ Օրը դեղին երանգով սկսեցինք։ Սաները իրենց հետ բերել էին եգիպտացորեն, այնքան գեղեցիկ էին ու տրամադրող, դե մենք էլ բաց չթողեցինք այն ու անցանք գործի, զարդարեցինք մեր բակը տարբեր դեկորներով ու սկսվեց ուրախ եգիպտացորենի ֆոտոշարքը, այն ավարտելուց հետո մաքրեցինք պատյաններն ու դրեցինք կրակին, որ եփվի, համտեսեցինք ու մի լավ եգիպտացորենի դեղին օր վայելեցինք։

Գունավոր գլաքարեր

Սաների ամենասիրելի գործունեություններից է՝ այլընտրանքային նկարչությունը, որի ընթացքում զարգանում է՝ ֆիզիկական, մտավոր, տրամաբանության հմտությունները, սովորում են գույներն ու օգտագործում ըստ ցանկության և համադրության։

Գունավոր գլաքարերի աշխարհում

Ռոդարիական խաղեր

Նախավարժանքից հետո, որոշեցինք մարզական խաղեր խաղալ, դե իհարկե մեզ օգնեցին ռոդարիական մտքերն ու մտահաղացումները, եկան օգնության աթոռներն, գորգերը, շրջանակները, միասին խաղը սկսեցինք ու գլուխկոնծիով էլ ավարտեցինք մեր ռոդարիական մարզական օրը։

Ֆիլմը՝ Սոնա Կարապետյանի https://youtu.be/QmMDy11NQgY

Ճաշացանկ 26.07-30.07.2021

Երկուշաբթի 26.07

  • Նախաճաշ` միրգ, ձվածեղ, պանիր,վարունգ, հաց
  • Ճաշ` աղցան, հավով բրնձով փլավ, պանիր, հաց
  • Ետճաշիկ` վարունգ, բանջարեղենով ապուր, հաց

Երեքշաբթի 27.07

  • Նախաճաշ` միրգ, բրնձով շիլա, պանիր,վարունգ, հաց
  • Ճաշ` աղցան, պանիր, կարտոֆիլի պյուրե, հաց,
  • Ետճաշիկ` մածուն, Թխվածքաբլիթ1/10, հաց,

Չորեքշաբթի 28.07

  • Նախաճաշ` միրգ, կոմպոտ, Բիսկվիթ1/10, հաց, պանիր
  • Ճաշ` պանիր,վարունգ, թթվասեր, Մսով բորշչ, հաց,
  • Ետճաշիկ` աղցան, հնդկաձավարով փլ., հաց, մածուն

Հինգշաբթի 29.07

  • Նախաճաշ` միրգ, հերկուլես, պանիր, թխվածքաբլիթ, հաց
  • Ճաշ, պանիր, պղպեղ,վարունգ, մսով վերմիշելով ապուր, հաց,
  • Ետճաշիկ` աղցան, ոսպով բրնձով փլավ, հաց

Ուրբաթ 30.07

  • Նախաճաշ` միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
  • Ճաշ` լոլիկ վարունգ, մսով բանջար.սոուզ, պանիր, հաց,
  • Ետճաշիկ` մածուն, գաթա, հաց

Բացօթյա նախաճաշ

Առավոտյան նախավարժանքից հետո, բակը կարգի բերեցինք ու սեղան գցեցինք։ Հաճելի է, երբ բաց երկնքի տակ, ծիտիկների ծլվլոցի և Կոմիտասյան երգերի ներքո նախաճաշում ու վայելում ենք բնությունը։ Շարունակել կարդալ

Անձրևաբեր ծեսը Հարավում

Հարավային դպրոց-պարտեզի լողափում այսօր ծիսական օր էր, նշեցինք «Անձրևաբեր ծես» նախագիծը, նախապես մեկ օր առաջ երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պատրաստեցինք ծեսի խորհրդանիշ՝ Նուրի տիկնիկին, նշեմ որ այս անգամ տարբերվող ենք պատրաստել, պատրաստել ենք ավելից, ընթացքում էլ խոսել ենք ծեսի խորհրդի մասին, երգել ու խաղացրել։