Աշնանային պարտեզ.բացօթյա խոհանոց, լողափային խաղեր
Օրը՝ 30 Օգոստոսի, 2020
Աշնանային պարտեզ
Ըստ ուսումնական օրացույցի՝ սեպտեմբերի 1-ից սկսվում է «Աշնանային պարտեզ» նախագիծը :
«Աշնանային պարտեզն» իր առանձնահատկություններն ունի՝ մրգերի և բանջարեղենի առատություն, տարբեր տեսակներ, ծառատունկ, ծաղկատունկ, սերմնահավաքություն, սերմնացան, ցորենացան, լավաշթխիկ, թթուդրիկ, պատրաստություն ձմռանը: Երեխաները սիրում են ամեն ինչ փորձել, շոշափել, ուսումնասիրել, համտեսել: Բազում հարցերի պատասխաններ սաները նախակրթարանում ստանում են իրենց գործունեության արդյունքում:
Թթու դնելուց առաջ խանութից գնում են մթերքը, կշռում,տարբերակում գույները, հոտը, համը, հետազոտում, ուսումնասիրում են սերմերը:
Շատ հետաքրքիր աշխատանք է սերմ հավաքելը: Սաների համար հայտնագործություն է, թե՝ սերմը պտղի՝ մրգի, բանջարեղենի մեջ է. սկսում են փորփրել, առանձնացնել սերմը պտղամսից, տեղափոխել թղթի վրա, չորացնել և հենց խմբասենյակում ստեղծել իրենց բանջարանոց -լաբորատորիան: Ամեն օր ջրում, փխրեցնում են հողը, սպասում՝ երբ կծլի, օրերը նշում ,որից հետո ամեն օր մետրով, թզով, թելով չափում են, թե ինչքան է բարձրանում ծիլը , հետո հաշվում են, թե քանի տերև աճեց, որից հետո սպասում բերքին. սրանից էլ լավ ուսուցում-հոտազոտում-բացահայտո՞ւմ…
Իսկ թթվից ավելացած բանջարեղենը տանում են Ագարակի կենդանիներին:
Անհրաժեշտ նյութեր և գործիքներ
Սաների համար հարմար գյուղատնտեսական գործիքներ՝փոքրիկ բահեր, փոցխեր, փխրիչներ, թավաներ, տարբեր չափի տարաներ, ցնցուղ, թաթավոր կշեռքներ, խոշորացույցներ, գրտնակներ, շերեփներ, խոհանոցային այլ պարագաներ։
Սաները աշխատում են, միմյանց օգնում, զիջում մեկը մյուսին, փոխանցում ջուրը, բահը, սերմը, փորում հողը, թաթիկներով լցնում սերմը և զգուշությամբ ծածկում հողով:
Աշնանը հիմանականում ցորենացան ենք անում: Ցորենը ցանելուց հետո հետևում ենք աճի ընթացքին, ուսումնասիրում, չափում-համեմատում, հետևում նյութի վիճակի փոփոխությանը՝ ցորեն-ալյուր-խմոր-լավաշ: Ցորենը հավաքելուց հետո եթե հնարավորություն կա երկանքը խմբասենյակ տեղափոխելու, ապա հավաքած ցորենը վերածվում է ալյուրի, որն էլ իր հեթին՝ խմորի և լավաշի:
Շատ սիրելի ծես«Լավաշթխիկ», որի ժամանակ ամեն ինչ կապված է ցորենի, ալյուրի, լավաշի հետ՝ջրաղաց, երկանք, թոնրատուն, որոնց լրացնում և համ ու հոտ են տալիս հացթխիկի ծիսակն երգերը, պարերգերը և ազգային խաղիկները։ Բոլորն անմիջական մասնակիցն են դառնում այս ամենի, տեսնում
իսկական թոնրի լավաշն ինչպես են թխում, ինչ գործիքներով, ինչպես են խմոր հունցում, գրտնակում և թոնրից հանում կարմրաթուշ ու խրթխրթան լոշիկը: Թարմ լավաշի համն ու հոտը բոլորովին ուրիշ է, բա համտեսումը պանրով ու մեր աճեցրած կանաչիով…
«Աշնանային պարտեզ» -ի նախագծերից են նաև «Իմ թաղարը», «Կոմիտասյան օրեր»,«Խնկոյանական օրեր»,«Նոր սեբաստացիներ »… և, իհարկե, չենք մոռանում աշնանային լողափը, լողափնյա խաղերի իրական հրճվանքը:
Կերակրացանկ 31.08-04.09
Երկուշաբթի
Նախաճաշ
Միրգ, պանիր, ձու, կարագ, հաց
Ճաշ
Վարունգ, պղպեղ, հավով բրնձով ապուր, պանիր հաց
Հետճաշիկ
Լոլիկ, վերմիշելով փլավ, մածուն, թթվասեր, հաց
Երեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, ձմերուկ, բիսկվիթ, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, լոլիկ, մսով կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց
Հետճաշիկ
Աղցան, հնդկաձավարով փլավ, մածուն, հացՉորեքշաբթի
Նախաճաշ
Միրգ, բրնձով շիլա, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, մսով բորշչ, թթվասեր, պանիր, հաց
Հետճաշիկ
Մածուն, կաթնաշոռով գաթա, հաց
Հինգշաբթի
Նախաճաշ
Միրգ, թթվասեր, կարագ, պանիր, կոմպոտ, հաց
Ճաշ
Աղցան, մակարոնով փլավ, մածուն, շոգեխաշած հավի կրծքամիս, պանիր, հաց
Հետճաշիկ
Վարունգ, սպաս, պանիր, հացՈւրբաթ
Նախաճաշ
Միրգ, կոմպոտ, ալադի, պանիր, հաց
Ճաշ
Վարունգ, լոլիկ, մսով կարտոֆիլով սոուզ, պանիր, հաց
Հետճաշիկ
Բրնձով ոսպով փլավ, աղցան, հաց