Ամիսը՝ Նոյեմբերի 2019
Աշխատանքային գործունեության նախագիծ02.12_ 06.12
- 8:45-9:30 —Առավոտյան ծես.Ընդունելություն
- Հենց տնից-նախակրթարան ճանապարհից էլ սկսում է նրանց ուսումնական գործունեությունը: Սաներն ինքնուրույն են զգեստափոխվում:Դասավորում են աթոռները, մաքրում փոշիները, խնամում են բույսերը, ջրում և փխրեցնում են հողը: Բակում հավաքում են թափթփված աղբը, հետևում են բույսերի աճին:
- 9:30-10:00—Ռոդարիական ուրախմարմնամարզությանը միանում ենկոմիտասյան երգն ու պարը:Դաստիարակը սանի հետ պետք է մագլցի, վազի, թռչի բարձրությունից, չոչ անի, գլուխկոնծի տա և այլն՝ խենթություներով լինելով անմիջական մասնակիցը կրթության, լինելով սաներից մեկը, ոգևորելով, երևակայելով…:
- Սաները հաճախ իրենք են շարժումները որոշում: Երբեմն մարմնամարզության ընթացքում կենդանիներ են դառնում, շարժումային տարբեր փոքրիկ ներկայացումներ են ստացվում, երբեմն ամբողջ վարժանքը պարի է վերածվում: Խաղաստեղծ միջավայր կարող է լինել նաև մեր մարմինը: Երբ նրան ավելացնենք«լույս + ստվեր= ստվերախաղբաղադրատոմսը», կստացվի իմացումի հերթական, իսկական հրճվանք: Ինչքան ուզում ես թափահարի՛ր ոտքերդ, ձեռքերդ, մարմինդ, մազերդ, ստվերային ներկայացումներ խաղա՛, կապիկություն արա՛, սավառնի՛ր, իրական ազատությունը զգա՛…:
- 10:00-10:30—Նախաճաշ
- 11:00-12:00— ձմեռային- պարտեզ
- 12:30-13:00—Ճաշ
- 15:30-16:00- Հետճաշիկ:
- Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
- 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
- 15:00-16:00— Ազատ գործունեություն, զրույց, տուն ճանապարհել:
Երգեր
- Զար զանգը
- Ավետիս
- Գովեմ գովեմ ում գովեմ,
- Տիտոխիկ
- Խնոցի
- Ատամ, ատամ, դուրս արի
Խաղ-թռնոցիներ.
Միասնական պարեր՝
- « Բուլուլ»,
- «Թաշկինակներով պար»
- «Շամ քելե»,
13 ։30_14։30 Ատամհատիկի երաժշտաթատերական- պարապմունքներ Քոլեջում
Երկուշաբթի 02.12
Պատրաստում ենք ատամհատիկ-ձմեռ պապիկ
Երեքշաբթի 03.12
Սովորում ենք ատամհատիկի, ամանորյա երգեր, պարում ենք երգերի ներքո
Չորեքշաբթի 04.12
Պատրասում ենք ատամհատիկի ծեսի համար թխվածքաբլիթ ատամիկներ
Հինգշաբթի 05. 12
- Պատրաստում ենք ինքնաշեն խաղալիք
- Սովորում ենք թե ինչպես կարելի պահպանել ատամները վնասակար մթերքներից
ՈՒրբաթ 06.12
Բլբլան ատամիկներ, երգ, պար ատամհատիկի ծեսին նվիրված
Ատամհատիկ-բլբլաններ
Նոյեմբեր ամսվա հաշվետվություն
Սիրում եմ աշունը:
Չքնաղ է ամեն բան, երբ արդեն իսկ բնությունն է թելադրում, մտքեր է տալիս, ապրումներ, որոնցով կարող ես աշխատե,լ թե՛ խմբասենյակում, թե՛ բակում:
Մխիթար Սեբաստացի կրթահամալին այս տարի նշում էր իր երեսուն տարին: Ես շատ ուրախ եմ, որ Սեբաստացի եմ և մի մասնիկն եմ կազմում նրա:
Սեբաստացու տոնին ընդառաջ մեր սիրելի ծնողներին հրավիրեցինքհարիսայի ծեսի,հարիսա համտեսելու: Առավոտյան, միասին, եկեղեցում ստացանք հաղորդություն, տեր հայրը օրհնեց մեր հարիսան և ճանապարհ ընկանք դպրոց-պարտեզ, որտեղ և ճաշակեցինք: Պատրաստեցինք խաղողի մուրաբա և երբ տեղի ունեցավ՝ Գեղարվեստը կրթահամալիրում նախագիծը, վաճառքի դրեցինք և մեզ հաջողվեց վաճառել այն:
Մեր մայրիկների հետ միասին իրականացրեցինք թթուդրիկի ծեսը, երեխաները այնքան էին ոքևորվել, որ մայրկներից էլ լավ էին կտրատում մթերքները:
«Աստղափայլ ծեսի » օրեր: Երեխաների օրը տոնի էր վերածվում, քանի որ ամեն բան անում էինք բարձր տրամադրությամբ: Պատրաստեցինք ծննդյան բացիկներ, պատրաստեցինքծննդյան տարոսիկներ, մեր սիրելի մայրիկներ հետ, ունեցանք փորձի փոխանակում, որի համար շատ շնորհակալ ենք, ամեն անգամ հիանում ու հպարտանում եմ, որ նման ծնողներ ունենք:
Պատրաստեցինք այլընտրանքային ծննդյան շրջանակ
ՈՒնեցանքտեխնոլոգիական աշխատանքներ, երգեցինք, պարեցինք, այլընտրանքային նկարչությամբգունավորեցինք մեր խմբասենյակի ապակիները:
Սովորեցինք՝ ասիկներ, խաղ-թռնոցիներ, խաղացինք:
Բանաստեղծությունների ֆլոշմոբունեցանք, սաները պետք է հեղիակի անունից արագ գուշակեին և շուտ ասեին՝, թե՛ որ բանաստեղծությունը ով է գրել: Պատմեցին վերլուծեցին Հ. Թումանյանի« Ծիտը »
հեքիաթը:
Խմբասենյակում բնագիտական փորձ ունեցանք, սաները շատ հավանեցին, հատկապես երբ առաջին փորձը չստացբեց:Աշխատեցինք պլաստիլինով, որը զարգացնում է՝ մոտորիկան:
Ինչպես նշեցի, մեր Սեբաստացի ծնողները միշտ մեր կողքին են ամեն ինչում: Մերիի հայրիկ՝ Արամըմեր պարտեզի համար բալի ծառ էր բերել իր դստեր հետ միասին տնկեցին, ջրեցին, կսպասենք արդյունքներին:
Ատամհատիկի ծեսին ընդառաջ, որը նշելու ենք մեծ տոնախմբությամբ, պատրաստվում ենք: Սաների հետ միասին պատրաստեցինք ատամհատիկի ծեսի շղթա, որըտոնական տրամադրությունէ հաղորդում խմբասենյակին:
Սաներիընտանեկան նախագծերիցերևում է , որ մեր միասնական աշխատանքները սրրով են կատարվում:
Գայանե Նակաշյան ընտանեկան նախագիծ
Սաների հետ պատրաստեցինքայլընտրանքային տորթ,ասեմ՝ շատ հետաքրքիր, հարմար էր ուտելու համար և ավելի համեղ ստացվեց:
Դատիարակի օրագիր էջում գրառել եմ՝
Չեմ՛ կարող անտարբեր մնալ մեր՝Մխիթար Սեբաստացի կրթահամալիրիմտահոգություններին, նաև մեր ծնողներին է մտահոգում այս հարցերը, որը դեռ չի լուծվել:
Ատամհատիկ-բլբլաններ
Ատամհատիկի գաթա 《ընտանեկան նախագիծ》
Դաստիարակի օրագիր
Դաստիարակի օրագիր
Չի՛ կարող լինել ամեն բան հարթ, խաղաղ ու ներդաշնակ, երբ շուրջդ կան ցանկապատեր՝ արգելքներ, դեպի տուն, դեպի դպրոց, դեպի նոր ապագա տանող ճանապարհներին։
Ես, որպես քաղաքացի, որպես բնակիչ, որպես սովորող ու սովորեցնող, դեմ եմ ամեն տեսակ փակուղուն, ցանկապատին։
Եկեք ապրենք հանգիստ ու ջերմ, լուսավոր պայմաններում, եկեք խաղաղվենք, նայենք մեկս մյուսի աչքերին առանց ցանկապատի, առանց պատնեշի, ապրենք հաշտ ու համերաշխ, ինչպես ապրում ենք մենք՝ սեբաստացիներս։