Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի սաները դարձել էին հացթուխներ։ Ամեն մեկն իր հերթին հունցում էր իր խմորն, ալյուր ցանում ու գրտնակում։ Քանի որ մենք խմբասենյակը վերածել էինք թոնրատան և թոնի փոխարեն օգտվեցկնք էլեկտրական վառարանից, թխեցին ու մի լավ ուրախացան։
Ամիսը՝ Հոկտեմբերի 2019
Սեբաստացու օրերին ընդառաջ
Գրում է Սեբաստացի ծնող,երկու երեխաների մայր’ Աննա Հարությունյանը: Երեխային պարտեզ ընտրելը,ամենաբարդ ընտրություններից մեկն է:Երբ գիտակցում ես,որ երեխային ուղարկում ես այնպիսի մի հաստատություն, որտեղ պետք է խնամեն, կրթեն ւ այլն:Երկար փնտրելուց հետո ես գտա Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը,որտեղ առաջին անգամոտք դնելուց հետո հասկացա,որ սա է այն հաստատությունը,որտեղ պետք է հաճախի իմ փոքրիկը: Աղջիկս ‘ Արտենյան Նելլին,հաճախել է 2014թ-ից: Իսկ փոքրիկ աղջիկս’Արտենյան Մոնիկան, երկու տարի է ինչ հաճախում է:Ես հպարտ եմ,որ իմ երեխաները այս դպրոցի սաներն են,քանի որ այստեղ իմ երեխաները անհատ են,պարտադրված ոչինչ չեն անում,արտահայտում են իրենց ունեցած գիտելիքները առանց անգիր անելու:Եվ ամենակարեվորը այս կրթահամալիրից իմ երեխաները ստացել եվ սովորել են հոգատարություն:
Հոկտեմբեր ամսվա հաշվետվություն
Հոկտեմբեր ամիսն էլ սկսեցինք երգ ու պարով, ինչպես նախորդները, սակայն այս ամիս յուրահատուկ էր, նշում էինք Մեծն վարդապետ Կոմիտասի 150 ամյակը:
Նաև շեցինք մեր հրաշք Սոֆիի ծնունդը:
Ամեն օր լսում ու երգում էիք Կոմիտասյան երգեր: Առավոտյան նախավարժանք, այլընտրանքային նկարչության ժամանակ, ճաշելու ընդացքում, :
Մի օր, երեխաները խաղում էին երկրաչափական մարմիններով և սկսեց Գայանեն տեղից երգել՝ ծնունդդ շնորհավոր,մոտեցա, հարցրեցի ում ծնունդն եք նշում,- ասացին Կոմիտասի ու սկսեցին ավելի բարձր երգել:
Իսկ հետո, մեր երաժշտության ուսուցչուհու հետ դուրս եկանք բակ ու սաների հետ միասին « Կոմիտաս 150 » նշեցինք:
Սեբաստացիները շատ են սիրում ինքնուրույն լինել, զգում են իրենց վստահ, ու այդ ամենը դրսևորվում է իրենց կատարած աշխատանքների մեջ, թե՛ նկարչության, թե՛ տեխնոլոգիայի, անգամ խոսում են վստահ:
Սաների հետ ունեցանք ճամփորդություն դեպի Հ.Թումանյանի տիկնիկային թատրոն, դիտեցինք «Ոսկե ճուտիկը» հեքիաթի բեմադրությունը,երեխաները շատ հավանեցին, բարձր ծափահարում էին ու չէին ուզում գնալ թատրոնից:
Երբ եկանք պարտեզ, որոշեցինք սաների հետ ռադիո բլբլան անել, սաները դարձան դերասաններ սիրով ու հպարտ պատմեցին Հ. Թումանյանի մեր սովորած « Ծիտը» հեքիաթը, Իսկ հետո պատմեցին
«Կոմիտասյան օրեր» նախագծով նախակրթարան հյուր էին եկել ընկեր Գոհարը և առաջին դասարանի սովորողները։ Նրանք երգեցին «Լորիկը» երգը, հետո սաների հետ շրջան կազմեցին և միասին երգեցինք «Ձիուկը» երգը։ Ուրախ համերգից հետո ծափերով ճանապարհեցինք առաջիններին:
Խաղում ենք կինետիկ ավազով, որը շատ դրական ներգործություն ունի երեխայի մոտորիկայի և նյարդային համակարգի վրա:
Ինքնուրույն լինելն ինքնին հաճույք է, թե՛ մեծերի, թե փորերի համար: Սեբաստացիները դեռ վաղ տարիքից են դառնում ինքնուրույն:
Խաղողի գինու պատրաստման ծեսի գործնթացը հարավում հրաշալի անցավ, փոթր ու մեծ ճմռում էինք ու ստանում մաճառի ու գինու նախնական արդյունք, որը հետո կվերամշակենք ու կդառա՝ մաճառ և գինի, նախապես անուշ լինի:
Դաստիարակների լաբորատորիա. ՈՒսումնական ծիսական սեմինար
Վերապատրաստումների շրջանակներում ունեինք վերապատրաստվող դաստիարականեր, հանդիպեցինք, փորձի փոխանակումներ ունեցանք, մարզական, պարի և պլաստիկ,թաթերական սեմինարներ:
Խաղի միջոցով սովորում ենք՝ հաշվել, ճանաչում ենք գույներ, արագ տրամաբանում ու տարբերում ենք:
Ահա այսպիսի խենթ ու խելառ հոկտեմբեր
Սիրով՝ Սոնա, Լիլիթ և 2-4 տարեկաններ
Մարզատոն Հարավում
Սեբաստացու օրերին ընդառաջ
Գրում է Սեբաստացի երեք երեխաների մայրիկ Սառա Խոջոյանը
Ես տղայիս` հարավային դպրոցի 4րդ դասարանի աշակերտ Ավետ Մանվելյանի համար դպրոց ընտրելիս եմ գտել Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը ու արդեն մյուս բալիկներս` 3րդ դասարանի աշակերտուհի Շուշան Մանվելյանն ու նախակրթարանի սան Աննա Մանվելյանը եւս դարձան դպրոցի մասնիկ։ Եվ երեխաների նկատմամբ վերաբերմունքի, եւ երեխաներին գիտելիքը փոխանցելու, եւ երեխայի անհատականության զարգացման ու չխաթարման առումով ես Սեբաստացին լավագույն ընտրությունն եմ համարում։
Անմիջական գործի միջոցով սովորելու, բնության հետ շփվելու միջոցով իրողությունները ճանաչելու դասապրոցեսը շատ արդյունավետ եմ համարում, իսկ երեխաներին դա շատ հետաքրքիր է, նրանք ոգեւորվեւմ են, ու իրենցից անկախ սիրով են անցնում դասապրոցեսը։
Ես ու ամուսինս, մեր տատիկ-պապիկները ու իմ երեք երեխաները շատ ենք սիրում մեր դպրոցը։
Մենք սեբաստացի ենք։
Սեբաստացու օրերին ընդառաջ
Ես Մերի Մակարյանն եմ, իմ երեխաները հաճախում են՝ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզ։ Ընտրությունը ծնողի համար, թերևս, ամենադժվարներից է: Մենք, մինջ Հայաստան տեղափոխվելը (տղաներս ծնվել են ԱՄՆ-ում) երկար ծանր ու թեթև էինք անում՝ որտեղ տղաներս հաճախեն պարտեզ, դպրոց: Քանի որ 6 տարեկան տղաս արդեն մեկ տարի գնացել էր ամերիկյան «փաբլիկ» դպրոց, ինձ համար առաջնային էր, որ Հայաստանում նույնքան հագիստ և առանց ավելորդ կոմպլեքսների հասարակության մեջ հայտնվեն և սովորեն, որպեսզի խնդիրներ չառաջանան : Բազմաթիվ «հետազոտություններից» հետո ընտրե ինք Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը, որտեղ մեզ ընդունեցին առանձնահատուկ ջրմությամբ և սիրով, (չնայած կարծիքները տարբեր էին և շատ հակասական) իսկ եթե դպրոցը Սեբաստացի կրթահամալիրն էր, պարտեզն առանց երկմտանքի, նույնն էր լինելու: Արեգն ու Գոռը չափազանց ուրախ են, որ օրվա զգալի մասն անցկացնում են հենց այստեղ՝Սեբաստացի կրթահամալիրի Հարավային դպրոց-պարտեզում։
Մենք հպարտ ենք, որ Սեբաստացի ենք։
Սեբաստացու օրերին ընդառաջ
Արդեն 1 տարի է մենք սեբաստացի ենք
Ես Զարինեն եմ՝ երեք տարեկան Նավոյան Ռոբի մայրը: Արդեն մեկ տարի է Ռոբս ՄՍԿՀ Հարավային դպրոց-պարտեզի սան է: Քանի որ մշտապես համոզված եմ եղել, որ երեխայի կրթության հիմքը դրվում է հենց պարտեզում, բավական երկար ենք մտածել ու որոնել այն նախակրթարանը, որը կհամապատասխաներ մեր պատկերացումներին: Նպատակս էր, որ նախակրթարանը տար հայեցի կրթություն և դաստիարակություն, դրա հետ մեկտեղ ի դեմս երեխայի կերտեր ուժեղ և ինքնուրույն անհատ, ով սիրում է սովորել, հարգում է մարդկանց և բնությունը, ստեղծում է և ոչ ոչնչացնում, կառուցում է և ոչ կոտրում, ով կարողանում է առաջ ընթանալ: ՄՍԿՀ-ն գտանք անցյալ տարվա ամռան վերջին ու սեպտեմբերից Ռոբս սկսեց հաճախել: Սպասելիքներս ավելին քան արդարանում են օր-օրի: Չկա ավելի հաճելի զգացողություն, երբ օրվա ավարտին վերադառնում եմ տուն ու Ռոբիս հանդիպելիս մի նոր հայերեն երգ եմ լսում նրա մանկական ոչ հստակ արտաբերմամբ, կամ երբ վնասվում ենք մեկն ու մեկս Ռոբս շտապում է օգնել, համբուրում է, հարցնում. “Անցավ?”: Երբ տարվա ընթացքում Ռոբս մասնակից է դառնում հայկական տոնա-ծիսական արարողություններին, սովորում դրանց վերաբերյալ երգերը, ճանաչում մեր մշակույթն ու կենցաղավարությունը, որ դարերի խորքից պահպանել ենք ու սերնդեսերունդ փոխանցել: Ռոբը տարբերվում է իր պահվածքով մեր շրջապատի և բարեկամների բոլոր երեխաներից. Ավելի ինքնուրույն է, ունի ինքնասպասարկման հմտություններ, անկաշկանդ շփվում է:
Կարծեք թե այսքանով կսահմանափակվեի, բայց չեմ կարող չխոսել ՄՍԿՀ անձնակազմի մասին: Տարվա կեսին մեր ընտանիքում ունեցանք նյութական դժվարություններ և մի պահի անհնար դարձավ վարձավճարը վճարել ու Ռոբիս հաճախելը պարտեզ: Ռոբի դաստիարակ Սոնա Նակաշյանի դրսևորած մարդկային մեծ արժեքների, համագործակցության և մեզ հետ միասին հարազատի նման ելք գտնելու պայքարի շնորհիվ դիմեցինք Հարավային դպրոց-պարտեզի տնօրինությանը և ստացանք հնարավորություն մի քանի ամսվա վարձավճարը վճարել մեզ հարմարեցված գրաֆիկով: Դրանից բացի այդ դժվարին ամիսների ընթացքում Ռոբի նկատմամբ ցուցաբերած հոգատարությունը, բացառիկ ուշադրությունն ու մեզ հետ ամենօրյա համագործակցությունը ընկեր Սոնայի ու ընկեր Լիլիթի կողմից, մեզ համար հոգեբանական յուրահատուկ աջակցություն էր: Երախտագիտությունս անսահման է ընկեր Սոնայի նկատմամբ, ով իր բժշկական գիտելիքներով ու հմտություններով անընդհատ ինձ աջակցել է ինչպես Ռոբի վատառողջ օրերին, այնպես էլ իմ:
Այս ամենին զուգահեռ արվում է մանկավարժա-դաստիարակչական հիանալի աշխատանք, որից բազմաթիվ բաներ եմ սովորում ինքս. Օրինակ՝ ինչպես վարվել Ռոբի հետ, որպեսզի առանց երեխային սթրեսի կամ բռնության ենթարկելու նա անի այն ինչ իրենից սպասում ենք տվյալ պահին:
Մեր ընտանիքի համար հստակ է, որ չնայած հարևանների ու բարեկամների մշտական հորդորներին, որ Ռոբին Թաիրովի մանկապարտեզ ուղարկելն ավելի ճիշտ է, որովհետև մոտիկ է, պետական է և այլն, մենք ոչ մի դեպքում չենք դադարի ՄՍԿՀ հաճախել ու կմնանք սեբաստացի:
Սեբաստացու օրերին ընդառաջ
Գրում է Սեբաստացի կրթահամալիրի սան Արփի Էվոյանի մայր՝ Արմինե Եղյանը Կրթահամալիրի մասին իմացել եմ շատ պատահական ու երբ առաջին անգամ գնացի Հարավային դպրոց֊պարտեզ հասկացա, որ Արփին հաճախելու է հենց այս պարտեզը։ Որոշում կայացնելու հարցում մեծ էր թե դաստիարակ ընկեր Գայանեի դերը, թե պայմանների առկայությունը, թե կրթահամալիրի ընդհանուր մթնոլորտը։ Արփին ընդամենը մեկ տարի է ինչ սեբաստաի է, սակայն իմ կարծիքով, տարբերվում է մյուս երեխաներից, քանի որ այլընտրանքային կրթության շնորհիվ իմ երեխան ունի հնարավորություն ծանոթանալու ազգային ծեսերին, երգ ու պարին, որոնք մեծ դեր են խաղում նրա կյանքում, քանի որ յուրաքանչյուր հայ երեխա պետք է ճանաչի իր ակունքները։ Դե իսկ շփումը բնության ու կենդանիների հետ նրանց կյանքը դարձնում է ավելի ներդաշնակ։ Երբ Արփին հիվանդության պատճառով չի հաճախում պարտեզ կարոտում է իր դաստիարակներ ընկ.Լիլիթին և ընկ. Սոնային, իր ընկերների և իր պարտեզը։ ՈՒ ես գիտակցում եմ, որ իմ երեխան երջանիկ է որ հաճախում է կրթահամալիր։
Սեբաստացու օրերին ընդառաջ
Ես Անի Սարգսյանն եմ:Դպրոցական տարիներին ինձ հաճախ ասում էին,որ մեր դպրոցը համարվում է Երևանի՝ ժամանակի լավագույն միջնակարգ դպրոցներից մեկը:Դե լավագույնը,որովհետև այդ նույն ժամանակների չափանիշներով՝ հենց այդպես պիտի լիներ լավագույն դպրոցում ՝ խստագույն հայացքով,կոպիտ և հնարավորինս ահաբեկող բառապաշարով տնօրեն,որին տեսնելիս ժպիտով բարևելը կնշանակեր անհարգալից վերաբերմունք քեզնից հիսուն տարով մեծ մարդու նկատմամբ,ուսուցիչներ՝ անվերապահորեն հետևող դաստիարակչական նման մեթոդին (ի դեպ,որքան հայտնի լիներ ուսուցիրչը իր քարացնող հայացքով,այնքան բարձր վարկանիշ էր ապահովում.շատ ծնողներ ձգտում էին,որ իրենց երեխաներին հենց նման ուսուցիչ դասավանդի՝ դե դասի ժամին քարացած կնստեին ու ավելի լավ կսովորեին), և աշխատակիցներ,ովքեր ջանք ու եռանդ չէին խնայում հատակի հայելային մաքրությունն ապահովելու համար և պատրաստ էին առաջին դասարանի մոլորված,քնաթաթախ աշակերտին,որ պատահմամբ կարկանդակից գետնին ընկած փշուրը տրորել էր,ամեն գնով պատժել,միայն թե հատակի փայլը չխամրի: Տարօրինակ էր այս ամենը,բայց ասում էին՝ գովելի է:Որոշել էի,որ իմ ապագա երեխաները ոչ մի դեպքում չեն անցնի այս ամենի միջով:
Անցան տարիներ…
Հիմա ունեմ երկու զավակ,երկուսն էլ նվիրյալ սեբաստացի:Ինչո՞ւ նվիրյալ:Եթե միայն տեսնեք՝ ինչ հրճվանքով ու պատրաստակամությամբ են գալիս առավոտյան կրթահամալիր…Իսկ թե ինչու հենց Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը դարձավ մեր լավագույն ընտրությունը… Այստեղ՝
Համատեղ ուժերով միշտ հասնում ենք ցանկալի արդյունքի
Երկու երեխաներս էլ ունեին տարիքին բնորոշ կամակորություններ,և եթե մի երեխա մանկապարտեզ հաճախելու առաջին իսկ օրից հարմարվել է,մեզ մոտ դա մի ամբողջ արարողակարգ էր,որը տևեց ամիսներ:Դաստիարակ-երեխա-ծնող մտերմությունը, համբերատարությունը,հանդուրժողականությունը,փոխադարձ հարգանքը բերեց նրան,որ փոքր քայլերով առաջ գնալով,այսօր արդեն մարաթոնյան վազքով աղջիկս գնում է պարտեզ,տղաս՝ արդեն երրորդ դասարան:Երբ տեսնեւմ եմ,թե փոքրիկս ինչ ջերմությամբ է ամեն առավոտ գրկախառնվում իր դաստիարակների հետ,սիրտս հանգիստ է,գիտեմ,որ ապահով ու սիրող ձեռքերում է:
Ընկերությունը տարիք չի ճանաչում
Իսկ ո՞վ ասաց,որ ընկերներ լինում են միայն իրար տարիքով մոտ մարդիկ:Իսկ դուք երբևէ տեսե՞լ եք սեբաստացի սանին և նրա ուսուցչին կողք կողքի նստած՝ զրուցելիս:Այ, որ տեսնեք,կհասկանաք,որ ուսուցիչը նախևառաջ ամենաիսկական ընկեր պիտի լինի է իր աշակերտի համար,որովհետև Մխիթար Սեբաստացի Կրթահամալիրը հենց ընկերության ու փոխադարձ հարգանքի գաղափարի ամուր հիմքի վրա է կառուցված:Եվ այդ ամենի արդյունքը լինում է հաճույքով դասին ներկայանալը,պարտադրված դասապատրաստում անելը ոչ թե ուսուցչի հանդեպ վախից,այլ նրա հանդեպ տածած հարգանքից: Ի դեպ,ընկերությունը ոչ միայն ուսուցիչ- աշակերտ,նաև ուսուցիչ-ծնող: Օրինակ,երբ տղայիդ ուսուցիչը գնում է ֆիզարձակուրդ,և դու նրան շա՜տ կարոտում ես,մշտապես նամակագրության մեջ ես լինում,տեսնելիս էլ պինդ գրկախառնվում ես և հուզվում:Իսկ նոր դասղեկը նույն ջերմությամբ և սիրով շարունակում է կրթել իր կրտսեր ընկերներին:
Բոլորը հավասար են
Այստեղ չես լսի <Քեզ մոտ չի ստացվի>,<Ես եմ գլխավորը>,<Դու չես կարող, որովհետև նա ավելի խելացի է >:Իսկ դուք տեսե՞լ եք,թե ինչպես է Հարավային դպրոցի տնօրենը, բնության գրկում, կրթահամալիրի սաներին պատմում <Արա գեղեցիկ և Շամիրամ> առասպելի մասին,կամ ՝ ինչպես է <Մխիթար Սեբաստտացի > կրթահամալիրի տնօրենը անկաշկանդ, ձեռքով բարևելով անցնում յուրաքանչյուր սանի կողքով:Այս ամենի արդյունքում է,որ աշակերտը,երբ տեսնում է տնօրենին,ոչ թե վախից քարանում է,այլ ձգտում առաջինը մոտ վազել և ողջունել:Այստեղից է երեխայի մոտ ծնվում սերը,ինքնավստահությունը դեպի սեփական անձը,գիտակցումը,որ քեզ վերաբերվում են որպես անհատի ՝ անկախ տարիքիցդ:
Ես երջանիկ սեբաստացու երջանիկ ծնող եմ: