«Մխիթար սեբաստացի» կրթահամալիրը այսօր ավանդույթին համաձայն իրականացրեց «Տեառնընդառաջ» և »Բուն բարեկենդան» ծեսերը։
Հարավային դպրոց- պարտեզի նախակրթարանը միասնական վառելով կրակը, շրջան կազմեցինք կրակի շուրջ, և երբ կրակի բոցը սկսեց հանդարտվել, ցատկեցինք խարույկի վրայով, աղանձ ու ադիբուդի նետեցինք գլխավերևով, ծափերով, երգ ու պարով, խինդ ու ծիծաղով իրականացրեցինք ծեսերը, որին մասնակից դարձավ նաև Հասմիկի մայրիկ՝ Նոռան։ Երկու խմբի սաների հետ բակում սեղան գցեցինք, հաճելի եղանակի ներքո, մեծ ուրախությամբ հյուրասիրվեցինք, երաժշտության դաստիարակ՝ Մարիամ Մնացականյանի հետ, կոպալի դհոլի, տիկնիկների՝ հարս ու փեսայի հետ անցկացրեցինք հրաշք ծիսական արարողակարգն։
Ծեսը լուսաբանվեց տեսաֆիլմերի, ֆոտոշարքի և սոցցանցի ուղիղ երերում։
Էջը դեռ լիովին խմբագրված չէ։