01.06.-05.06.2020թ. աշխատանքային նախագիծ

Ամառային պարտեզ

Սանի ընդունման կարգ

Հունիսի 1-5-ը «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախակրթարանները կգործեն հետևյալ աշխատակարգով։Խմբերի քանակը՝ մինչև 10 սան, խմբում աշխատելու է երկու դաստիարակ։

Դաստիարակների բլոգներում առկա են մեկ շաբաթվա աշխատանքային պլանը, ճաշացանկը, շարունակում ենք աշխատել նաև ընտանեկան առցանց ծրագրերով։

Դաստիարակներից մեկը 8։45 սկսում է ջերմաչափումը, կրում է դիմակ, որը 3 ժամը մեկ պիտի փոխվի, ձեռնոցներ, ախտահանվում է, զգեստափոխվում և մտնում խմբասենյակ։ Տվյալները լրացվում են էլմատյանում։

Դաստիարակն օդափոխում է խմբասենյակը և ախտահանում բռնակները, սանհանգույցը, խոհանոցը…

9։00-ին երկու դաստիարակները խմբում սկսում են արտակարգ ռեժիմով գործող 2-5տարեկանների աշխատակարգով աշխատել՝ պահելով անվտանգության կանոնները։

Երեխաներին ընդունում են բակում։ Դաստիարակներից մեկը, պահպանելով հեռավորությունը, սկսում է ջերմաչափել, ստուգել, ապա սանին ուղեկցում է խմբասենյակ։

Սանն ինքնուրույն զգեստափոխվում է միջանցքում, ախտահանում ձեռքերը և գնում խմբասենյակ։

Ծնողի մուտքն արգելվում է, բակից դաստիարակներից մեկը ընդունում է սանին և ուղեկցում։

Արգելվում է տնից խաղալիքով կամ այլ իրերով ներս մտնելը։

Քնի ժամին ախտահանվում է հարթակը, և 1.5 մետր հեռավորության վրա բացվում են անկողինները։

Արթնանալուց հետո անմիջապես հավաքվում է անկողինը, և ամեն օր ծնողը տանում է լվանալու։

Խոհարարը պահպանում է հիգիենայի կանոնները ՝ ձեռնոց, դիմակ, հաճախակի կատարում է ձեռքերի և կաթսաների ախտահանում։

Խոհանոցից սնունդը տեղափոխվում է հերմետիկ փակ տարաներով։

Սանհանգույցը ախտահանվում է յուրաքանչյուր սանի օգտվելուց հետո, իսկ սանհանգույց մտնում են հերթով, չեն մոռանում լվանալ և ախտահանել ձեռքերը։

Դաստիարակը խմբասենյակը հաճախակի օդափոխում է և կազմակերպում սաների զբոսանքը։

Զբոսանքի ժամանակ կողմնակի մարդկանց մոտենալն արգելվում է։

Խնամքի պարագաները պահվում են ախտահանող հեղուկի մեջ։

Սանի ճանապարհում

Ծնողը սպասում է բակում՝ պահպանելով 1.5 մետր հեռավորություն, դաստիարակը ջերմաչափում է սանին գրանցում և ճանապարհում։ Իսկ եթե բակում են, ծնողները չեն մոտենում, պահպանում են անհրաժեշտ հեռավորությունը, սանին դեպի ծնողն ուղեկցում է դաստիարակը։

Օրվա աշխատանքային ռեժիմում պիտի ներառել հիգիենայի կանոնները և «Ես կարողանում եմ» նախագիծը։

08։45-9:30 -Առավոտյան ծես. Ընդունելություն. լողավազան-լողափի խնամք

9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:

10:00-10:30Նախաճաշ

10:30-12:00-Լողափնյա գործունեություն.

12:30-13:00Ճաշ

13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):

15:30-16:00- Հետճաշիկ:

Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:

15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:

01.06.2020-Երկուշաբթի

Սպունգանկարչություն բակում.

Սպունգանկարչություն բակում.

Երեխաներին հետաքրքիր է այլընտրանքային նկարչությունը, և այս անգամ կնկարեն սպունգով, նախօրոք սպունգը կկտրատեն իրենց հարմար չափերի, կթաթախեն տարբեր գույների գուաշների մեջ, ու սպիտակ թղթերի վրա կստանան պատկերներ։
02.06.2020-Երեքշաբթի

  • Քանդակագործություն կավով. Կավագործությունը հանգստացնում է նյարդային համակարգը, զարգացնում է մոտորիկան, և ձևավորում ճաշակ։

Սաները կավով կքանդակեն՝ կենդանիներ, հեքիաթի հերոսներ։
03.06.2020-Չորեքշաբթի

  • Համեղ խոհանոց
  • Ծիսական երգերի ուսուցում

04.06.2020-Հինգշաբթի

  • Շրջակա միջավայրի միջազգային օր. հակաբացիլ-հակավարակ շրջակա միջավայր։ Պաշտպանված երեխա՝ շարունակ խնամվող բաց միջավայրում, շրջակա միջավայրի մաքրության պահպանում։

05.06.2020-ՈՒրբաթ

«Բարև ջուր»

  • Փորձում ենք՝
  • ջրի համը
  • ջրի գույնը

Երգեր՝

«Կաքավիկ», «Հինգ էծ ունեմ», «Արև, արև, ե՛կ, ե՛կ »,«Կոտ ու կես»

Բանաստեղծություն՝ Ղ. Աղայան «Ծիտն ու բազեն», «Բզեզ»

Հ. Թումանյան՝ «Ծույլ աղջիկը», «Արտուտիկ»

Հեքրաթ- ներկայացում. Ջ. Ռեդարի «Թափանցիկ Ջակոմոն»

Ծիսական երգեր,խաղեր, պարերգեր, հաշվերգեր

Վարդավառի ծիսական ուտեստներ

Մայիս ամսվա ամփոփում

«Մխիրթար Սեբաստացի» կրթահամալիրը մայիս ամիսը մեկնարկեց «Մայիսյան ամենամյա 15-րդ հավաք» և «Համբարձման ծես» նախագծերով:

Իրականացնելով հեռավար ուսուցում՝ սաները գտնվում են մշտական ուսուցողական, խաղային գործընթացի մեջ։ Սովորում են կազմակերպել իրենց առօրյան, դառնում են ինքնուրույն և ներկայանում են որպես ընտանեկան նախագծերի հեղինակներ։ Մայիսյան ստեղծագործական առաջին աշխատանքային շաբաթը ճանապարհ բացեց նոր նախաձեռնությունների, ձեռքբերումների, ընտանեկան նոր նախագծերի իրականացման:

Սակայն պարետի որոշմամբ՝ մայիսի 20-ից թույլատրվեց մանկապարտեզների գործունեությունը։ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրը վերաբացման աշխատանքները սկսեց դեռ մայիսի 16-ից և արտակարգ դրության կանոնները պահպանելով՝ իրականացրեց ախտահանման և սանիտարահիգենիկ աշխատանքներ։ Ստեղծվեց նախակրթարանում սաների ընդունման կարգը։
Նախակրթարանը մայիսի 18-ին անցավ արտակարգ ռեժիմով աշխատանքի, յուրաքանչյուր աշխատակից և սան անցավ ջերմաչափում։ Պահպանելով հեռավորություն (1,5մ),  իրականացնելով ախտահանման աշխատանքներ՝ սաները մուտք գործեցին խմբասենյակ։
Շաբաթվա ընթացքում Առկա և առցանց ուսուցման իրականացված աշխատանքներ՝

04.05.-08.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփում

18.05-23.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա ամփոփոմ

25.05-27.05.2020թ. Օրվա լուսաբանում և շաբաթվա  ամփոփում։

Դաստիարակ՝ Լիլիթ Հովհաննիսյանի մայիս ամսվա հաշվետու պատումը։
ՈՒնենք խմբում 20 սան,
առկա ուսուցմանը մասնակցել է 6 սան,
առցանց ուսուցմանը մասնակցել է 12 սան, երկու սան արձակուրդում է  գտնվում։

25.05.-27.05 շաբաթվա աշխատանքային ամփոփում

Ամեն աշխատանքային օր պահպանելով հիգիենայի ( հեռավորության, ջերմաչափման, ախտահանման ) բոլոր կանոնները՝ շաբաթվա ընթացքում իրականացվեցին հետևյալ նախագծերը՝

Բլբլան TV-Հարավային դպրոց-պարտեզի սաները պատմեցին տանը մնալու, առցանց ուսուցման, իրենց առօրյայի, պարտեզի ու տան առավելությունների մասին։

Զբոսանք, խաղ բակում- Առավոտյան նախաճաշից հետո, սաները դուրս եկան բակ, զբոսնեցին, խաղացին, և վերադաիձան խմբասենյան։

«Համբարձման ծես» Հարավային դպրոց-պարտեզը իրականացրեց Համբարձման ծես, երաժշտության ուսուցչուհու՝ ը. Ջուլիի մասնակցությամբ։

«Բարձունքի հաղթահարում»- Հարավի 2-4տարեկանները իրականացրեցին «Բարձունքի հաղթահարում» նախագիծ։

Շաբաթվա ընտանեկան առցանց ուսուցման մասնակիցներ՝

Մկրտչան Էլեն

Քոչարյան Նատալի

Հայրապետյան Սիլվի

Դաստիարակ՝ Լիլիթ Հովհաննիսյան, շաբաթվա ամփոփում։

«Համբարձման ծես» Նախագիծ

Մասնակիցներ ՝ 2-5 տարեկաններ

Ընթացք ՝

  • Ուսումնասիրել Համբարձման տոնը .
  • Համբարձման ծիսական, ծեսին համապատասխան երգեր, պարերգեր, պարեր,
  • սովորում են պատրաստել Վիճակի տիկնիկ ,
  • տեսանկարահանել
  • Լուսաբանել՝ Հարավային դպրոց պարտեզի կայքում, բլոգում, սոցցանցերում։

Ժամանակցույց ՝

  • ծեսից մեկ ամիս առաջ սկսվում են նախապատրաստական աշխատանքները,
  • ծեսն իրագործվում է Համբարձման նախորդ՝ չորեքշաբթի և հաջորդ՝ հինգշաբթի օրերին:

Արդյունքում ՝

սաները կիմանան՝

  • ազգային ծեսերը
  • ազգային սովորույթները
  • ազգային ավանդական պարերը
  • հայկական ազգային, ծիսական երգերը, պարերգերը
  • ծիսական կերպարները
  • ծիսական պարագաները

Անհրաժեշտ փաթեթներ ՝

  1. Համբարձման ծիսական երգեր
  2. Համբարձման տոնը «Տոնացույց» ժողովրդական թատրոնում

Առցանց ուսուցում. Մկրտչյան Էլեն. Ինքնաշեն տիկնիկ

Մկրտչան էլենը, մայրիկի հետ, տանը մնալով, ժամանակը զուր չի վատնում և ամեն օր ներկայացնում է հետաքրքիր աշխատանքներ։ Այսօր օրը տեխնոլոգիական էր, միասին պատրաստեցին այլընտրաքային ինքնաշեն տիկնիկ։

Նախագիծ

Որտեղ բնակարանը վերածվում է մարզադահլիճի, իսկ եղած կահուքը (ատոռ, սեղան), ծառայում են որպես մարզական գույք

  • Խոհանոց լաբորատորիա
  • Պատրաստել համեղ փքաբլիթ
  • Ասել բանջարեղենի և մրգերի տարբերությունը, համեմատել, կշռաչափել, համտեսել
  • ինքնուրույն կտրատել, պատրաստել համեղ աղցան
  • Բանջարներից և մրգերից կերպարներ ստանալ
  • Թումանյանական ընտանիք
  • ընտանեկան հեքիաթ ներկայացում
  • Հեքիաթ ընթերցում
  • Ռադիոբլբլան
  • «Ես Կարողանում եմ»
  • Առավոտյան ուրախ նախաճաշ, սպասքադրում
  • ես կարողանում եմ ինքնուրույն հագնվել, լվացվել
  • Ջրային խաղ-նկարչություն

Նոր կյանք և շունչ տանք մեր հին ու միագույն հագուստներին, սեղանի սփրոցներին, վարագույրներին։

  • Վերցնել տարբեր գույների գուաշներ, ձեռքերը թաթախել ներկի մեջ և ձեռքը կտորի վրա դնել, սեղմել, արդյունքում կտորի վար կմնա ձեռ ձեռքի դաջվածքը։

Կամ օգտագործել՝ խաղաղի տերև, սպունգ և ինչով կցանկանաք։

  • Ընտանեկան խաղեր

Դոմինո, լոտո, մոնոպոլիա, շախմատ, որևէ ընտանեկան խաղ, որը դուք եք հորինել։

Նախօրոք ծնողների հետ օնլայն հարթակում, քննարկվել և առաջարկվել են նախագծեր։ Ըստ առաջարկված նախագծերի էլ կազմվել են շաբաթվա աշխատանքային նախագիծը։

Այնուհետև իրականացված աշխատանքները կհրապարակվեն՝ Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, բլոգում, սոցցանցում։