12.07-16.07 առկա և առցանց շաբաթվա նախագիծ

  • Սանի ընդունման կարգ
  • Ջերմաչափում
  • Ճաշացանկ
9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
    • 10:00-10:30Նախաճաշ
    • 10:30-12:00-Լողափնյա գործունեություն.
    • 12:30-13:00Ճաշ
    • 13:00-15:00- Քուն (Աստղափայլ օրորներ):
    • 15:30-16:00- Հետճաշիկ:
    • Ես կարողանում եմ… (Ես կարողանում եմ ինքնուրույն լվացվել,հագնվել,սպասքադրել և հավաքել-մաքրել): Օրվա 4 հերթապահները նախապատրաստում են նախաճաշի, ճաշի և հետճաշիկի սեղանը:
    • 15:00-16:00— Ազատ գործունեություն, մուլտֆիլմի դիտում-վերլուծում, տուն ճանապարհել:
  • Նախագծի ընթացքում նախատեսվում է իրականացնել՝
  • Երկուշաբթի — Պատրաստում ենք Նուրի տիկնիկ
  • Երեքշաբթի — Պատրաստում ենք Նուրի տիկնիկի ապարաջան։
  • Չորեքշաբթի-Ամառային լողափ, ուրախ ջրային խաղեր գնդակներով։
  • Հինգշաբթի- Առավոտյան մաիմնամարզություններ, շնչառական վարժություններ։
  • ՈԻրբաթ- Արտասնում ենք բանաստեղծություններ, ծափ-խաղերով
  • Շաբաթվա երգեր՝
Անձրևաբեր ծիսական երգերԶըպիկ, զըպիկԱնձրև եկավՎարդավառի խաղերից՝ Կլոր պարՎարդավառի ծիսական երգեր, խաղիկներ, բանաստեղծություններ .Վարդավառ էՍոնա յարՊուպլատիկինն էկեր էԱզգային պարերգեր. «Հոպ, թռի», «Մանդրիկ թփիկ ըռեհան», «Կռունկ ջան, արի, արի», «Վեր, հա վեր, վեր», «Փափուռի»Վարդավառի ծեսին կատարվող երգեր, պարերգերՎարդավառի ծիսական ուտեստներ
Շաբաթվա բանաստեղծություն՝
Կատու Կատուն եկավ,
Փիսի՜կ, փիսի՜կ,
Հազար նազով,
Ինչպես հարսիկ,
Դունչը սրբեց
Թաթիկներով,
Մազը սանդրեց
Չանչիկներով.
— Կատու, կատու,
Ե՞ր ես տրտում.
Թե՞ մկներն են
Հիմա արթուն:
Կատուն ասեց.
_ Միաո՜, միաո՜.
Այսինքն թե՝
_ Այո՛, այո՛:

06.07-10.07 աշխատանքային շաբաթվա ամփոփում

Ներկայացնում եմ ըստ շաբաթվա նախագծի իրականացված աշխատանքները

  • Շաբաթը մեկնարկեցինք ծիրանահավաքով, որից էլ պատրաստեցինք շատ համեղ ու անուշաբույր ծիրանի ջեմ, և երբ քնից արթնացան հետճաշիկին համտեսեցին։
  • Առավոտյան զբոսանքից հետո վերադարձանք խմբասենյակ, պահպանելով բոլոր հիգիենայի կանոնները, համադրելով գեղեցիկն ու համեղը, և պատրաստեցինք կեքսեր։
  • Արտակարգ դրությունը դեռ շարունակվում է, ամեն օր մենք կրում ենք դիմակներ, որպեսզի պաշտպանենք մեզ, և շրջանցենք վիրուսներին, մենք էլ փորձեցինք մեր կարի արհեստանոցում կարել ինքնատիպ, հարմար և կարևորը գեղեցիկ դիմակներ։
  • Շաբաթը բազմաբովանդակ էր։ Քանի որ մեր առօրյան անցնում է բակում, բացօթյա միջավայրում, իսկ խմբասենյակ մտնում ենք անհրաժեշտության դեպքում, որոշեցինք որ մեր խմբասենյակին նվիրենք և ևս մեկ թաղարով ծաղիկ։
  • Բացօթյա պարտեզում, մաքուր օդին, հովին շատ հաճելի է նախաճաշել, և մենք ո՛չ միայն նախաճաշում ենք բակում, այլ նաև ճաշում, հետճաշիկն ենք ուտում, ասեմ որ սաները ավելի հաճույքով ու ախորժակով են ուտում։

Առցանց ուսուցման շաբաթվա աշխատանքային ամփոփում

Սիլվիի ճերմակ նապաստակները

Ճամփորդություն դեպի Գեղարդ