Փետրվար ամսվա հաշվետվություն

Փետրվար ամիս, կարճ ու բովանդակալից ամիս:

thumbnail_IMG_7255

Ամիսը մեկնարկեցինք՝ Մխիթար Սեբաստացիի ծննդով, դաստիարակների վերապատրաստումներով. սեմինար պարապունքներով, Թումանյանական օրերով, ազգային տոներով՝ Տյառնընդառաջով, Բուն բարեկենդանով,որով էլ ամփոփեցինք փետրվար ամիսը:

Հ. Թումանյանի ծննդյան ծեսին, սաները մեծ հրճվանքով ու սիրով էին պատրաստվում:

Շարունակել կարդալ

Ռոդարիական ալյուրանկարչություն

Ռոդարիական խաղերից՝ այլընտրանքային ալյուրանկարչության ժամանակ, սաները խաղում են հաճույքով, այն ունի ստեղծագործելու, մանր մոտորիկան զարգացնելու, ի՞նչու չ՛է, նաև նյարդային համակարգը ամրացնելու, և հանգստանող հատկություն ունի։

Դաստիարակի օրագիր

 

 

 

Էլենը դժվարանում էր հագնել իր հողաթափերը, Մերին մոտ եկավ, կռացավ ու ասաց,- Էլեն արի օգեմ հաքես։

-Էլենը ուրախ նստեց և Մերիի օգնությամբ հագավ։

-Ասեմ, որ Մերին փոքր է Էլենից, բայց միարժամանակ շատ ինքնուրույն։

Բարեկենդանի ծեսը Հարավում

Բուն Բարեկենդանի ծեսին, սաները պատրաստեցին փայտե ուղտ, սաները հագան մեծի հագուստ, ես դարձա՝ կուզիկ զոքանջը,փոքրերը դարձան՝ մեծ չարչիներ, պապիկներ, ծիծաղելի տեսք ստացանք, պարացրեցին փայտե ուղտին, հարս ու փեսային, և տոնեցինք Բարեկենդանը

https://youtu.be/OjKqwe809v0

Բարեկենդանի փայտե ուղտը

Բուն Բարեկենդանի ծեսի համար պատրաստեցինք փայտե ուղտ։

Սաները ինքնուրույն որոշեցին ի՞նչով, և ի՞նչ գույն պետք է լինի ու սկսեցինք պատրաստել։ Շարունակությունը դիտել տեսանյութում։

https://youtu.be/xTQwrfiOhHQ

Հ. Թումանյանի ծննդյան ծեսը

Այսօր փետրվարի 19-ն է, օրը չորեքշաբթի։

Այսօր ծնվել է Մեծն բանաստեղծ, բազմաթիվ հեքիաթների գրող, հրապարակախոս Հ.Թումանյանը։

Մխիթար Սեբաստացի կրթահամալիրը այս օրերի լավագույն փոխանցողներից և պահպանողներից մեկն է։ Որի միջոցով էլ անկախ տարիքից ճանաչում, ուսուցանում և փոխանցում են շրջապատին, ինչպես մեր՝ 2-4 տարեկանների նախակրթարանն է փոխանցում։

https://m.facebook.com/story.php?story_fbid=579249869297835

&id=100016384818617