Հիգիենայի ստուգատես

Հիգիենայի ստուգատեսի շրջանակներում, սաները ինքնուրույն կարգի էին բերում՝ խմբասենյակը, իրենց նոր հողաթափերի պահարանը, խնամում ծաղիկներին, ջրում, ինքնուրույն լվացվում։

Շնhttps://youtu.be/cWxNFBht0Uo

Ուսումնական նախագծի կառուցվածք

Անվանումը` Բլբլան Հարսանիք

Նախատեսված է՝ նախակրթարանի սաների համար

Մասնակիցներ՝ 2-4 տարեկաններ և ընկերներ

Իրականացման տևողությունը՝ 2 օր

Նպատակը՝

  • Զարգացնել սաների
  • Երևակայությունը
  • Խոսքը
  • Մտածողությունը
  • Տարբերել զգացողությունները

Խնդիրները՝
Սաների հետ խոսել սիրո, ընտանիքի, ընկերների, ջերմության մասին՝ չանցնելով նրանց տարիքին համապատասխան գիտելիքի և մանկական մտածողության շեմը։
Ձայնագրել սաների անկեղծ բլբլոցը։

Մասնակիցների նախնական կարողություններ ու հմտություններ՝ Տարբերում են ուրախությունը, տխրությունը, սերը և ջերմությունը

Միջավայրը`

Հարավային դպրոց-պարտեզ, խմբասենյակ, բակ, ազատ միջավայր

Անհրաժեշտ գործիքները՝

հեռախոսը որպես ձայնագման գործիք

Կիրառվող մեթոդները՝

խաղի, շփման միջոցով հասնել սանի խոսքի ազատության, անկաշկանդության

Նախագծի իրականացման ընթացքը՝ Սաների հետ նստում ենք հատակին(գորգին)
և սկսում խաղալ, զրուցել, զրույց-խոսակցությունն՝ ձայնագրել

Նախագծի, նախագծի արդյունքների հրապարակում, տարածում՝
Արդյունքները կհրապարակվեն՝
Բլոգներում
Ենթակայքերում
Համացանցում

Տյառնընդառաջի ծեսը Հարավում

https://youtu.be/2pbeu242-zAhttps://youtu.be/QNJGEre0QUQ

Տեառնընդառաջ: Տոն քառասնօրյա Գալստեանն Քրիստոսի ի Տաճարն

Տերունի այս տոնը հիշատակում է 40-օրական Հիսուսի ընծայումը Տաճարին:

Ըստ հրեական օրենքի` ամեն մի արու զավակի ծնունդից հետո, երբ լրանում էին սրբագործման 40 օրերը, նորածնի մայրն իր երեխայի հետ այցելում էր Տաճար, զոհ մատուցում եւ իր զավակի համար օրհնություն ստանում քահանայից: Այսպես և ս. Աստվածամայրը 40-օրական Հիսուսի հետ ներկայանում է Տաճար:

Այս մասին հիշատակում է Ղուկաս ավետարանիչը: «Երբ նրանց սրբագործման օրերը լրացան, Մովսեսի Օրենքի համաձայն` նրան Երուսաղեմ տարան` Տիրոջը ներկայացնելու համար, ինչպէս գրված էր Տիրոջ Օրենքում. «Ամէն արու զավակ, որ արգանդ է բացում, Տիրոջ համար սուրբ պիտի կոչվի: Եվ Տիրոջ Օրենքում ասվածի համաձայն՝ ընծա պետք է տալ մի զույգ տատրակ կամ աղավնու երկու ձագ» (Ղուկ. 2:22-24): Ներկայացնելով Հիսուսի կյանքի այս դրվագը՝ Ավետարանիչը պատմում է նաև Սիմեոն ծերունու մասին, որին Սուրբ Հոգուց հրամայված էր մահ չտեսնել, մինչև Տիրոջ Օծյալին տեսնելը:

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Տեառնընդառաջը կամ 40-օրական Հիսուսի ընծայումը տաճարին տոնում է Աստվածահայտնությունից 40 օր հետո` փետրվարի 14-ին: Հայ Եկեղեցու կանոնի համաձայն, տոնի նախօրեին, երեկոյան ժամերգությունից հետո կատարվում է նախատոնակ: Այն ավետում է Տերունի տոնի սկիզբը: Նախատոնակի արարողության ավարտին կատարվում է Անդաստանի արարողություն, որի ընթացքում օրհնվում են աշխարհի չորս ծագերը: Եկեղեցու կանթեղներից վերցված կրակով վառվում են խարույկներ՝ իբրև Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ Տեառնընդառաջի պատարագից հետո Հայոց եկեղեցիներում տեղի է ունենում Նորապսակների օրհնության կարգ: Տեառնընդառաջի տոնին Հայաստանյայց բոլոր եկեղեցիներում մատուցվում է ս. պատարագ:

Տյառնընդառաջի ծիսական ծառը

https://youtu.be/QNJGEre0QUQ
Դեռևս հեթանոսական շրջանում, Տյառընդառաջի օրը եղել է շվոտը: Այն չար հոգի է, որին մայրերը իրենց փեշերով փորձել են հեռացնել տնից, ասելով` շվոտ դուրս, մարդ` ներս: Այս մասին այսօր «Զարկերակ» մամուլի ակումբում ասաց նկարչուհի Լուսիկ Ագուլեցին: Տիկին Լուսիկը, լինելով նկարչուհի, փորձել է վերականգնել շվոտի կերպարը: « Մարդիկ գիտեն անունները, սակայն չեն իմանում կերպարները և ահա ես դրա վրա եմ աշխատում: Տվյալ դեպքում Տյառընդառաջի չար ուժը եղել է շվոտը»: Ինչպես յուրաքանչյուր տոն, այնպես էլ այս տոնը ունի իրեն բնորոշ ծիսական ծառը: «Ծառն իր մեջ տոնը խորհրդանշող տարրեր է պարունակում, որտեղ եգիպտացորենը նշանակում է սիրո սկիզբը, կարմիր գույնը խորհրդանշել է կնոջը, իսկ կանաչը` տղամարդուն: Եվ անպայման պետք է լինի ցորենի գաղափարը: Յուրաքանչյուր կին կարող է տոնի կապակցությամբ տանը պատրաստել ծիսական ծառը, որը ամբողջական կդարձնի տոնի գաղափարը»: Նկարչուհին արտաբերեց Քրիստոսի խոսքը, որը համարում է տոնի խորհուրդը. «Քրիստոսի խոսքն է. «Գնամ անեմ բարություն, հոգիս հասնի արքայություն: Եվ սա է տոնի խորհուրդը»,-ասում է նա: Նկարչուհին կարծում է, որ նորապսակները, երբ պտտվում են կրակի շուրջը, պետք է արտաբերեն Քրիստոսի այս խոսքը: Դրանում մեծ դժվարություն չի տեսնում, պարզապես գտնում է, որ երիտասարդներին, սաներին սովորեցնել է հարկավոր:

Տյառնընդառաջի ծեսը Հարավի նախակրթարանում

Տյառնընդառաջի ծես

Փետրվարի 13

ժամը՝ 12։00

Մասնակիցներ՝

նախակրթարանի սաներ, դաստիարակներ, ծնողներ

Վայրը՝

Հարավային դպրոց-պարտեզ

Ծրագրում՝

  • Ազգային երգեր, պարեր
  • Խարույկ
  • Այրում ենք ճյուղ /մեր վատ մտքերով, որ գնան կորչեն/
  • Ծիսական հյուրասիրություն

Նպատակը՝

Սաներին ուսուցանել, թե ի՞նչ է ազգային երգն ու պարը, ծեսի իմաստն ու բովանդակությունը։

Երգերն են՝

  • Պսակ-պսակ
  • Այլի հո
  • Հոպ թռի
  • Զնգլիկ օրոճ

Տոնական հյուրասիրություն

  • Գաթա
  • Հալվա
  • Փոխինձ
  • Աղանձ
  • Ադի բուդի

Դաստիարակի օրագիր

Գիտե՞ս Արփի, որ Ձմեռ պապիկի նամակում գրված բոլոր իմ խնդրած նվերները բերել է այսօր։

Հա՞,- պատասխանեց Արփին։

-Իսկ իմը, անցյալ շաբաթ։

ՈՒ այդ ժամանակ բոլորը եկան մոտ ու սկսեցին իրենց նվերների մասին պատմել։ Թե ե՞րբ ու ինչպե՞ս է եկել Ձմեռ պապը և բերել նվերները։

Մի պահ ինձ թվաց, թե՛ դեռ ժամը՝ 23։55 է ու ամանորը նոր պետք գալա։

-Ես շատ ուրախ եմ, որ մեր սաները հավատում ու հավատքով սպասում են իրենց նվերներին, անկախ ժամանակից, կարևորը նրանց երազանքը կատարվել է, երբեք մի կորցրեք ձեր հույսը, քանի որ երբ ամենաքիչն ես սպսում, այդ պահին էլ ստանում ես քո իրական նվերը։