Ավագ շաբաթ

Ավագ շաբաթվա օրերից յուրաքանչյուրն ունի իր անունը և ըստ այդմ, իր բնորոշ դեմքը:

Հուշիկ, հուշիկ երկուշաբթի,
Երեքշաբթի` քարքաշիկ,
Չիք չորեքշաբթի
Ավագ հինգշաբթի,
Հուդայի ուրբաթ,
Զատկի շաբաթ,
Ախարի կիրակի,
Երկուշաբթի` մեռելոց,
Կանաչ – կարմիր կիրակի:

Երեքշաբթին հիմար-իմաստունի վիճակը քաշելու և խնոցի հարելու օրն էր: Կանայք առավոտից երեկո խնոցի են հարել: Այդ օրն այնքան խնոցի է հարվել, որքան չի հարվել Մեծ պասի անցած բոլոր օրերին: Պատրաստված կարագի մի մասը, անալի թողնելով, պահել են կճուճներում, որ հինգշաբթի օրը օրհնել տան, այլապես կովերը կաթից կկտրվեն:«Ավագ երեքշաբթին պատկերն է արարչության երրորդ օրվա, երբ Աստված երկրի վրա դալար բույսեր եւ պտղատու ծառեր աճեցրեց: Աստված զգալի (նյութական) ծառերի հետ միասին տնկեց նաեւ իմանալի (հոգեւոր) ծառեր` արդարների ու սուրբ մարգարեների դասերը, ինչպես վկայում է Պողոսը. «Աստված ընտրեց մեզ Քրիստոսի միջոցով նախքան աշխարհի արարումը» (Եփես.Ա.4):

Ավագ երեքշաբթին Ջրաղացպանի օրն է։

Ավագ չորեքշաբթին Չիքի օրն է։

Թողնել պատասխան

Fill in your details below or click an icon to log in:

WordPress.com Logo

You are commenting using your WordPress.com account. Log Out /  Փոխել )

Facebook photo

You are commenting using your Facebook account. Log Out /  Փոխել )

Connecting to %s