Օգոստոս ամսվա աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Օգոստոս ամսվա անհատական աշխատաժամանակ

  • Սաների ընդունելությունը կազմակերպվում է 08.45-09.30։ Դաստիարակներից մեկը 8:45 լինում է խմբասենյակում, ջերմաչափվում է, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում, օդափոխում խմբասենյակը և սկսում դիմավորել սաներին: Մուտքի մոտ տեղադրված են ախտահանիչ հեղուկներ ձեռքերի համար (ալկոգել), իսկ հագուստի համար՝ 65 կամ 70 տոկոսանոց սպիրտ ցողող տարայով։    Դաստիարակներից մեկը դիմավորում է սաներին, ջերմաչափում և տվյալները լրացնում ջերմաչափման էլմատյանում:  Երեխայի բացակայության կամ ուշացման, ինչպես նաև դրանց պատճառների մասին ծնողը դաստիարակներին տեղյակ է պահում մինչև 09։30: Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ախտահանել և ուղեկցում խմբասենյակ: Ծնողի մուտքն արգելվում է:
  •  Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը:  Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում: Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
  • 9:30-10:00—Ռոդարիական ուրախ մարմնամարզությանը միանում են կոմիտասյան երգն ու պարը: Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:

Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք «լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:

  • 10:00-10:30Նախաճաշ
  • 10:30-10:40-Զբոսանք: Ամեն օր նախաճաշից հետո  պտույտ-ծանոթացում մաքուր օդում, բակում, թաղում, մոտակա տարածքներում:
  • 11:00-12:00—  բակային խաղեր, օրվա գործունեություն, ամառային լողափ
  • 12:30-13:00Ճաշ
  • 15:30-16:00- Հետճաշիկ:
  •  Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
  • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
  • 16:00-17:00— Ազատ գործունեություն, տրամաբանական խաղեր, զրույց օրվա մասին տուն ճանապարհում:

Ջրային, լողափնա խաղեր՝

  • Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։
  • Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։

Բնագիտական գործունեություն՝

  • Ձմերուկի սերմնացան
  • Ծիածան
  • Ավազե հրաբուխ

Տեխնոլոգիա`

  • Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ
  • Կպատրաստենք ֆետրից մեղուներ
  • Սպիտակ թղթերի աշխարհում
  • Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։

Խոհանոցային գործունեություն

  • Կպատրաստենք մրգային դոնդող
  •  Կպատրաստենք մեղվիկի տեսքով շաքարաքլորներ
  • Կպատրաստենք դեղձի չիր

Այլընտրանքային նկարչություն՝

  • Քիթիկանկարչություն
  • Մատիկա֊ոտիկանկարչություն բակում
  • Ստվերանկարչություն

Ռոդարիական մարզախաղեր`

Ճվիկներ`

Ամսվա երգեր՝ «Սար, սար»«Հոպ թռի», «Փայտե ձիուկ»

Հեքիաթ-ներկայացում՝    Ջաննի Ռոդարի «Շոկոլադե ճանապարհը», «Պաղպաղակե դղյակը»

Բանաստեղծություններ՝ Աղայանական շարք,  , Հովհ.Թումանայանի մանկական բանաստեղծություններ

Հանելուկներ

Բարձր սարեր կթռչես,
Սուսան սմբուլ կծծես
Ու ոտքերով թավամազ
Փոշի առած՝ տուն կգաս:

Ամբողջ օրը քուն չունի,
Լայն դաշտերում տուն չունի,
Ծաղկից ծաղիկ է թռչում,
Փեթակ ունի, բուն չունի:

2․ Ի՞նչ միջատ է ժրաջան,

Ճարտարապետ՝ աննման,

Ծաղիկից ծաղիկ թևածում՝

Աշխատում է օրնիբուն,

Ծաղկափոշին հավաքում,

Մարդուն ի՞նչ է պարգևում:

Ջրային ասիկ խաղիկներ, ծափ մեղվախաղեր՝

Կլոր պար

Կլոր պար, մեջը` ծառ,

Նստիմ հովը` կթեմ կովը,

Զմփիկ զարկեմ, ընկնիմ ծովը:

Ծափիկ-ծափիկ

Ծափիկ-ծափիկ, ծափ նաներով
Փլավ կեփենք պուտուկներով,
Գդալ չկա, շերեփ չկա,
Մենք էլ կուտենք մատիկներով:

Ծափիկ, ծափիկ, ծափլատիկ,
Չալ խնձորիկ, փշատիկ,
Ծալիկ, մալիկ, ծուռ աքլորիկ,
Ծկլակտուց, ծկլամերիկ,
Կուտ ուտի, կուտման ուտի,
Ծակ շերեփով ծիկրակ անի:

Ծ ի՜վ ու ծի՜վ
Ծի՜վ ու ծի՜վ, ծիվծիվակի՜ն,
Ձագ թռնի հետ ծիծեռնակին,
Ճյուղ բերի հետ աղունակին,
Վարդին նստի հետ սոխակին.
Ասե տաղիկ,
Կանչե խաղիկ,
Առնե ափիկ,
Զարկե ծափիկ:

Մատնախաղեր

Բութ մատն ասաց՝ գայլը եկավ:
Ցուցամատն ասց՝  որտեղից եկավ:
Միջնամատն ասաց՝ սարից եկավ:
Մատնեմատն ասաց՝ եկեք փախչենք:
Ճկույթն ասաց՝ պստլիկ եմ, ճստլիկ եմ,
Ոտիկ չունեմ, թևիկ չունեմ, ինչպե՞ս փախչեմ:

Ճկութիկն ասաց՝ սոված եմ:
Աման լիզող ցուցամատն ասաց՝ եկեք ուտենք:
Երկար, լոլոզ միջնամատն ասաց՝ ի՞նչ ուտենք:
Մատնեմատն ասաց՝ մեկը կտա:
Ճկութիկն ասաց՝ բա որ չտա:
Բութմատն ասաց՝ գողանանք, ուտենք:
-Ի՜նչ ասեցիր, ի՜նչ ասեցիր:
Վրա տվին, տուր տվեցին,
Բութմատիկին դնգստեցին,
Կարճ ու փոքր թողեցին:

ՁԻՆ ԾԱԿԵՑԻՆ, ՊԱՏԸ ՏԱՐԱՆ
Ձին ծակեցին, պատը տարան,
Տարան մի զույգ ամպե պարան,
Մի լծկան բադ,
Ածան մի կով
Մկկացող իր ձագուկով:

Տարան թուխս դրած մի մաքի:
Մուկը տարան՝ կատուն հագին:
Տարան մի պարկ սարի զեփյուռ,
Կարկուտի չիր,
Օձի փետուր:

Տարան ողջ տարվա գոմշաձուն,
Խճաքարերի սերմացուն,
Չմոռացան նույնիսկ շանը,
Տարան պոչի սև նշանը…
Նշանն էլ է՞ր պետք գողերին
Գոնե նշանը թողնեին:

Ջրային, մեղվախաղեր՝

«Զիլինա», «Թզուկներ, հսկաներ» «Կլոր պար», «Մեղուներ, ծաղիկներ»

Հունիս-օգոստոս ամիսների ծեսեր ըստ օրացույցի ՝

  • Անձրևաբեր ծես
  • Վարդավառի ծես
  • Ծիրանածես
  • Ձմերուկածես
  • Լողավազանի ծես
  • Մեղրաքամի ծես
  • Պամպերսաչիք  ծես
  • Բացօթյա քուն, քնի ծես, Աստղափայլ օրորներ։

Հունիս-օգոստոս ամիսների սեմինարներ՝

  • մարզական (վազք, ցատկապարան, օղակ, գնդակ),
  • լող,
  • քանդակ,
  • առաջին բուժօգնություն,
  • երաժշտաթատերական սեմինար(Վարդավառի ծեսի մշակում),
  •  բլոգավարություն,
  • «Նռանե» պարային համույթ
  • Օգոստոսի 1-ին և 30-ին դաստիարակների առցանց հավաք:

Օգոստոս ամսվա ծննդյան ծեսերը՝

Գործունեություններն ըստ օրերի՝

02.08.2021— Պատրաստելու ենք հատապտուղներով դոնդող։

 03.08.2021- Բակային խաղեր- խաղալու ենք ռեզին, պարան

04.08.2021-Ջրային,մարզական խաղ- Ջրով լի տարրայի մեջ կլցնենք փոքր խնձորներ, և առանց ձեռքի օգնության, բերանով կփորձենք հանել այն։

05.08.2021- Քիթիկանկարչություն

06.08.2021-Կպատրաստենք դեղձի չիր

09.08.2021-Ձմերուկի կեղևով ստանալու ենք տարբեր կերպարներ

10.08.2021- Ծիածան բնագիտական փորձ

11.08.2021- Կպատրաստենք մեղվի փեթակ

12.08.2021 Կպատրաստենք մեղվի տեսքով շաքարմեղուներ

13.08.2021-Զարգացնում ենք զգայարանները- տարբեր տարրաների մեջ կլինեն տարբեր բաղադրիչներ, սաները կքայլեն տարրաների միջով, և զգայարանների միջոցով կգուշակեն, թե որ տարրայի մեջ ի՞նչ է լցված։

 16.08.2021-Երաժշտական ուսուցում, ճվիկ-ասիկների ռադիոձայնագրություն

17.08.2021 Սպիտակ թղթերի աշխարհում, մարզական ռոդարիական խաղեր

18.08.2021- Ստվերանկարչություն, լողափնյա հրճվանք

19.08.2021 Կհամտեսենք մեղրը, կուսումնասիրենք համը, գույը, կխաղանք մեղուներ ծաղիկներ խաղը

20.08.2021- Մեղվածեսին ընդառաջ կպատրաստենք ֆետրից մեղուներ

23.08.2021-Բակային խաղեր՝ կդառնանք մեղուներ, և բզզալով կխաղանք զիլինա, թզուկներ հսկաներ խաղը։

24.08.2021Բնագիտական փորձ- կցանենք ձմերուկի կտեր և կհետևենք նրանց աճին։

25.08.2021-Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։Պատրատելու ենք դեղձի կուտից շրխկաններ։

26.08.2021-Երաժշտական ուսուցում, առավոտյան նախավարժանք, լող և ինքնուրույն սպասքադրում, նախաճաշ բակում։

27.08.2021-Կպատրաստենք դեղձի կտից շրխկաններ

30.08.2021- Երգուսուցում, Քիթիկանկարչություն

31.08.2021-Մեղվածես Հարավային դպրոց-պարտեզում