«Նռանե» պարային համույթ

Մոտ մեկ ամիս է ինչ վերսկսվել է պարի սեմինար պարապունքները, սովորեցինք «Յարխուշտա», «Գյովնդ», «Ծաղկաձորի»,« Իշխանաց», «Չաչանե» ազգային պարերը, որը ղեկավարում է՝ Լաերտ Գևորգյանը և երկար փորձերից հետո տեղի ունեցավ «Նռանե» պարային համույթը, իմ կարծիքով ստացված ելույթ էր, որը կլինի շարունակական։

Ֆիլմը՝ Նելի Արղունթյանի։

Ամանորյա այլընտրանքային խաղալիք

Այս տարի դեռ ձյուն չէր եկել և մենք մեծ ցանկություն ունեինք ձնագնդի խաղալու, փաթիլներին բռնելու ու թրցնելու։

Առավոտյան Մարկը եկավ պարտեզ, շատ տխուր դեմքով,

-ասաց, ձյուն ե՞րբ է գալու, չեմ հասկանում,

-ասացի, դեռ շուտ է կգա մի մտածի, -ասաց ես արդեն մտածել եմ, թղթից փաթիլներ եմ պատրաստելու ու օդ թրցնեմ, կլինի սիրուն ձյուն։ Մարկը միտքը տվեց և մենք էլ անցանք գործի ու ահա այսպիսի հետաքրքիր բան ստացվեց։

Ամանորի ծես

Անցկացման վայրը՝
Հարավային դպրոց-պարտեզ

Սկիզբը՝
Դեկտեմբերի 25, ժամը՝ 10:30-ից մինչև 12:00
Մասնակիցներ`
Հարավային դպրոց-պարտեզի 2-4 տարեկաններ, ծնողներ, հյուրեր:
Հագուստ՝
Աղջիկները կհագնեն կարմիր շապիկ, իսկ տղաները կանաչ շապիկ, և միասնական  կարմիր ամանորյա գլխարկներ։

Շարունակել կարդալ