
Բնագիտական փորձ

Նախագծի անվանում՝ Ամառային պարտեզ Նախատեսված է՝ 2-4տարեկանների խնամքի և զարգացման խմբի սաների համար։ Մասնակիցներ՝ Հարավային դպրոց-պարտեզի սաներ, ծնողներ, տատիկ-պապիկներ։
Իրականացման տևողությունը՝ 29.06-03.07.2020թ.
Նպատակ՝ Իրականացնել պարտեզում՝ նախագծային գործունեություններ, օրը դարձնելով հետաքրքիր և բազմաբովանդակ, առցանց ուսուցման շրջանակներում իրականացնել ընտանեկան նախագծեր, խաղերի միջոցով ներգրավի ծնողներին, ընտանիքի անդամներին, ընկերներին: Այդպես կծնվեն նոր մտքեր, էլ ավելի կամրապնդվի պարտեզ-ընտանիք շղթան:
Խնդիրներ՝
Սանի առօրյան դարձնել՝ բազմաբովանդակ, հետաքրքիր, զարգացնող, ուսուցանող,
Ընթացք՝ Շաբաթվա ընթացքում իրականացնելով նախագծային աշխատանքներ։Սաները մշտապես գտնվում են ակտիվ, խաղային, դաստիարակչական, ուսուցողական գործընթացում, և գործընթացը նկարահանելուց հետո, արդյունքները լուսաբանվում են՝ բլոգում, Հարավային դպրոց-պարտեզի ենթակայքում, սոցցանցերում:
Միջավայր՝ Հարավային դպրոց-պարտեզ, տուն, շրջակա միջավայր
9:30-10:00 -Մարզական «Բարև,ես …»,ռոդարիական մարզական խաղեր:
ՈՒրբաթ 03.07
Փուչիկանկարչություն- Պատին ամրացնելու ենք սպիտակ թղթեր, փչած փուչիկները թաթախելու ենք գուաշների մեջ, այնուհետև իրականացնելու ենք փուչիկանկարչություն
Հունիս ամիս, տաք ու արևոտ ամիս։
Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները, այս արտակարգ դրության օրերին վայելում են մաքուր օդը, ջուրը, հակաբացիլ միջավայրը, որտեղ միայն շրջապատված են դրական ու ուրախ լիցքերով։
Ամառային-բացօթյա պարտեզը լի է հետաքրքիր և ուսուցողական աշխատանքներով, որին մասնակից են դառնում, նաև մեր չհաճախող սաները, պարտաճանաչ ու ոգևորված իրականացնում են ընտանեկան-հեռավար ուսուցման շրջանակներում նախագծեր, դարձնելով իրենց առօրյան բովանդակալից, հագեցած, ու չեն դադարում մեզ զարմացնել նոր մտահաղացումներով, մասնակից դարձնելով ընտանիքի անդամներին։
Ձեզ եմ ներկայացնում հունիս ամսվա առկա և ընտանեկան-առցանց իրականացված աշխատանքները։
01.06-05.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
08.06.-12.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
15.06-19.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
22.06-26.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
29.06 -03.06 առկա, ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
Դաստիարակներ՝
Սոնա Նակաշյան
Լիլիթ Հովհաննիսյան
Առկա և ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա աշխատանքային ամփոփում։Առկա ուսուցման նախագիծ
Ընտանեկան-առցանց ուսուցման շաբաթվա ամփոփում
Օր առաջին- Իմ ճամռորդությունըՕր երկրորդ- Այց նախակրթարանՕր երրորդ-ՓուչիկանկարչությունՕր չորրորդ- Իմ այգու բալըՕր հինգերորդ- Այցելություն քոլեջ
Այսօր Նատալի Քոչարյանը այցելել էր իր պապիկի այգին, որտեղ շատ պտղատու ծառեր կային, և քանի որ Նատալին մրգերից ամենից շատը բալն է սիրում, իրականացրեց բալահավաք, համտեսեց, խաղաց ու հաշվեց։
Հարավային դպրոց-պարտեզի նախակրթարանի սաները, երաժշտության ուսուցչուհի՝ Ջուլի Ղազարյանի հետ իրականացրեցին
«Գորգ լվանալու ծես» նախագիծ։https://youtu.be/MabxBW2x8ds
Երեխաների զարգացման, և երևակայության մեջ մեծ դեր ունի հեքիաթը։ Այսօր սաները լսեցին Հ. Թումանյանի 《Ճամփորդները》հեքիաթը, և վելուծեցինք։
Հարավային դպրոց-պարտեզում, սաները մշտապես գտնվում են խաղի մեջ, թե՛ ցամաքում, թե՛ ջրում։ Առավոտյան նախաճաշից հետո, ամեն օր շտապում ենք լողափ, որտեղ մարզվում, խաղում, կոփում ենք մեր մարմինը, որտեղ էլ միարժամանակ լավ ու ուրախ օր անցկացնում։