Հարավի ամառային-բացօթյա պարտեզում, ամեն օրը անցնում է խենթություններով, լի ուրախ ջրային խաղերով։Այս շաբաթ էլ այսպիսի հետաքրքիր աշխատանքներ իրականացրեցինք 2-5 տարեկանների խնամքի և զարգացման խմբում։Սիրով ներկայացնում եմ այս շաբաթվա կատարված աշխատանքները: Երկուշաբթի-Նուրի տիկնիկ Երեքշաբթի —Նուրի տիկնիկի վզնոցը Չորեքշաբթի —Ձմերուկ ուտոցիՀինգշաբթի-Սևուկ ուլիկ
ՈՒրբաթ -Այլընտրանքային լողափ
Առցանց ուսուցում
Առցանց ուսուցման շրջանակներում, Էլենը իր համար ստեղծել էր ամառային լողափ, որտեղ խաղաց, զվարճացավ ու մի լավ լողաց։
8:45-9:30 -Առավոտյան ծես Ընդունելություն 9:30-10:00 —Մարզական «Բարև,ես …», ռոդարիական մարզական խաղեր 10:00-10:30—Նախաճաշ
Ձմերուկը ամառվա ամենահամեղ, հյութեղ և քացր միրգն է համարվում, բայց երբ այն ուտում են խաղալով, ավելի համեղ է դառնում։ Սաների հետ ձեռքերը մեջքի ետևում պահած, առանց պատարաքաղի օգնության պետք է ուտեինք ձմերուկը, ասեմ որ շատ զավեշտալի ստացվեց, և մեկս մյուսիս հաղթեցինք։