Հիմք ընդունելով կրթահամալիրի տնօրենի Սուրհանդակը
Անվանումը՝
«Ընտանեկան հեռավար-առցանց աշխատանքային նախագիծ»
Նախատեսված է՝ 2-4 տարեկանների խնաքի և զարգացման խմբի սաների համար։
Մասնակիցներ՝
Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Իրականացման տևողությունը՝
27.04.2020-01.042020թ.
Նպատակ՝
Հեռավար-առցանց կրթությունը, սաների տանը մնալը, տալիս են հնարավորություն ինքնուրույն կազմակերպելու սանի առօրյան: Կարևոր է, որ սանը կարողանա պարտեզի գործունեությունը ծավալել ո՛չ միայն պարտեզում դաստիարակի հետ, այլ նաև ընտանիքում, շրջապատող միջավայրում, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
Ընտանիքը, շրջապատող միջավայրը դառնում են երեխաների մտքերն իրագործողն ու անմիջական մասնակիցը: Առցանաց ուսուցման ժամանակ սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում: Երեխաները ընտանիքի անդամների հետ խաղում են հետաքրքիր խաղեր, կատարում են տարատեսակ այլընտրանքային, տեխնոլոգիական աշխատանքներ, և գործընթացը նկարահանելով՝ տեսաֆիլմերը փոխանցելու են մեզ, այնուհետև մենք կատարված աշխատանքները լուսաբանելով, կիրականացնենք հեռավար-առցանց կրթություն:
Ընթացքը՝
Հեռավար-առցանց կրթության զարգացումն ու առաջընթացն ապահովում է ծնողը: Ծնողը դառնում է գլխավոր մասնակիցը, երեխայի հետ իրականացնում է իր կողմից առաջարկված նախագծեր, դառնում է անմիջական մասնակից, տեսանկարահանում գործընթացը և ներկայացնում է մեզ տեսաֆիմի տեսքով: Ապա մենք ֆիլմը մոնտաժի օգնությամբ կարգի ենք բերում, այնուհետև լուսաբանում բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցում:
Միջավայր՝ տուն, շրջակա միջավայր։
Իրկանացվող աշխատանքներ՝
- Տեխնոլոգիական աշխատանքներ
- Սովորում ենք հաշվել
- Ռոդարիական խաղեր
- Կենդանիների խնամք
- Ստեղծում ենք նոր ծաղկամաններ
- Ռադիոբլբլաններ
1.Տեխնոլոգիական աշխատանքներ
- Վերցնել մակարոններ, գունավորել և պատրաստել վզնոց, թևնոց քույրիկի, մայրիկի և տատիկի համար։
- Վերցնել A4 ֆորմատի թուղթ, սոսնձի կամ սիլիկոնե սոսնձի օգնությամբ փակցնել թղթին, ստանալ պատկերներ և վերջում գունավորել մակարոնները, արդյունքում կստացվի գեղեցիկ այլընտրանքային նկար։
- 2. Ռոդարիական խաղեր
- Վերցնել տարբեր շշեր, դասավորել իրար դիմաց, կանգնել 2 մ. հեռավորության վրա և գնդակով հարվածել շշերին, ով ամենաշատը կարողանա հարվածել և գցել շիշը, նա էլ կհաղթի։
- 3. Կենդանիների խնամք
- Եթե ունեք տանը կամ բակում ընտանեկան կենդանի, ապա պատմեք և ներկայացրեք ձեր կենդանիներին, թե ինչպես եք կերակրում, խնամում նրանց։ Իսկ չունենալու դեպքում էլ պատմեք, թե ինչ կենդանիներ կնախընտրեիք պահել:
- 4. Սովորում ենք հաշվել
- Թիզերով հաշվել մահճակալի երկարությունը
- Հաշվել զուգագուլպաների քանակը,զուգավորել և հաշվել, ասել՝ քանի զույգ գուլպա ստացվեց։
- Հաշվել տան եղած հողաթափերը, զուգավորել, հաշվել նրանց քանակը:
- Հաշվել ոտքերով։
- 5. Ստեղծում ենք նոր ծաղկամաններ
- Վերցնել գինու, օղու դատարկ շշեր կամ սովորական բանկաներ և այն գեղեցիկ ձևավորելով՝ վերածել ծաղկամանի, որը կարող է ծառայել որպես այլընտրանքային թաղար:
- Գինու կամ օղու շիշը լվանալ, չորացնել, վրան ստանալ գունավոր ներկերով ուրվագծեր կամ կպչող թղթող ձևավոր տեսք տալ շշին և գունավորել բաց թողնված տեղերը, չորանալուց հետո հանել փակցված թղթերը։
- 6. Պատմել Հ. Թումանյանի հեքիաթները՝
- « Պոչոտ աղվեսը»,«Ծիտը», ձայնագրել կամ նկարահանել տեսաֆիլմ:
- Շաբաթվա բանաստեղծություններ
ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ
Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…
ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
- Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ,
Թռավ, գնաց արվու եզրիկ,
Կերավ կտիկ, խմեց ջրիկ,
Թռա՜վ, մտավ Մարոյի ծոցիկ:
- Ճի՜վ – ճի՜վ ու ճի՜վ, ճըվճըվկան,
Թռավ, գնաց Հնդստան,
Կերավ կուտիկ, խմեց ջուրիկ,
Էկավ մտավ մամու ծոցիկ:
Ասիկ
Կլորիկ ու թմբլիկ եմ,
Պստլիկ ու ճստլիկ եմ,
Քիթս պուճուր – պուճուրիկ է,
Աչուկներս սևուլիկ են,
Կա՞ ինձ նման սիրունիկը:
Չկա, չկա, չկա: