«Ձմեռն էլ իր հմայքն ունի և նույնքան ուսումնական է, որքան տարվա ցանկացած եղանակ, որպես ուսումնական միջավայր՝ ձնոտ բակն ու փողոցը ի՜նչ հետաքրքիր են: Պակաս բան չկա`գլորվի՛ր՝ ինչքան ուզում ես, սահիր՝ ինչքան ուզում ես, ծեփիր սրտիդ ուզածի չափով, հետքեր թող ձյան վրա, ուրիշի հետքերը կարդա, փորձեր ձյուն-սառույցով…Բա ցրտից չվախենալն ու չմրսելը ի՜նչ հաճույք է, ի՜նչ առողջ սովորություն-կարողություն… «հմտություն»:
- Ամեն օր նախաճաշից հետո 15-20 րոպե ձմեռային պտույտ մաքուր օդում`բակում, թաղում, մոտակա տարածքներում:
- Սահարաններ արահետներից դուրս, լանջ-սահարաններ սահել սահնակներով:
- Ձմեռային ցուցահանդես-քաղաք ձնաքանդակներ :
- Ձնագնդկիներ՝ իսկական փազլ-փողոց:
- Գունավոր ձնասառույց, ձնանկարչություն, ձնափորձեր…Ի՛նչ կերպարներ կստացվեն, ի՛նչ տեխնիկա կօգտագործեն, էական չէ, կարևորը ձյան և սառույցի հետ շփման հաճույքն է…
- Հետքեր ձյան վրա. Մի օր արջավարի, մի օր՝ կապիկավարի… բա ոտնահետքերով ինչ հեշտ է գուշակել, թե ընկերդ որ կողմ, ուր է գնացել: Հետ-հետ գնալով էլ շփոթեցնել:
- Ձյան մեջ թաքցնենք և փնտրենք Ձմեռ պապի քիթիկը, պարկը…
- Ձնե փափուկ անկողին, թավալներ, գլդորներ, ձմեռային լողավազան ձյան մեջ:
- Ձնասառցային ուսումնասիրություններ խոշորոցույցով դիտարկումներ դրսում ու ներսում.ինչ կլինի, եթե ձյունն ու սառույցը խումբ բերենք, ինչպիսին են, ինչ հատկություններ ունեն:
- Ձմեռային ֆոտոցուցահանդես՝ բոլոր տարիքի սաների, սովորողների, ծնողների ֆոտոների և այլ աշխատանքներ:
- Բոլոր սաները և սովորողները խմբում միշտ ունեն փոխնորդ հագուստ, խմբում՝սահնակներ: Բակերում վտանգավոր քարեր, ճյուղեր կամ այլ իրեր չկա:
- Դպրոց-պարտեզների համակարգողը տվյալ դպրոցի ծրագրի ղեկավարն է:
- Դաստիարակների ձմեռային մարզական ստուգատես:
- Բնագիտատեխնիկական ստուգատես
- Դիջիթեք 2021
Դդմածես, դդմագովք, դդմագլոր։
Էլ ի՞նչ հունվար առանց դդմածեսի։ Սկսում ենք 2-4 տարեկանների «Դդմածես, դդմագլոր, դդմագովք» նախագիծը։
Խմբասենյակները լի են տարբեր տեսակների, գույների և չափերի դդումներով։ Կատարվում են դդումների գնումներ, լուսանկարում ծնողի կողմից, սանը պատմում է, թե որտեղից է գնում դդումը, հարցուփորձ անցորդներին, ընտանեկան դդմաուտեստներ՝ է՛լ դդմապուր, է՛լ դդմաթխիկ, դդմի մուրաբա, դդմաբլիթներ…նկարահանում և հրապարակում են սոցցանցերում։ Էլ ի՞նչ դդմածես առանց դդմագրոհի, դդմագլորի, դդմագլուխկոնծիի։ Դդումը դառնում է ձի, որին հեծնում ենք, դառնում է դհոլ, գնդակ, մարզական գույք։ Հաղթահարում ենք դդմարգելքները, գլորում մեծ ու փոքր դդումները, գլուխկոնծի տալիս,մի լավ ուրախանում, հրճվում։ Տոնը զարդարում են դդմալուսանկարներն ու խենթ պատկերները, ապա՝դդմանկարչություն, դդմաքչփոր. բա չտեսնե՞նք՝մեջը ով է բնակվում, ինչպիսին է դդումի տնակը, ինչքան սպիտակ ու օգտակար կուտիկներ կան, առանձնացնենք սերմը, հետազոտեք, համտեսենք։ Հետո պիտի կուտիկները ցանենք և սպասենք, մինչև հայտնվի դդմի ծիլը։
Ավետիսով հայտարարենք՝մեր դդում ծլել է, մի լավ գովենք դդմագովքով, երգ ու պարով, ասիկներով, ճվիկներով, դդմախաղով։ Գովենք, գովենք, ո՞ւմ դդումը գովենք՝Քոլեջի՜, Արևելքի՜, Արևմուտքի՜, Հյուսիսի՜, Հարավի՜ դդումը գովենք, հանելուկներ և շուտասելուկներ հորինենք։
Տարածենք և լուսանկարենք մեր դդումների շքերթը։ Խոսենք դդմի օգտակարության և բուժիչ հատկությունների մասին։ Խմբասենյակը, բակը, ներսն ու դուրսը զարդարում ենք դդմատեխնոլոգիական ցուցահանդեսներով, դդմալուսանկարներով, դդմագովազդով, դդմաժպիտներով խաղում ենք ազգային և բակային դդմախաղեր, հորինում դդմապատումներ, դդմահեքիաթներ։
Իսկ վերջում, իհարկե, բոլոր խմբասենյակներում կբուրեն ղափամաները՝ մեղրը մեջը ղափաման, չիր ու չամչով ղափաման, եղ-բրնձով ղափաման, համով-հոտով ղափաման։