Պլաստիլինից ծեփում ենք մեղուներ
Ամիսը՝ Օգոստոսի 2021
Օգոստոս հաշվետվություն
Ամառային պարտեզի ամենակիզիչ ամիսը օգոստոս ամիսն է, իր ջերմությամբ, ծեսերով ու ջրային հրճվանքով։ Ամիսը մեկնարկեցինք Ձմերուկածեսով, Մեղվածեսով, ծննդյան ծեսերով։ Ամիսը առանձնահատուկ խորհրդանշական է՝ Խաղողօրհնեք-խաղողածեսով, այն էլ ավելի է գեղեցկացնում օգոստոսը։ Ամսվա ընթացքում իրականացրել ենք տարբեր գործունեություններ, որոնք անմիջական կապ են ունեցել ծեսերի հետ։
Ստորև ներկայացնում եմ ամսվա ընթացքում կատարված աշխատանքները։
Խաղում ենք կինետիկ ավազով
Հարավի Մեղվածեսը
Ինքնուրույնիկները
Հարավի պարտեզիկներ այսօր ինքնուրույն լվանում էին իրենց ինքնագլորները։ Նախապես պատրաստեցին լվացման համար միջոցներ՝ փրփրաջուր, և հարմար վայր ու անցան գործի։
Մեղրահամտես-քաղցրաբլիթի պատրաստում
Մեղվածեսին ընդառաջ սաները պատրաստեցին խնձորով,խաղողով քաղցրաբլիթ, որի կարևորագույն բաղկացուցիչ մասը կազմում էր մեղրը։ Քաղցրաբլիթը պատրաստելուց առաջ սաները համտեսեցին մեղրը, ուսումնասիրեցին և նոր սկսեցին պատրաստել։
Մարզվում և լողում ենք լողավազանում

Առավոտյան նախավարժանքը շատ կարևոր պայման է, նախաճաշից առաջ ջրի մեջ կոփեցինք մեր մարմինը, և սկսեցինք լողալ։
Ծեփում ենք մեղուներ

Մեղվածեսին ընդառաջ, սաները պլաստիլինով ծեփում են մեղուներ, պատմում մեղուների մասին։
Խաղողածես փաթեթ
Հայ Առաքելական եկեղեցին տոնում է Սբ. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը։ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը հանդիսանալով լավագույն ազգային ծեսերի կրողն ու տարածողը, այս ծեսը ևս նշեց մեծ շուքով ու ոգևորությամբ։ Խաղողօրհնեքի խորհուրդն կայանում է՝սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնին, պատարագից հետո, կատարվում է Խաղողօրհնեքի արարողությունը, որի ժամանակ սարկավագի քարոզով գոհանում ենք բարերար Աստծուց, մեզ առատապես պարգևած՝ հանդերի ու այգիների բերքի համար և խնդրում, որպեսզի Նա օրհնի տաճարին ընծայված խաղողի այս պտուղներն Իր սկզբնական օրհնությամբ և շնորհի մեզ որպես գինի ուրախության և կերակուր առողջության՝ հոգու և մարմնի: Միաժամանակ դիմում ենք սուրբ Աստվածածնի բարեխոսությանը, ում միջոցով մեզ տրվեց կյանքի և անմահության Պտուղը՝ Հիսուս Քրիստոս:
Խաղողօրհնեք-Խաղողածեսը Հարավային դպրոց-պարտեզում
Խաղողից պատրաստում ենք մաճառ-գինի
Խաղողօրհնեք -խաղողածես

Հարավային դպրոց պարտեզում աշխատանքային չորեքշաբթին անցավ մեծ տոնախմբությամբ, օրը ծիսական էր՝ Խաղողօրհնեքն էր, խաղողածեսը։ Սաները օրհնված խաղողները գովերգելուց հետո, բաժանեցին ընկերներին, դպրոցի ճամբարականներին, անձնակազմին, երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ պարեցինք ազգային պարեր՝ «Բուլուլ», «Թամզարա»։
Դավիթի տոնը
